Apple iPhone սմարթֆոնի հաջորդ տարբերակի թողարկումը շատ մեծ հավանականությամբ տեղի կունենա 2o12 թ. աշնանը: Ինչպես հաղորդում է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը BGR տեխնոբլոգի հետ զրույցում՝ iPhone 5-ը մեծ փոփոխություններ կկրի արտաքին տեսքի առումով: Նրա ետևի կափարիչը պատրաստված կլինի ալյումինից, իսկ կողքերը կլինեն կամ ռետինե, կամ պլաստիկե:
Մետաղական կափարիչը և ապակյա դիմային պանելը թույլ կտան սմարթֆոնին լինել ինչպես մեկ ամբողջություն:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓