Ինչ որ բան անելուց, այս էլ որերորդ անգամ ինքս ինձ բռնեցնում եմ նրա վրա, որ ահավոր շտապում եմ, որ թվում է թե ինչ որ տեղից ուշանում եմ, որ չեմ հասցնում ինչ որ բան: Շտապողականությունն ու անհամբերությունը դարձել է մոտս բնավորության գիծ:
Ու երբ խորն եմ նայում, հասկանում եմ, որ իզուր չէ շտապողականություն ծնվել իմ մեջ: Նա ծնվել է, որովհետև իրոք ժամանակս այնպես արագ է սլանում, որ չեմ հասցնում նույնիսկ շունչ քաշել: Տարիներս վայրկյանների նման գլորվում են: Բայց մյուս կողմից, երբ նայում եմ կարծես ժամանակը կանգնած լինի: Այսինքն տարիներս գլորվում են, իսկ կյանքումս ոչ մի լուրջ փոփոխություն, նույնն է ինչպես ասենք մոտ 10 տարի առաջ: Ու այստեղ հասկանում եմ, որ այս կյանքում չարած բազում գործեր ունեմ և հենց այդ պատճառով է, որ ենթագիտակցորեն շտապում եմ:
Եվ մի քանի րոպեյից կանցնի ևս 10 տարի, իսկ ես նորից չեմ հասցնում: Շտապել է պետք…