fbpx

Զույգը, որ մեկ լուսանկարի համար ստանում է 9000 դոլար՝ բացահայտում է իրենց լուսանկարների գաղտնիքը

26 ամյա բրիտանացի Ջեք Մորիսը և նրա ընկերուհին Ավստրալիայից՝ 24 ամյա Լորեն Բալենը հանդիպել են 2016թ. մարտին՝ Ֆիջիում։ Այդ ժամանակից սկսած նրանք սկսել են միասին ճանապարհորդել և միասին բլոգ վարել։ Նրանք արդեն եղել են 45 երկրներում, իսկ ամեն մի հրապարակման համար նրանց վճարում են 9000 դոլար։ Իսկ ինչի՞ համար են նրանց այդքան գումար վճարում։

Ջեքն ու Լորենը չափազանց գեղեցիկ լուսանկարներ են անում։ Զույգը վաստակում է բրենդերի և տուրիստական գործակալությունների շնորհիվ, որոնք հովանավորում են նրանց արկածները ամբողջ աշխարհով։

Ջեքը որոշել է մի քանի օգտակար խորհուրդներով կիսվել, թե ինչպես լուսանկարել և ինչպես վերածել ճանապարհորդության կիրքը կարիերայի։

«Մենք գերադասում են լուսանկարել օրվա որոշակի հատվածում՝ արևածագից մեկ ժամ հետո։ Այն վայրերը, որտեղ սովորաբար շատ են մարդիկ՝ այդ ժամերին գրեթե դատարկ են»։

Ջեքը լուսանկարների համար չի օգտագործում instagram-ի ֆիլտրները։

«Ես խմբագրում եմ իմ լուսանկարներն արդեն իսկ իմ կողմից կարգավորված Lightroom ծրագրով։ Այդ պատճառով իմ նկարները ստացվում են միանման ոճով»։

«Ես չեմ օգտագործում հեռախոսի որևէ հավելված կամ ֆիլտրեր։ Ամբողջը խմբագրում եմ իմ Macbook-ով, Lightroom ծրագրով։ Եթե տեսնում եմ, որ կադրը չափազանց մուգ է ստացվել կամ ինչ-որ բան այն չէ կոնտրաստի հետ, ես երբեմն կարող եմ հրապարակելուց առաջ դա մի փոքր ուղղել instagram-ի խմբագրիչով»։

Մեծ ճանապարհորդությունից առաջ Ջեքը գորգեր լվացող էր աշխատում։ Բայց մի օր նա որոշում է փոխել իր կյանքը և մեկ ուղղությամբ տոմս է վերցնում դեպի Բանգկոկ և այլևս ետ չի նայում։

2 տարի ճանապարհորդելով՝ Ջեքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Բայց հետո նա իր ձեռքն է վերցնում լսուանկարչական խցիկը և ստեղծում Doyoutravel բլոգը։

Ջեքն ու Լորենը բնակվում են Բալիում. «Մենք փորձում ենք մեր կյանքը, աշխատանքը, ճանապարհորդությունը դարձնել մի մեծ հանգիստ։ Փորձում ենք ամսվա մեջ այցելել թեկուզ մեկ երկիր, որպես սովորական տուրիստ»։

Ջեքը պնդում է, որ նրանք գովազդում են միայն այն բրենդն ու արտադրանքը, որը նրանց իրոք դուր է գալիս. «Ինձ հետ փորձել են պայմանավորվել շատ բրենդեր՝ նախքան ես կսկսեի ընդունել հովանավորչական հոդվածների պատվերներ։ Հարցը գումարի մեջ չէր։ Եթե ես վերցնում էի ինչ-որ նախագիծ, ապա դա անում էի հաճույքի համար։ Այժմ մենք գովազդում ենք միայն այն բրենդերն ու արտադրանքը, որոնց մենք իրոք հավատում ենք»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Զույգը, որ մեկ լուսանկարի համար ստանում է 9000 դոլար՝ բացահայտում է իրենց լուսանկարների գաղտնիքը
ԹԵՍՏ. «Միմինո»` որքա՞ն լավ եք հիշում ֆիլմի դրվագները