«Ետ դեպի ապագա» գիտաֆանտաստիկ ֆիլմի սերիաների երկրպագուները հաստատ կհիշեն այն բոլոր «զվարճալի» անցյալի գյուտերը, որոնք այսօր թվում են ոչ միայն լուրջ, այլ նաև շատ պետքական։
Առաջարկում ենք ծանոթանալ «Ետ դեպի ապագա» ֆիլմում տեղ գտած բոլոր այն ֆանտաստիկ կանխագուշակումներին, որոնք այսօր արդեն իրականություն են։
Հովերբորդ
1989թ. «Ետ դեպի ապագա» ֆիլմի երկրորդ մասը ստեղծողները ֆիլմում ներկայացրեցին հովերբորդ՝ սարք, որը արտաքնապես հիշեցնում է սքեյթբորդը, և որը սավառնում է օդում։ 2015թ. օգոստոսի 5-ին Lexus-ը ներկայացրեց հովերբորդի ստեղծման և փորձարկման տեսանյութ։
https://youtu.be/da7rJnXIzP8
Լրացված իրականության ակնոցներ
Ֆիլմում այդպիսի ակնոցներ է կրում մեծն և բոլորի կողմից այդքան սիրված գյուտարար Էմեթ Բրաունը։ Իսկ ահա մեր ժամանակներում այդպիսի հրաշք իրեն կարող է թույլ տալ գրեթե յուրաքանչյուր ցանկացող։ Միայն թե փող ունենա…
Խելացի տուն
Հիշո՞ւմ եք ՄաքՖլայ ընտանիքի տունը 2015 թվականին։ Դա իսկական խելացի տուն էր, որը լցված էր տարատեսակ գաջեթներով և ռոբոտիզացված սարքերով։ Եվ դուք երևի հիշում եք, որ տուն կարելի էր մտնել միայն մատը դնելով բիոմետրիկ տվիչի վրա։ Բնականաբար սենսորային կողպեքների մասին հայտնի է արդեն վաղուց, բայց ինչն է հետաքրքրական՝ հենց 2014-2015թթ. են սկսում տարածվել Home Kit տեսակի համակարգերև և դրանց աքսեսուարները։
Դրոններ
2017 թվականի մարդուն դժվար է զարմացնել դրոնով, իսկ ահա հեռավոր 80-ականներին այդ սարքերը ֆանտաստիկայի ժանրից էին։ Դրա ապացույցն է այն հատվածը, երբ Մարտինը հայտվում է հարազատ թաղամասում (արդեն ապագայում)։ Նա այստեղ տեսնում է իր համար բավական տարօրինակ պատկեր՝ թռչող ապարատները զբոսանքի են հանել շներին՝ բռնելով նրանց վզափոկից։ Չնայած 2017-ի համար էլ է տարօրինակ, երբ դրոնը զբոսանքի է հանել շանը։
Պլանշետներ
Ուշադիր դիտողները հաստատ ֆիլմում նկատել են ֆաբլետների կամ պլանշետների մասին ակնարկներ։ Եթե դուք բաց եք թողեկ այդ էպիզոդները, ապա վերանայեք «Ետ դեպի ապագա 2»-ը։ Դրա հետ մեկտեղ էլ կստանաք մեծ բավականություն։