✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Առակ։ Դադարեք լինել Ձեզ համար բաժակ, եղեք լիճ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Իմաստուն պատմություն, որն ունակ է փոխել 90% մարդկանց կյանքը։

Մի անգամ մի երիտասարդ տղա, ով իրեն շատ դժբախտ էր համարում, եկավ ծեր իմաստունի մոտ և ասաց, որ իմաստ չի տեսնում իր ծանր կյանքում…

Նա երկար բողոքում էր կյանքից, որը, իր կարծիքով, իր հետ դաժան է և անարդար։ Իսկ իր ամեն մի տխուր մենախոսությունից հետո նա չէր մոռանում բացականչել. «Ինչի՞ համար եմ ես այսքան դժբախտ, ինչի՞ է ինձ մոտ ամեն ինչ շատ վատ, քան այլ մարդկանց մոտ»։

Եվ այդպես շարունակվեց մի քանի օր։

Երբ իմաստունը հոգնեց ամեն անգամ լսել այդ նվնվոցը՝ նա երիտասարդին ուղարկում է աղ բերելու։ Իսկ հետո խնդրում է մի բուռ աղ լցնել ջրով լի բաժակի մեջ և խմել։

«Ինչպե՞ս է քեզ այդ համը», – հարցնում է իմաստունը, երբ տեսնում է որ երիտասարդը համից ծամածռում է դեմքը։ «Դա սարսափելի է և զզվելի»։

Իմաստունը միայն ժպտում է և խնդրում մի անգամ էլ վերցնել մի բուռ աղ։

Նրանք լուռ հասան մոտակա լճին։ Իմաստունը հրամայում է երիտասարդին, որ աղը լցնի լճի ջրի մեջ և մի լավ խառնի։

«Իսկ հիմա խմիր այդ ջրից և պատմիր տպավորություններիդ մասին»։

«Մաքուր, թարմ և շատ համեղ ջուր», – նշում է երիտասարդը, – «և ես բոլորովին էլ չեմ զգում աղի համը»։

Այդ ժամանակ, իմաստունը նստելով երիտասարդի կողքին, գրկում է նրան և մտամոլոր ասում. «Ցավը մեր կյանքում՝ մաքուր աղն է, ոչ ավել և ոչ էլ պակաս։ Ցավի քանակը միշտ կմնա անփոփոխ։ Սակայն մեր կողմից զգացած ցավը կախված է տարրայի ծավալից, որում մենք այն տեղավորում ենք։

Այսպիսով, երբ մենք տառապում ենք և ցավից գալարվում, միակ բանը որ մեր ուժերին հասանելի է, լցնել կյանքը բազմազանությամբ և իմաստով, նաև շատ բաներին նայել ավելի լայն հայացքով։ Պետք է դադարես լինել քեզ համար բաժակ։ Դարձիր լիճ»։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Առակ։ Դադարեք լինել Ձեզ համար բաժակ, եղեք լիճ
Ժամանակն անցնում է՝ չկա անձնական կյանք. 5 պատճառ, թե ինչու է կինը մնում չամուսնացած
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց