Մեջբերումներ Ջեկ Լոնդոնի խիստ մոտիվացնող «Մարտին Իդեն» վեպից, որը կհետաքրքրի և կոգեշնչի հատկապես ստեղծագործողներին և ընթերցասերներին։
Այո, այստեղ կա մի բան, որի համար արժե ապրել, որին արժե հասնել, որի համար արժե պայքարել և որի համար արժե մեռնել։ Գրքերը ճիշտ են ասում:
Իսկական բանաստեղծի ամեն մի տողը համակված է գեղեցիկով, ճշմարիտով և ոգեշնչում է մարդուն ամենավսեմը և ազնիվը։ Մեծ բանաստեղծների գրվածքներից չի կարելի դուրս գցել ոչ մի տող առանց աշխարհին վնասելու:
Կյանքy սկսում էր պատկերանալ նրան որպես մի խաղալիք, որով հաճելի է խաղ անել, անհոգ շուռ տալ նրան ամեն կողմ, բայց որը կարելի է դեն շպրտել առանց ափսոսանքի :
Ոչ մի կյանք «այնտեղ» չկա, ասում էր նա իրեն, և չի կարող լինել․ ամբողջ կյանքը այստեղ է, իսկ դրանից դենը՝ հավիտենական խավար:
Ի վերջո ինձ էլ է ուղեղ տրված ինչ-որ բանի համար, այն, ինչի հասել են նրանք, ես էլ կարող եմ նվաճել։
Նրանք ուսումնասիրում էին կյանքը գրքերով այն դեպքում, երբ ինքը ապրում է այդ կյանքով… Կգա ժամանակ, որ նրանք էլ կընդհարվեն կենդանի կյանքի հետ և կկրեն բոլոր այն փորձանքները, ինչ արդեն կրել է ինքը. և դա շատ լավ է։ Մինչ նրանք կսովորեն այն, ինչ իրեն վաղուց է ծանոթ, ինքը կարող է գրքերից սովորել կյանքի մյուս կողմը:
Բայց սահմանափակ մտքերը միայն ուրիշների մոտ են նկատում սահմանափակվածություն:
Չէ՞ որ գրողներն աշխարհի հսկաներն են:
Գրականությունն էլ նույնպիսի արհեստ է, որպիսին է ամեն մի այլ արհեստ։
Բոլորից արագ այն մարդն է գնում, ով որ մենակ է քայլում իր ճամփով։
Ստեղծագործական բերկրանքը, որ նա մինչև այդ համարում էր աստվածային առանձնահատկություն, հիմա մատչելի էր նաև իրեն։
Իրական աշխարհը գոյություն ուներ միայն նրա ուղեղում, և նրա գրած պատմվածքները այդ աշխարհի բեկորներն էին։
Աշխարհում բոլոր երևույթները կապված են իրար հետ՝ երկնային տարածությունների ամենահեռավոր աստղից մինչև մարդու ոտնատակի ավազի ամենափոքր հատիկը։
Դուք այնպես եք խոսում կուլտուրայի մասին, կարծեք դա միջոց է, և ոչ թե նպատակ … Կուլտուրան ինքնանպատակ է։
Բանականությունը չպետք է միջամտի սիրային գործերին։ Սիրած կինը ուղիղ է դատում, թե սխալ՝ միևնույն է։ Սերը բանականությունից բարձր է։ Նա հիանալի էր, և նրա մտածելակերպը ոչ մի առնչություն չուներ այդ հրապուրանքի հետ։
Թող մեռելները մեռած մնան, ես ի՞նչ կապ ունեմ այդ մեռելների հետ։ Գեղեցկությունը հավիտենական է և միշտ կենդանի։ Լեզուները ստեղծվում են և անհետանում։ Նրանք մեռածների փոշին են։
Զարմանալի չէ, որ երկնային սրբերը մաքուր են և անարատ։ Այստեղ արժանիք չկա. իսկ սրբերը կեղտի մեջ, դա արդեն հրաշք է, և այդ հրաշքի համար արժե ապրել։ Տեսնել, թե ինչպես թուլությունից, արատավորությունից և ոչնչությունից ծաղկում են ուժը, ճշմարտությունն ու հոգու ազնվությունը:
Ահա, թե որտեղ է և՛ ռոմանտիկան, և՛ գեղեցկությունը, և՛ հրաշքը։ Ահա թե ինչի մասին պետք է գրել․ միայն թե կարողանա գտնել բառեր։ Երկնքի սրբերը թող սուրբ էլ մնան, իսկ ինքը մարդ է։
Կյանքը բութ և անմիտ բան էր, որից վատ համ էր մնում մարդու բերանում։
Սերը գոյության գերագույն պայմանն է, կյանքի բարձրագույն գագաթը, և ամեն մարդու չի վիճակվում։
Արժե՞ գրել մինչև անգամ մի ամբողջ գրադարան, երբ դրա համար պետք է կորցնել կյանքը։
Նա շահեց ճակատամարտը հենց այն պահին, երբ թվում էր, թե կորցրել է ամեն ինչ։
Լավ բան չի ստրուկ լինելը, մինչև անգամ սովորության ստրուկ։
Ինչո՞ւ չի կարելի խոսել մասնագիտական նյութերի մասին։ Էլ ի՞նչ կարիք կա մարդկանց հավաքել մի տեղ, եթե ոչ նրա համար, որ նրանք հայտնաբերեն իրենց լավագույն կողմերը։ Իսկ մարդու մոտ լավագույնը միշտ այն է, ինչ որ լավ է հասկանում, ինչի մեջ նա մասնագիտացել է, ինչին հատկացրել է իր ամբողջ կյանքը ,որի մասին մտածում և, մինչև անգամ երազում է գիշեր ու ցերեկ։
Կյանքը շատ կարճ է, և ես ուզում եմ միշտ վերցնել մարդուց լավագույնը, որ կա նրա մեջ
Ես երկչոտ եմ դառնում, երբ երես առ երես ընդհարվում եմ կյանքի հիմնական առեղծվածների՝ մարդկային կյանքի հետ։
Չէ՞ որ ստեղծագործության ուրախությունը հանդիսանում է աշխարհում ամենավեհ ուրախությունը, որը հարյուրապատիկ վարձատրել է ինձ իմ կրած բոլոր զրկանքների փոխարեն։
Ինչ գոյություն ունի, դա համարվում է ոչ միայն ճիշտ, այլև լավագույն։ Որևէ բանի գոյության հենց փաստը դիտվում է նրա արդարացումը, և այն էլ ոչ թե տվյալ պայմաններում, այլ հավերժորեն։
Նրանք՝ ողորմելիներն ու անտաղանդները դատում են հանճարին։
Իմ մեջ ամենակենդանի բանը ստեղծագործության տենչն է։
Աշխարհում ամեն ինչ անհաստատ է՝ բացի սիրուց։ Սերը չի կարող մոլորվել ճանապարհից, եթե միայն իսկական սեր է, և ոչ թե թուլակազմ մի դարձվոր, որը սայթաքում և ընկնում է ամեն մի քայլափոխում։
Պատկերացնում եմ, թե դուք ի՜նչ եք գրում։ Ես կիսախուփ աչքերով կարող եմ տեսնել այդ․ դրանց մեջ կա մի թերություն, որի առաջ փակվում են հանդեսների դռները։ Դրանց մեջ կա ներքին խորություն, իսկ մամուլի համար դա չի պահանջվում։
Տեսնո՞ւմ եք, մանր պայմանականություններն ու նախապաշարումները ծիծաղելի են ինձ համար, բայց հենց որ դուք բացահայտ ասացիք ճշմարիտ խոսքեր, իրերը կոչեցիք իրենց անուններով, ես իսկույն այդ միևնույն նախապաշարումների ստրուկը դարձա։
Առհասարակ այն մարդիկ, որոնք անընդունակ են գրող դառնալու, չափազանց շատ են դատում իսկական գրողների մասին։
Գեղեցկությունն է այն միակ տերը, որին պետք է ծառայել…
Դուք ուրախանում եք ոչ թե նրա համար, որ ձեր արածի մեջ հաջողության եք հասնում, այլ նրանով, որ ստեղծագործում եք։ Դուք կարող եք չասել այդ, բայց ես էլ, դուք էլ գիտենք այդ։ Գեղեցկությունը խոցել է ձեզ։ Դա ձեզանում անբուժելի մի հիվանդություն է, չապաքինվող մի վերք, հրաշեկ մի դանակ ձեր սրտում։
Թվում է, թե ձեզ համար սերը գոյություն չունի, իսկ ինձ համար գեղեցկությունը սիրո սպասուհին է։
Այնուամենայնիվ նա սիրում էր կյանքը՝ մինչև նրա ամենափոքր արտահայտությունը։
Դա կյանքն է, դա իրական է, դա ճշմարիտ է։ Եվ ես պետք է գրեմ կյանքի մասին այնպես, ինչպես տեսնում եմ։
Աշխարհը պատկանում է ուժեղներին, որոնք նույնքան մաքուր են, որքան և հզոր, և որոնք իրենց ամբողջ կյանքում չեն թպրտում առևտուրի ճահճուտում։
Այսպիսի անզգայության և ամբողջ աշխարհի նկատմամբ անտարբերության մեջ ապրել չի կարելի։
Մտածում էր, թե ի՜նչ ահագին երջանկություն կլիներ դա իր համար մի քանի ամիս առաջ, և որքա՜ն հեռու է երջանկությունից նրա այժմյան սառնասրտությունը։
Նա առաջվա պես արհամարհում էր ամբոխին, թեև վերջինս ծափահարում էր իրեն։
Ամեն ինչ կախված է պատահականությունից։
Չէ՞ որ այդ բոլորն արված է շատ վաղուց։ Եվ ահա դուք մրցության եք դուրս եկել ինձ կերակրելու համար, իսկ մի ժամանակ դուք ինձ թողնում էիք, որ սովից մեռնեմ, մերժում էիք ինձ ընդունել ձեր տունը, չէիք ուզում ճանաչել լոկ այն պատճառով, որ ես ծառայության չէի գնում։ Բայց իմ բոլոր գործերը դեռ այն ժամանակ գրված պատրաստ էին։ Հիմա, երբ ես խոսում եմ, դուք ձեր ակնածանքով լի հայացքը չեք հեռացնում ինձանից, որսում եք իմ արտասանած ամեն մի բառը։ Ես ասում եմ ձեզ, որ դուք խեղճ ողորմելիներ եք, իսկ դուք, փոխանակ վիրավորվելու, հավանության նշան եք տալիս գլխով և քիչ մնա, որ շնորհակալություն հայտնեք։ Ինչո՞ւ, որովհետև ես նշանավոր մարդ եմ. որովհետև շատ դրամ ունեմ, և ոչ թե նրա համար, որ ես Մարտին Իդենն եմ՝ հիանալի տղա և ոչ թե կատարյալ հիմար։ Եթե ասեի, որ լուսինը կանաչ պանրից է շինված, դուք անմիջապես կհամաձայնեիք, ամեն պարագայում, չէիք հակաճառի ինձ, որովհետև շատ ոսկի ունեմ։ Իսկ այն աշխատանքը, որի համար ես ստացել եմ այդ դրամները, կատարված է շատ վաղուց, այն օրերին, երբ դուք թքում էիք իմ երեսին և ցեխն էիք կոխում ինձ»։
Կյանքը հոգնեցնում ու տանջում էր նրան, իսկ ժամանակը նրա համար իսկական չարչարանք էր։
Հեշտ է ներել, երբ ներելու բան չկա։
Մի՞թե սերն էլ պետք է սնվի փառքով ու ամբոխի գնահատականով։
Կյանքը տխուր է, նրանից դառը համ է մնում։
Նա չգտավ նոր դրախտ, իսկ հինն անդարձ կորցրել է։
Բայց նա իր հանգչող գիտակցությամբ հասկացավ, որ այդ տանջանքը դեռևս մահը չէ․ մահը ցավ չի պատճառում։ Դա դեռ կյանքն է, վերջին ցնցումը, կյանքի վերջին տառապանքը։ Դա վերջին հարվածն էր, որ կյանքը հասցնում էր նրան։
Նա թռչում է դեպի մութ անդունդը և այն պահին, երբ նա հասկացավ այդ, գիտակցությունն ընդմիշտ լքեց նրան։
Հրապարակման ներկայացրեց՝ Անգելիկա Հարությունյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]