Մի մարդ արևածագին ձիով գնում էր հարևան գյուղ: Հոգնած ձիավորը որոշեց սարալանջին հանգստանալ ու նախաճաշել աղբյուրի մոտ: Ուտելուց հետո նա կռացավ` զուլալ աղբյուրից ջուր խմելու: Զարմանալի բան. ջուրն այնքան տաք էր, որ խմել չկարողացավ: Ճանապարհորդը, սակայն, այնքան էլ չտխրեց: Նա որոշեց ցավոտ ոտքերը լվանալ այդ ջրով:
Տաք ջուրը հաճելի էր, և ճանապարհորդը երկար ժամանակ չէր ուզում հեռանալ աղբյուրից: Հաջորդ օրը ևս նա մինչև կեսօր մնաց աղբյուրի մոտ ու ոտքերը դարձյալ ջրի մեջ դրեց: Այս անգամ ցավերը զգալիորեն մեղմացավ:
Այդ հրաշք ջրի մասին նա պատմեց իր բարեկամներին ու հարևաններին: Հետո տաք աղբյուրի պատմությունը քաղաք հասավ: Հետաքրքրվեցին բժիշկները: Պարզվեց, որ այդպիսի հանքային աղբյուրներ մոտերքում շատ կան, և բոլորն էլ բուժիչ հատկություն ունեն: Այդ վայրը կոչվեց Ջերմուկ «տաք աղբյուր»: Այժմ այն դարձել է մեր հանրապետության ամենալավ բուժավայրերից մեկը:
Ուղղարկեց՝ Ջուլիա Մանուկյանը