[em] Tert.am-ը գրում է.[/em]
Աշխարհի ամենահեղինակավոր մեքենաշինական ընկերություններից մեկը` գերմանական BMW-ն, այս տարի նշում է իր հիմնադրման 100-ամյակը:
Այս ընթացքում ընկերությունը կարողացել է արժանանալ ոչ միայն գերմանացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող միլիոնավոր ավտոսիրողների անվիճելի վստահությանը։
100 տարվա ընթացքում BMW-ին հաջողվել է սկսնակ ընկերությունից վերածվել բացառիկ որակի ու հուսալիության խորհրդանիշի:
BMW-ի հիմնադրման հոբելյանի կապակցությամբ The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է ընկերության 100-ամյա զարգացման ամենակարևոր պահերը.