Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հաջողության գաղտնիքը:
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, Alibaba-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեք Ման համոզված է, որ շնորհիվ մարդուն հատուկ որոշ որակների, տեխնոլոգիաները երբեք չեն գերազանցի մարդուն: Հենց այդ որակների մեջ էլ թաքնված է հաջողության գաղտնիքը:
Չնայած լուրջ դժվարությունների, Ջեք Ման այնուամենայնիվ կարողացավ հասնել հաջողությունների: Նա մեծացել է աղքատ ընտանիքում, երկու անգամ կտրվել է քոլեջի ընդունելության քննություններից և բազմաթիվ մերժումներ ստացել տարբեր գործատուների կողմից: Սակայն այժմ նրա կարողությունը գնահատվում է մոտ 29 միլիարդ դոլար:
Հաջողության գաղտնիքը՝ սեփական LQ-ի զարգացման մեջ է
Մասնակցելով Նյու Յորքում տեղի ունեցող Bloomberg Global Business Forum-ին, Ջեք Ման կիսվեց իր հաջողության գաղտնիքով: Չնայած IQ-ի (ինտելեկտի գործակից) և EQ-ի (էմոցիոնալ ինտելեկտ) կարևորության, նպատակներին հասնելու մեջ մեծ դեր է խաղում նաև այլ գործակից՝ LQ-ը: «Եթե ցանկանում եք, որպեսզի ձեզ հարգեն՝ բարձրացրեք ձեր LQ-ն », – ասում է Ջեք Ման:
«LQ-ն դա սիրո գործակիցն է: Այն, ինչ երբեք չեն ունենա մեքենաները», – բացատրում է Ման: Բարձր տեխնոլոգիաների աշխարհում համակարգիչը միշտ էլ կլինի ավելի արագ և ավելի ճշգրիտ՝ բարձր IQ ունեցող մարդուց: Ուրիշների էմոցիաները հասկանալու ունակությունն էլ բավարար չէ հաջողության հասնելու համար:
Սերը՝ այն է, ինչը տարբերում է մարդկանց մեքենաներից: Մեքենան չունի սիրտ, չունի հոգի և չունի սեփական տեսակետ: Իսկ մարդն ունի հոգի, սեփական կարծիք և արժեքներ: Մենք կարողանում ենք կարեկցել, գտնել անհրաժեշտ բառեր և արձագանքել՝ համապատասխան իրավիճակի: Մենք մտածում ենք ստեղծագործաբար և այդ պատճառով էլ մենք կարող ենք ղեկավարել մեքենաները:
Տեխնոլոգիաներից վախենալու ոչ մի պատճառ չկա
Մարդիկ պետք է վստահ լինեն իրենց ուժերի նկատմամբ:
Մարդիկ ունեն իմաստություն, իսկ մեքենաները՝ ոչ:
Ջեք Մա
Մաի կարծիքով, թերությունը կայանում է նրանում, որ մենք ստիպում ենք աճող սերնդին փորձել գերազանցել տեխնոլոգիաներին այնտեղ, որտեղ դա սկզբունքորեն անհնար է: Դրա փոխարեն պետք է զարգացնել երեխաների LQ-ը: «Մենք պետք է մեր երեխաներին մեծացնենք շատ կրեատիվ, սովորեցնենք նրանց գեներացնել նորարարական մտքեր, – ասում է Ջեք Ման, – այդպիսով մենք ապագայի համար կապահովենք նրանց աշխատանքով»:
Նա վստահ է, որ պատճառ չկա վախենալ արհեստական ինտելեկտից, եթե մենք հիմնովին պատրաստենք ապագա սերնդին: Պատրաստել բառի տակ գործարարը նկատի ունի հոգևոր որակների, վերլուծական ունակությունների և համակարգչային հմտությունների զարգացումը: