fbpx

Գոյության փիլիսոփայությամբ լցված մեջբերումներ Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց» վեպից

Ներկայացնում ենք գոյության փիլիսոփայությամբ լցված մեջբերումներ Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց» վեպից:

Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց» վեպը անկասկած հեղինակի ամենահայտնի վիպական ստեղծագործությունն է, որը աշխարհի կարևոր վեպերի ցանկերից գրեթե անպակաս է: Պատմվածքի հնարված կերպարը՝ պատմաբան Անտուան Ռոկանտենը, պետք է գիտական ուսումնասիրություն գրի մեկի մասին, որն իր հերթին հնարված է: Այս վիճակը կարելի է անվանել «բալզակյան թակարդ», երբ հորինվածքը մարմնավորվում է պատմական ճշգրտությամբ՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով բուն պատմական ճշմարտությունն ընդհանրապես… Այս ամենն ասես ապացուցում է այն ասույթը, որն ասում է թե պատմությունը սուտ գիտություն է:

Հեղինակի վարպետությունը հորինվածը ներկայացնել գերիրական փաստերով, միևնույն է թույլ չի տալիս նրան ընդունել իրեն շնորհված Նոբելյան մրցանակը, քանզի վերջինս չէր ցանկանում պարտական լինել որևէ սոցիալական ինստիտուտի և դրանով վտանգել իր անկախությունը: Այնումանեայնիվ այսօր դժվար գտնվի մի աղբյուր, որտեղ Սարտրը Նոբելյան մրցանակակիր չներկայացվի, և այդ են վկայում Նոբելյան մատենաշարով հրատարակությունները, որոնք անջնջելի ապացույցներ են :

Չի կարելի տարօրինակ բաներ տեսնել այնտեղ, որտեղ իրականում ոչ մի բան էլ չկա։

Մենակ մարդը հազվադեպ է ծիծաղում։

Ես սկսում եմ մտածել, որ առհասարակ երբեք ոչ մի բան հնարավոր չէ ապացուցել։

Բայց ժամանակը չափազանց մեծ է, այն չես լցնի։

Ես երջանիկ եմ, այնքան մաքուր է այս ցուրտը, այս գիշերն այնքան մաքուր է: Արդյո՞ք ես ինքս էլ մի սառը օդի ալիք չեմ: Չունենալ ո՛չ արյուն, ո՛չ ավիշ, ո՛չ մարմին: Լինել ոչ այլ ինչ, քան սառնություն։

Այս ողբերգական միայնության մեջ միակ բանը, որ դեռ կարողանում եմ քաղել, մի քիչ դատարկ մաքրությունն է։

Հենց սա է ժամանակը, մերկ ժամանակը, այն դանդաղ է գոյանում, ստիպում է երկար սպասել իրեն ու երբ վերջապես գալիս է, սիրտդ սկսում է խառնել, որովհետև հասկանում ես, որ այն վաղուց այստեղ էր։

Հիշողություններս ասես սատանայի քսակում զրնգացող ոսկեդրամներ լինեն. երբ քսակը բացում ես, մեջը չոր տերևներից բացի ոչինչ չես տեսնում։

Բառերը խթանում են երևակայությունը, ուրիշ ոչինչ։

 Ես իմ հիշողություններն իմ ներկայից եմ կառուցում: Ես արկանված ու լքված եմ ներկայի մեջ: Փորձում եմ միավորվել ներկայիս հետ, բայց ապարդյուն. ես անկարող եմ փախչել ինքս ինձնից։

Սովորությունը մարդու երկրորդ բնույթն է։

Ինչ որ բան սկսվում է, որպեսզի ավարտվի. արկածը չի հանդուրժում, երբ իրեն ձգձում ես, այն միայն իր վախճանից հետո է իմաստավորվում: Ես անդառնալիորեն ձգտում եմ դեպի այդ վախճանը, որ գուցե նաև իմն է լինելու։

Մարդը միշտ էլ պատմություններ պատմող է. մարդն ապրում է՝ շրջապատված իր և ուրիշների պատմություններով, պատմությունների միջոցով է տեսնում այն, ինչ պաահում է իր հետ, ու ձգտում է իր կյանքն ապրել այնպես, ասես պատմում է այն: Բայց պետք է ընտրել. կա՛մ ապրում ես, կա՛մ պատմում։

Իրադարձությունները կատարվում են մի ուղղությամբ, իսկ մենք դրանք լրիվ հակառակ ուղղությամբ ենք պատմում։

Մեծ հաշվով մարդիկ չափազանց շատ են խոսում ժամանակի հոսքի մասին, բայց ոչ ոք երբեք այն չի տեսնում։

Արդյոք միայն անցյալ ժամանակո՞վ է հնարավոր մտածել ինչ-որ մեկի մասին։

Թվում է՝ այն ամենը, ինչ գիտեմ կյանքիս մասին, գրքերում եմ կարդացել։

Անցյալը սեփականատիրոջ շքեղությունն է։

Միայնակ մարդն իր միայնակ մարմնով չի կարող կասեցնել հիշողությունները, դրանք անցնում են իր միջով։

Այլևս չի՞ հասկանում, թե գրքերում ինչ են գրում: Ինչ արած, ուղղակի վաղուց արդեն թարգել է գիրք կարդալը։

Իրավունքը ոչ այլ ինչ է, եթե ոչ պարտականության հակառակ երեսը։

Զմայլվել կարելի է արվեստի ուժով։

Ինչպես կարող եմ ես, ով նույնիսկ սեփական անցյալը պահելու ուժ չի ունեցել, հուսալ, որ կարող եմ պահպանել ուրիշի անցյալը։

Մարկիզ դը Ռոլբոնն իմ գործընկերն էր. ես իրեն պետք էի, որպեսզի ինքը լիներ, իսկ ինքն ինձ պետք էր, որպեսզի ես զգամ, որ ես կամ։

Եթե միայն կարողանամ չմտածել, արդեն իսկ ինձ լավ կզգամ: Ամենանողկալին հենց մտքերն են: Անվերջ ձգվում են ու ձգվում, ու դրանցից հետո բերանիդ մեջ տարօրինակ համ է մնում: Իսկ հետո գալիս են մտքերի միջի բառերը, այդ բոլոր անավարտ բառերը, որ ասես կրկին ու կրկին վերադարձող նախադասությունների ուրվագծեր լինեն: Հոսում են, հոսում են, ու վերջը չի երևում: Օրինակ, հենց այս տանջալից մտորումը՝ ես գոյություն ունեմ. ախր հենց ես եմ այդ միտքը սնում: Ես ինքս: Մարմինը ծնվելուց հետո շարունակում է ինքնուրույն ապրել, իսկ միտքը՝ ոչ, միտքը ես եմ շարունակում, ես եմ ծավալում: Ես գոյություն ունեմ: Եթե միայն կարողանայի դադարել մտածելուց: Փորձում եմ, ոնց որ թե ստացվում է, գլուխս ասես մառախուղով լցված լինի… և ահա ամեն ինչ նորից է սկսվում. «Մառախուղ… Չմտածել… Չեմ ուզում մտածել… Մտածում եմ, որ չեմ ուզում մտածել: Չի կարելի մտածել, որ չեմ ուզում մտածել: Որովհետև դա էլ է միտք»: Մի՞թե երբեք չի վերջանալու:

Միտքս ես եմ. ահա թե ինչու չեմ կարողանում դադարել մտածելուց: Ես գոյություն ունեմ, որովհետև ես մտածում եմ, ու ես չեմ կարող ինքս ինձ թույլ չտալ, որ չմտածեմ: Նույնիսկ հենց այս պահին (սոսկալի է) ես գոյություն ունեմ միայն այն պատճառով, որ սարափում եմ գոյություն ունենալուց: Ես ինքս եմ ինձ դուրս քաշում այն անէությունից, դեպի ուր ձգտում եմ. գոյություն ունենալու ատելությունն ու նողկանքը հերթական միջոցներն են, որ ստիպում են գոյություն ունենալ, որ ինձ նետում են գոյության գիրկը:

Գոյությունն անկատարություն է։

Ծերությունն իմաստուն է, երիտասարդությունը՝ գեղեցիկ։

Կյանքն իմաստ է ստանում, եթե ինքներս ենք որոշում դրան իմաստ հաղորդել։

Սրտխառնոցս չի անցել, ու չեմ էլ կարծում, թե շուտով կանցնի, բայց ես դրանով չեմ տառապում, դա ո՛չ հիվանդություն է, ո՛չ էլ ինչ-որ անցողիկ նոպա: Սրտխառնոցը ես եմ։

Բացատրությունների ու դատողությունների աշխարհը և գոյության աշխարհը տարբեր բաներ են։

Սակայն ոչ մի անհրաժեշտ էություն չի կարող բացատրել գոյությունը. դիպվածը թվացյալ բան չէ, ոչ էլ ինչ-որ խաբուսիկ երևույթ, որ կարող ես ցրել. դա հենց բացարձակն է ու հետևաբար զուրկ է պատճառականությունից։

Գոյությունը հիշողություն չունի, անցածերից ոչինչ չի պահում, նույնիսկ հուշ: Գոյությունն ամենուր ու առհավետ է և ավելորդ է՝ ընդմիշտ ու ամեն տեղ: Գոյությունը սահմանափակված է միայն գոյությամբ։

Գոյություն ունեցող ամեն ինչ ծնվում է առանց պատճառի, հարատևում է, որովհետև թույլ է և մեռնում է պատահականորեն։

Իրերն ասես ճանապարհի կեսին կանգ առած մտքեր լինեն, որ մոռացել էին իրենք իրենց, մոռացել էին, թե ինչ էին ուզում մտածել, ու մնացել էին օդում կախված՝ ինչ-որ տարօրինակ, փոքրիկ իմաստի հետ, որ իրենց մեջ չէր տեղավորվել։

Գիտես, սիրելը մի ամբողջ նախաձեռնություն է: Պիտի եռանդ ունենաս, վեհանձնություն, կուրացած լինես… Ամենասկզբում նույնիսկ մի պահ կա, երբ ստիպված ես ցատկել անդունդի վրայով. եթե կանգ առնես ու մտածես, հաստատ չես ցատկի: Ես գիտեմ, որ այլևս երբեք չեմ ցատկելու։

Զարմացած եմ այս կյանքից, որ ինձ տրված է… տրված է ոչ մի բանի համար։

Ազատ եմ. կյանքս այլևս ոչ մի իմաստ չունի, փորձածս բոլոր իմաստները ձախողվել են, իսկ ուրիշ իմաստներ պատկերացնել այլևս չեմ կարող։

Միաժամակ հասկացա, որ միշտ ես պարտվում: Միայն Տականքներն են կարծում, թե հաղթել են։

Բոլոր մարմինները դատարկության մեջ ընկնում են նույն արագությամբ։

Գիտակցությունը հավերժացնում է ինքն իրեն… ու ավա՜ղ, գիտակցությունը գիտակցում է, որ ինքը գիտակից է։

Ինչ-որ բան անել նշանակում է գոյություն ստեղծել, իսկ գոյություն արդեն առանց դրա էլ չափազանց շատ կա։

Ինքը գոյություն չունի, որովհետև ավելորդ չէ, մնացած ամեն ինչն է ավելորդ իր հանդեպ: Ինքը կա։

Եվ վերջում վեպի գլխավոր միտքը

Պատմությունը խոսում է գոյություն ունեցածների մասին, իսկ գոյություն ունեցողը չի կարող արդարացնել, մեկ ուրիշ գոյություն ունեցողի գոյությունը։

Հրապարակման ներկայացրեց՝ Անգելիկա Հարությունյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գոյության փիլիսոփայությամբ լցված մեջբերումներ Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց» վեպից
Հայտնի մարդկանց իմացության ԹԵՍՏ. քանիսի՞ն կճանաչեք