fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կանացի ուժի 5 մոռացված գաղտնիք

Կանացի ուժի 5 մոռացված գաղտնիք

Գաղտնիք 1. Կանացի բարեպաշտություն

Հին ժամանակներում, երբ ընտանիքում աղջիկ էր ծնվում, մարդիկ հավատում էին, որ նրա հետ միասին տուն է մտնում սերը։ Աղջկան համարում էին հոգու մարմնավորում, իսկ տղային՝ ոգու արտացոլանք։ Հավանաբար այդ պատճառով էլ կանացի բնույթն ի սկզբանե ներդաշնակ է դրսևորվում՝ աղջիկներն ավելի հնազանդ են, հոգատար ու ձգտում են գեղեցկությամբ շրջապատել իրենց։ Դաստիարակության հիմնական խնդիրն է՝ պահպանել աղջկա մաքրությունն ու ողջամտությունը։ Նախնիները հավատում էին, որ հենց կանանց բարեպաշտությունն է ամբողջ տոհմի հմայիլն ու պահապանը։ Աղջիկների վրա ձեռք կամ ձայն բարձրացնելն արգելվում էր։ Նրանց մեղմ էին դաստիարակում՝ առանց պատիժների, որպեսզի ուժեղացնեն կանացի հատկանիշների զարգացումը։

Գաղտնիք 2. Հոգեկան էներգիայի ուժը

Եթե տղամարդը ֆիզիկապես է ուժեղ, ապա կինն էլ հոգեկան գերազանցություն ունի։ Նույնիսկ Վեդաներն են կանանց մտքի ուժը հավասարեցնում տղամարդկանց իրական գործողություններին։ Կանանց խոսքը, աղոթքները ու ցանկությունները հսկայական էներգետիկ լիցք են պարունակում, որը կարող է լուրջ ազդեցություն թողնել աշխարհի վրա։ Գուցե հենց այդ պատճառով էլ միջնադարում այդքան վախենում վհուկներից ու նրանց անեծքներից։ Կնոջ միտքն այնպիսի ուժ ունի, որ կարող է թե բարձրացնել տղամարդուն, թե սպանել նրա ներուժը։ Կինը կամ կհավատա տղամարդուն ու իր էներգիայով կսնի նրան, կամ էլ ամուսնու հեղինակությունը կասկածի տակ կդնի ու դրանով իսկ կստորագրի նրա «մահապատիժը»։

Գաղտնիք 3. Շողացող գեղեցկություն

Կանացի գեղեցկությունը գովերգվել է բոլոր ժամանակներում։ Կարևոր չէ, թե ինչ արտաքին տվյալներ ունի կինը՝ եթե նա հոգեպես աճում է, իր մեջ վառ պահում սիրո կրակը, նա արձակում է յուրահատուկ լույս, որը նրա ներքին ներդաշնակության ու ուժի արտացոլումն է։ Ժամանակակից կանանց բնորոշ են ծայրահեղությունները՝ նրանք կամ միայն արտաքինից են կառչում՝ այն դարձնելով կյանքի իմաստ, կամ էլ լրիվ ժխտում են գեղեցկության նշանակությունը՝ հօգուտ ներքին բովանդակության։ Բայց իրական կանացի ուժը այդ երկուսի ներդաշնակության մեջ է։

Գաղտնիք 4. Ծառայելու գաղտնիքը

Այսօր նորաձև է համարվում եսասեր ու պահանջկոտ լինելը, կին, որը զուրկ է զգացմունքներից ու շահագործում է տղամարդկանց։ Նման կանայք ասես կորցրել են իսկական երջանկությունն ու ներքին դատարկությունը փորձում են լրացնել «կյանքից վերցրու ամեն ինչ» կարգախոսով։ Նման կինը ներքուստ մահացած է, նա կորցրել է իր իսկական նշանակությունը։

Կինը դարեդար համարվել է սիրո աղբյուր։ Երբ նա միտումնավոր իր մեջ կոպտություն է կոփում՝ նա անգիտակցաբար փակում է իր զգացմունքները, դրանով իսկ իրեն զրկելով անձնական երջանկությունից ու այն դերից, որը նրան բնությունն է հատկացրել։ Կնոջ իսկական ուրախությունը բարության ու ծառայելու մեջ է, նրա ամենաուժեղ զենքը սերն ու քնքշանքն է, որը նրան թույլ է տալիս հաղթել առանց մարտի։ Հրաժարվելով քնքշանքից՝ կինը կորցնում է իր ուժի զգալի մասը, ինչը հորմոնալ խախտումների, բեղմնավորման խնդիրների ու այլ անախորժ հետևանքների կարող է հանգեցնել։

Գաղտնիք 5. Հոգու հատկանիշների արտացոլում

Ներդաշնակ հոգեվիճակում ապրելու համար կինը պետք է հասկանա, որ իր «Ես»-ը ներառում է հոգու ամենակարևոր հատկանիշները՝ մեղմություն, զգայականություն, բարություն, ներողամտություն, սիրելու ունակություն։ Հոգին հավերժ է, դրա համար էլ ոչնչից չի վախենում։ Նրան բնորոշ է մյուսների մեջ միայն վեհ զգացմունքներ ծնելը, դրա համար էլ նա գեղեցիկ է։ Հենց կինն իր մեջ բացահայտի լույսի այդ ներքին աղբյուրը՝ հենց նա թույլ տա, որ հոգին իրեն ազատ դրսևորի, նա ինքնաբերաբար կդառնա ուժեղ ու պաշտպանված։ Ուժեղ տղամարդը զգում է մեղմ ու սիրող կանացի հոգու կարիքը։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Դժվարին ԹԵՍՏ, որը կարող են հաղթահարել միայն համաշխարհային աշխարհագրության իսկական պրոֆեսիոնալները

Մտածիր, արդյո՞ք կհերիքի գիտելիքներդ, որպեսզի հաղթահարես մեր աշխարհագրության այս բարդ թեստը: Ոչ բոլորին է հաջողվում անցնել այն բարձր պահած գլխով: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով...

Կնոջ գեղեցկության պահպանման 9 գաղտնիք, որոնք կիրառում են հայտնիները

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են հայտնիները միշտ ցնցող տեսք ունենում՝ չնայած տարիքին կամ դժվարություններին: Եկեք խոստովանենք, որ մի փոքր նախանձում ենք նրանց: Այնուամենայնիվ, արդյունավետ...

ԹԵՍՏ․ Ճի՞շտ է, թե՞ սուտ: Ստուգեք, թե որքա՞ն հեշտ է Ձեզ խաբել

Մեր հսկա աշխարհում այնքան փաստեր և հորինվածքներ կան: Շատ դժվար է հստակ իմանալ այն, ինչ ինքդ չես կարող ստուգել, ժամանակը գնում է և ամեն...

Առողջ և անառողջ ամուսնական հարաբերությունների 9 բնութագրերն ըստ Քեթի Մեյերի

Մենք բոլորս մեր շրջապատում ունենք այնպիսի զույգեր, որոնց հարաբերություններն անթերի են թվում: Նրանք երբեք չեն վիճում, մշտապես կա միմյանց հանդեպ սիրո և աջակցության ցուցադրություն,...

ԹԵՍՏ Հայոց լեզվից և գրականությունից: Կկարողանա՞ք անցնել այն

Ներկայացնում ենք մեր նոր և հետաքրքիր թեստը, որում տեղ են գտել հարցեր Հայոց լեզվից և գրականությունից: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք անսխալ անցնել այն: Վերջում չմոռանաք...