fbpx

7 հազվադեպ բնության երևույթ, որոնք կարծես իսկական հրաշք լինեն

Բնությունը գեղեցիկ է և բազմակողմ։

Բնությունը լի է հրաշքներով, գեղեցիկ և հետաքրքիր բաներով։ Աստղ, հյուսիսափայլ, ամպրոպներ, ամպեր, հրաբուխներ՝ այս ամենը զարմացնում է մեզ և գրավում։

Կարծես թե բնությունը գտնվում է անընդհատ որոնումների մեջ, փորձում է գտնել տարբեր տարբերակներ, որպեսզի զարմացնի մեզ։

Ահա 7 հազվագյուտ բնության ֆենոմեն, որոնք կարծես իրական հրաշք լինեն.

1. Ոսպնյակաձև ամպեր

Սա հազվագյուտ բնական երևույթ է, որը կարելի է տեսնել օդի 2 շերտերի արանքում կամ օդային ալիքների վրա։

Արտաքնապես ամպը հիշեցնում է աման, բլիթ, թռչող ափսե (ՉԹՕ)։

Երբեմն ոսպնյակաձև ամպեր, կամ ինչպես այլ կերպ դրանց անվանում են՝ լենտիկուլյարներ կարելի է տեսնել բլուրների ետևում կամ նույնիսկ ամպրոպաբեր ամպերի կողքին։

2. Ջրի խորհրդավոր, գրեթե միստիկական լուսավորում

Բնության մեջ գոյություն ունեն երևույթներ, որոնք հիացնում են և զարմացնում։ Դրանցից մեկն է ջրի խորհրդավոր, գրեթե միստիկական լուսավորումը։

 

Տարբեր ժամանակներ այս երևույթը դիտվել է Ավստրալիայի, Հնդկաստանի, Չինաստանի ափերին, երբեմն էլ այս երևույթը կարելի է տեսնել Եվրոպայի ափերի մոտ։

Այս լուսավորման գաղտնիքը բավական պարզ է։ Ջրի մեջ բնակվում են Noctiluca scintillans տեսակի միաբջիջ ծովային ջրիմուռներ։ Դրանց նաև անվանում են գիշերալույսեր։

Ջրային լուսավորման էֆեկտը նկատվում է այն ժամանակ, երբ ջրիմուռները մեծ քանակությամբ հավաքվում են իրար կողքի ջրում, որը հարուստ է պլանկտոններով, որոնցով նրանք սնվում են։ Գիշերալույսերը առանձին-առանձին հիշեցնում են թափանցիկ փուչիկներ։

3. Սառնամանիքային ծաղիկներ

Դրանք այդքան էլ ծաղիկ չեն՝ դրանց հիմքում չորացած տերևներն են։ Սակայն սառույցը, որը սառել է դրանց վրա՝ հիշեցնում է գեղեցիկ վարդի։

Այսպիսի ծաղիկները ձևավորվում են, երբ բույսի շուրջը ջերմաստիճանը ցածր է զրոից, սակայն բույսի ջերմաստիճանը բարձր է զրոից։ Այդպես ձևավորվում է փխրուն սառցե աճուկ։

4. Տորնադո

Սա անհավանական սարսափելի, խորհրդավոր և զարմանալի բնական երևույթ է, որ ավերում է գրեթե ամեն ինչ, ինչ հայտնվում է իր ճանապարհին։

Դրանցից որոշներն այնպիսի ուժ ունեն, որ առանց պրոբլեմ երկինք կարող են բարձրացնել կցորդիչով բեռնատար ավտոմեքենան կամ նույնիսկ տունը։

Գիտնականները ենթադրում են, որ տարեցտարի տորնադոների քանակը զգալիորեն աճում է, ինչը կապված է կլիմայի փոփոխության և էկոլոգիական իրավիճակի վատթարացման հետ։

5. Ցեխային ամպրոպներ

Ցեխային ամպրոպները առաջանում են, երբ կայծակը հայտնվում է հրաբխային շլեյֆում։

Վերջին առավել հայտնի հրաբխային ամպրոպները դիտվել են Ռեդաուտ հրաբխի (ԱՄՆ, 2009) և Սակուրադզիմա հրաբխի (Ճապոնիա, 2015) ժայթքման ժամանակ։

6. Տարօրինակ արձաններ

Այս Տարօրինակ արձանները՝ ընդամենը ծառեր են, որոնք պատվել են ձյունով, մրրիկից հետո։ Լապլանդիա։

7. Կրակե ծիածան

Պինակլս ամերիկյան ազգային պարկում նկատվել է հազվագյուտ բնական երևույթ՝ «կրակե ծիածան» կամ հորիզոնամերձ աղեղ։

Այս հազվագյուտ եղանակային ֆենոմենը ձևավորվում է, երբ լույսը անցնելով փետրավոր ամպերի միջով՝ բեկվում են հարթ սառցե բյուրեղների միջով։

Ճառագայթներն անցնում են վեցանկյուն բյուրեղի ուղղահայաց կողային պատով և դուրս են գալիս ներքևի հորիզոնական կողմից։

Այդպիսի սխեման ապահովում է գույների սպեկտրալ բաժանում, որը ծիածանի նման «զարդարում է» փետրավոր ամպը։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
7 հազվադեպ բնության երևույթ, որոնք կարծես իսկական հրաշք լինեն
5 կյանքի դաս, որ մեզ տալիս է Պաուլո Կոելյոի «Ալքիմիկոսը» գիրքը