fbpx

«Կնոջ հետ վիճելու երկու տարբերակ կա, սակայն ցավն այն է, որ այդ տարբերակներից և ոչ մեկը չի աշխատում». իտալական 15 իմաստություն, որ կսովորեցնեն ոգեշնչված ապրել

Իտալական մշակույթն ինքն իրենով հիացնում է ամբողջ աշխարհին։

Շքեղ նկարներ, ազդեցիկ ճարտարապետություն և մտքեր, որոնք օգեշնչում են։

Առաջարկում ենք ծանոթանալ իտալական հայտնի 15 մտքի, որ ապրելու մեծ ցանկություն կառաջացնեն։

1. Երբ խաղն ավարտվում է, և՛ թագավորը, և՛ զինվորները հայտնվում են նույն տուփի մեջ։

2. Վրեժը կերակուր է, որ սառն են մատուցում։

3. Միայն իսկական ընկերն է կարող ասել ձեզ, որ ձեր դեմքը կեղտոտվել է։

4. Ոչ մի անհնար բան չկա, եթե դու դա ուզում ես։

5. Ավելի լավ է մեկ օր ապրել առյուծի հետ, քան տարիներ՝ ոչխարի հետ։

6. Աստված թող փրկի մեզ մեր ընկերներից, որովհետև թշնամիներին մենք էլ կարող ենք հաղթել։

7. Կնոջ հետ վիճելու երկու տարբերակ կա, սակայն ցավն այն է, որ այդ տարբերակներից և ոչ մեկը չի աշխատում։

8. Եթե ընկեր ես գտել, ուրեմն իսկական հարստություն ես գտել։

9. Ոչ մի խնդրի ձեռք մի տուր, քանի դեռ այդ խնդիրն ինքը քեզ չի կպել։

10. Երբեք մի՛ դատեք մարդուն ուրիշի բամբասանքների վրա հիմնվելով։

11. Նա, ով ճանաչում է ինքն իրեն, ճանաչում է նաև ամբողջ աշխարհը։

12. Այն, ինչ քեզ համար է նախատեսված, ոչ ոք չի կարող գողանալ։

13. Պատահական համընկնումներ չեն լինում։

14. Երբ սկսես խեղդվել, այն ժամանակ էլ ստիպված կլինես սովորել լողալ։

15. Երբեք մի՛ թափահարիր խակ խնձորի ծառը. երբ խնձորը հասնի, ինքն իրեն գետին կընկնի։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 16 assessment, среднее 3.88 из 5 )
MediaMag
«Կնոջ հետ վիճելու երկու տարբերակ կա, սակայն ցավն այն է, որ այդ տարբերակներից և ոչ մեկը չի աշխատում». իտալական 15 իմաստություն, որ կսովորեցնեն ոգեշնչված ապրել
Բժիշկն ասում է, որ մենք ամբողջ ժամանակ սխալ ենք օգտագործել անտիպերսպիրանտները