fbpx

20 փաստ, որից դուք ուղղակի կշշմեք

Զարմանալի, խելահեղ, անհեթեթ, տարօրինակ… փաստերի հավաքածու, որոնք ձեզ ուղղակի կշշմեցնեն.

Աշխարհում վաճառվող շշային ջրերի 40% սովորական ծորակի ջուր է:

Երկիր մոլորակում երբևէ գոյություն ունեցած կենսաբանական տեսակներից 99% որևէ հետք չեն թողել իրենցից՝ նույնիսկ բրածոներում:

Մեծ Բրիտանիայում բանտում գտնվող մարդուն պահելը արժե 45 000 ֆունտ տարեկան: Դա մեկ ու կես անգամ թանկ է, քան երբ նրան ուղարկեին սովորելու որևէ համալսարան:

Մեծահասակ ամերիկացիների 46% հավատում է, որ Երկիր մոլորակը փոքր է 10000 տարուց:

Ռուսների 1/3-ը հավատում են, որ արևը պտտվում է երկրագնդի շուրջ:

Չինգիզխանն ուներ 500 կին և բազմաթիվ երեխաներ: Կենտրոնական Ասիայի յուրաքանչյուր 10-րդ բնակիչ նրա հեռավոր բարեկամն է:

Ժամանակակից «Ծնունդդ շնորհավոր երգող» երաժշտական բացիկի հզորությունը ավելի է, քան 1950թ. բոլոր համակարգիչների հզորությունը միասին վերցրած:

Կոնսերվայի դանակը հորինել են կոնսերվայի տարրայի գյուտից 48 տարի անց: Ամբողջ այդ ժամանակ մարդիկ այն բացելու համար օգտագործում էին սայր և մուրճ:

Նիանդերտալցի աղջիկ երեխաների բիցեպսներն ավելի հզոր էին, քան ժամանակակից տղամարդունը:

Եթե սովորական թուղթը հաջողվեր ծալել 51 անգամ, ապա նրա հաստությունը ավելի մեծ կլիներ, քան Արևից Երկիր հեռավորությունը:

Ամեն հոգուն բաժին ընկնող աշխարհում ամենամեծ հանցագործությունների քանակը Վատիկանում է: 800 մարդուն, այստեղ բաժին է հասնում 600 հանցագործություն:

Ամենաերկար խումհարը, որը գրանցվել է բժշկական գրքերում, կատարվել է Գլազգոյի 37 ամյա բնակչի հետ և տևել է 4 շաբաթ:

Մրգային ճանճի արուները որոնք մերժվել են էգերի կողմից, ավելի շատ են խմում, քան այն արուները, որոնց մոտ ամեն ինչ ստացվել է:

Առաջին վարորդը, ով տուգանվել է արագությունը գերազանցելու համար դարձել է ոմն Ուոլտեր Արնոլդը 1896թ.: Նա ընթանում էր 13 կմ/ժ արագությամբ, վայրում, որտեղ արագությունը սահմանափակված էր մինչև 3կմ/ժ:

Ծխելու հանդեպ հակումը շիզոֆրենիայով տառապողների մոտ 3 անգամ բարձր է, քան միջին վիճակագրական մարդու մոտ:

Աֆղանական Հիլմենդ նահանգի հանցագործությունների 90% բաժին է հասնում տեղական ոստիկանությանը:

Սովորական միկրոալիքային վառարանը գտնվելով սպասման ռեժիմում, ավելի շատ էլեկտրաէներգիա է ծախսում, քան տաքացման ռեժիմում:

1915թ. Չարլի Չապլինը անձամբ մասնակցում էր Չապլինի նմանակների մրցույթին: Նա ոչ միայն չհաղթեց մրցույթը, այլ նաև չանցավ եզրափակիչ:

2012թ. Apple-ի բանկային հաշիվներում ավելի շատ գումար կար, քան ամերիկյան իշխանության մոտ:

Կենդանու տեսքով դոնդողային կոնֆետներ ուտելիս, 10 մարդուց 8-ը առաջինը կծում են գլուխը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
20 փաստ, որից դուք ուղղակի կշշմեք
5 հուզիչ կարճամետրաժ մուլտֆիլմ, որոնք քեզ անտարբեր չեն թողնի