fbpx

Ոսկե և լուսնային մեդուզաների լիճը

Ժայռոտ կղզիներ արշիպելագի (Պալաո հանրապետություն) Էիլ Մալկ կղզու արևելյան մասում գտնվում է զարմանահրաշ մի ծովային լիճ, որում բնակվում են հսկայական թվով մեդուզաներ: Ընդ որում բնակվում են այստեղ մեդուզաների միայն երկու տեսակ՝ ոսկե և լուսնային:

Մեդուզաների լճում ջուրը աղի է: Ինքը լիճը կապված է Խաղաղ օվկիանոսի հետ բացվածքների ցանցով և երեք ոչ մեծ թունելներով: Այնուամենայնիվ լճի «բնակիչները» ամբողջովին մեկուսացված են օվկիանոսից և լճում կյանքի պայմանները բոլորովին նման չեն օվկիանոսայինին: Այդիսկ պատճառով, լիճը բնակեցնող ոսկե և լուսնային մեդուզաները շատ են տարբերվում 200 մ այն կողմ գտնվող օվկիանոսային իրենց ցեղակիցներից:

Մեդուզաները գրեթե ամողջովին սպառել են իրենց պաշտպանական հնարավորությունները, քանի որ ժամանակի ընթացքում նրանք սպառել են իրենց խայթող բջիջները:  Դայվինգի սիրահարները կարող են հանգիստ լողալ լճում և հիանալ ստորջրյա աշխարհով՝ չվախենալով մեդուզայի այրող խայթոցներից:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ոսկե և լուսնային մեդուզաների լիճը
7 ամենավտանգավոր լողափերը