Ժոզե Մոուրինյո․ չկա այնպիսի ֆուտբոլասեր, ով չճանաչի նրան։ Ֆուտբոլային աշխարհում նա հայտնի է որպես «Special one»։ Առաջարկում ենք ծանոթանալ Մոուրինյոի արտահայտած սուր, դիպուկ և հետաքրքիր մտքերին.
«Խնդրում եմ՝ ինձ մի՛ համարեք ինքնահավան, բայց ես Եվրոպայի չեմպիոն եմ և ես յուրահատուկ եմ»:
«Մի´ լսեք նրանց, ովքեր ձեզ ասում են՝ ջութակ նվագեք, երբ ձեզ մոտ ավելի լավ է ստացվում թմբուկին հարվածելը»:
«Իմ ուղղությամբ նետված բոլոր քարերից կարելի է հուշարձան կանգնեցնել»:
«Երբ ուզում եմ խելացի մարդու լսել, սկսում եմ խոսել»:
«Անգամ Հիսուս Քրիստոսին ոչ բոլորն են սիրում, ուր մնաց որ ինձ սիրեն։ Ինձ սիրողների թիվն ավելի փոքր է»:
«Ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ, սակայն չեմ կարծում, թե ինձնից լավը կա»:
«Նայե´ք իմ սանրվածքին. ես պատրաստ եմ պատերազմի»:
«Երկրպագուները պարզապես հիանալի տեսք ունեին, երբ գոռում էին․
-Մոուրինյո´, գնա գրողի ծոցը…»։
«Ես չեմ ցանկանում պարզապես գոյություն ունենալ. Դա հակասում է իմ բնավորությանը: Այդ իսկ պատճառով ես միշտ կլինեմ այնպիսին, ինչպիսին այժմ եմ»:
«Ինձ պետք չէ հիանալի բնավորությամբ ֆուտբոլիստ: Նման մարդ պետք է իմ աղջկան»:
«Կան այնպիսինները, ովքեր հաղթանակները տոնում են: Ես դրա համար ժամանակ չունեմ. Ես աշխատում եմ»:
«Կյանքում ինձ համար ամենակարևորը սերն է: Պետք է սիրել ընտանիքդ, աշխատանքդ, մարդկանց, որոնց հետ շփվում ես: Եթե դու չես սիրում կնոջդ, պետք է բաժանվես: Եթե չես սիրում երեխաներիդ, ուրեմն դու մարդ չես, ավելի լավ է ինքնասպան լինես: Եվ երբ չես սիրում աշխատանքդ, պետք է փոխես այն»:
«Իմ կարծիքով, ես խնդիր ունեմ. այն պահից, երբ սկսեցի աշխատել, ավելի լավն եմ դառնում: Ես շատ ոլորտներում եմ առաջադիմում. խաղը հասկանալու, հանդիպումների նախապատրաստության, մարզումային պրոցեսների, մեթոդոլոգիայի: Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Բայց մի բան կա, որը չեմ կարող փոխել, երբ շփվում եմ մամուլի հետ՝ երբեք կեղծավորություն չեմ անում»։
«Չկան հաղթողներ, կան միայն փրկվածներ»։
«Ինձ քննադատում են, նույնիսկ երբ անկեղծ եմ լինում: Սակայն դա կարևոր չէ, ինձ դուր է գալիս լինել հաղթող մարզիչ»:
«Ես չեմ փոխվում. Ես Ժոզե Մոուրինյոն եմ՝ իմ առավելություններով և թերություններով»:
«Այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ շները միշտ էլ հաչում են. պարզապես սովորիր այդ հաչոցների ներքո ապրել»։