Կանայք ունեն բազմաթիվ խորամանկություններ, որոնց շնորհիվ կես հայացքով կարող են կախարդել տղամարդուն:
Սակայն, չնայած ամբողջ գրավչության, հաճախ ճշմարտությունը պարզվում է ոչ այդքան ուրախալի, որքան որ կցանկանայիր:
Չնայած կանանց հիասքանչ տեսքի, նրանցից ոմանք ունեն ուղղակի անտանելի բնավորություն: Աստղաբաններն առանձնացնում են կանացի 3 Կենդանակերպի նշան, որոնց հետ ամենադժվարն է հարմարվելը:
Կին-Այծեղջյուր
Սերն ու ռոմանտիկան՝ Այծեղջյուրի համար երկրորդական բաներ են: Այս նշանի կանանց համար առաջին տեղում է կարիերան և ինքնակայացումը: Այծեղջյուրը միշտ ընտրում է այնպիսի զուգընկեր, որի հետ հարմարավետ է և որը չի խանգարի նրան բարձրանալ կարիերայի աստիճաններով:
Հենց այս պատճառով Այծեղջյուրուհին կարող է երբեմն սառը և քմահաճ թվալ: Նրա հետ հարմարվում են միայն ուժեղ և նպատակասլաց տղամարդիկ:
Կին-Երկվորյակ
Երկվորյակները շատ են վախենում կորցնել իրենց ազատությունը: Նրանք շատ կենսուրախ են և շատ խելացի: Երկվորյակները գրեթե միշտ բազմակողմանի զարգացած են: Այդ պատճառով գրավել տղամարդուն նրանց համար բավական հեշտ է: Սակայն այս նշանի կանանց չափազանց դժվար է այնպես անել, որ սիրահարվի ձեզ վրա: Երկվորյակները կարող են շատ հանգիստ հունից հանել իրենցով ոգեշնչված տղամարդուն, մինչև վերջինս «խելքահան չլինի»: Միայն խիզախները և հուսահատները կարող են հասնել հաջողության:
Կին-Առյուծ
Առյուծուհիները ուղղակի խելագարվում են, երբ իրենցով հիանում են և աստվածացնում: Հենց այդ պատճառով նրանք երբեք չեն թույլատրի ինչ-որ մեկին կառավարել իրենց: Առյուծուհու առաջնորդության ձգտումը կարող է ճնշել նրա ընտրյալի անհատականությանը: Նա շատ հեշտությամբ անցնում է չափերն ու սահմանները: Առյուծուհին չափազանց քմահաճ է, ինչպես թագուհին: Բայց նրա կողքին կարող է լինել միայն ուժեղ տղամարդը: