fbpx

Ինչո՞ւ են ժամանակակից կանայք ավելի հաճախ նախընտրում միայնակ մնալ

Ժամանակակից աշխարհի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ գեղեցիկ և հաջողակ կանայք աստիճանաբար այլևս չեն ցանկանում ընտանիք կազմել։ Ամերիկացի կանանց մոտավորապես 50.2%-ն ամուսնացած չեն, այն մոտավորապես կազմում է 124.6 միլիոն մարդ։

Այս խնդիրը ունի մի շարք պատճառներ.

1. Ժամանակակից կանայք անկախ են

 

Կանայք պայքարում են իրենց իրավունքների համար, փոխում են աշխարհը և դառնում են անկախ։ Նրանցից շատերն արդեն աշխատում են տղամարդկանց հավասար և իրենց մասնագիտական աճով գերազանցում են նրանց։ Անգամ տղամարդու ֆիզիկական առավելությունը որևէ դեր չի խաղում. ժամանակակից կինը կարող է վճարել համապատասխան մասնագետներին, որպեսզի նրանք կատարեն ծանր աշխատանքները։

2. Կանայք սկսել են ավելի շատ գնահատել իրենց ազատ ժամանակը

 

Ժամանակակից կանայք ավելի հաճախ են սկսում իրենց վրա ժամանակ ծախսել։ Գեղեցկության սրահները, հետաքրքիր մաստեր կլասները և լրացուցիչ կրթությունը նրանց համար ավելի գրավիչ են դառնում, քան երեխաներին կամ ամուսնուն խնամելը։

3. Կանայք էմոցիոնալ առումով ավելի կայուն են դառնում

 

Երբ մարդիկ կատակում են կատվի հետ ապրող միայնակ կանանց մասին, այն այդքան էլ հեռու չէ իրականությունից։ Ժամանակակից կանայք դարձել են բարոյապես ավելի ամուր, էմոցիոնալ կայուն և կրթված, քան իրենց նախորդները։ Այսօրվա աշխարհը կանանց տալիս է նույնքան հնարավորություններ, որքան և տղամարդկանց։ Կանայք այլևս չեն վախենում միայնակ մնալուց։ Նրանք գերադասում են սպասել հավասար զուգընկերոջ, ով կհոգա նրանց մասին։

4. Ժամանակակից կանայք ունեն բարձր ստանդարտներ

 

Երբ դուք շատ գումար եք վաստակում, ունեք գիտական աստիճան, հոգ եք տանում ձեր արտաքին տեսքի մասին և ցանկանում եք աճել որպես անհատականություն, ապա ցանկանում եք ձեզ համար հավասար զուգընկեր գտնել։ Ժամանակակից կանայք պատրաստ չեն իջեցնել իրենց ստանդարտները և ցանկանում են իրենց կողքին տեսնել այնպիսի մեկին, ով կգնահատի իրենց աշխատանքը և կզարգանա նույն տեմպով։ Եթե այդպիսիները չկան, ապա իրենց համար ավելի հեշտ է մնալ միայնակ և շարունակել հոգ տանել իրենց մասին։

5. Տղամարդիկ վախենում են գեղեցիկ և խելացի կանանցից

 

Շատ տղամարդիկ, իրենց առջև գեղեցիկ և խելացի կին տեսնելով, դժվարանում են մտերմության առաջին քայլը կատարել։ Դժվար է պատկերացնել, որ նա միայնակ է։ Ավելին՝ ոչ ոք չի ցանկանում մերժում ստանալ։ Կանայք նույնպես հազվադեպ են կատարում ծանոթության առաջին քայլը, քանի որ սպասում են տղամարդու քայլին կամ էլ ուղղակի շատ են կենտրոնացած իրենց անձնական կյանքի վրա։

6. Ժամանակակից կանայք հեքիաթներին այլևս չեն հավատում

 

Ժամանակակից կանայք շատ ավելի քիչ են վստահում տղամարդկանց: Դրա մեղավորը սպառման դարի ստանդարտներն են: Այսօր մարդիկ հեշտությամբ են փոխում զուգընկերներին, և նույնիսկ ամուսնության առաջակությունը չի երաշխավորում, որ այն երկար կտևի:

Մյուս կողմից, ժամանակակից աղջիկները մանկուց դիտում են հաջողված բիզնես լեդիների մասին ֆիլմեր, որոնք ղեկավարում են իրենց սեփական ընկերությունը կամ ուղղակի հրաշալի են անում իրենց գործը: Այսօրվա աշխարհը մեզ թելադրում է իր առաջնահերթությունները և մենք հարմարվում ենք դրան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ են ժամանակակից կանայք ավելի հաճախ նախընտրում միայնակ մնալ
Հոգեբանության մեջ գոյություն ունի այսպիսի սկզբունք