fbpx

Այս աղջիկը արել է մի բան, որից հետո Ձեր բոլոր արդարացումները առ ոչինչ են

Առանց ձեռքերի այս աղջիկը յուրացրել է տեկվանդո, սովորել է վարել ավտոմեքենա, ինքնաթիռ և ամուսնացել է: Իսկ դուք դեռ արդարացո՞ւմ եք փնտրում:

Ի՞նչ կպատահի, եթե դուք կամ ես փորձենք բռնել սանրը ոտքով: Ամենայն հավանականությամբ մենք այն վայր կգցենք: Որովհետև մեր ստորին վերջույթները դրա համար նախատեսված չեն: Բայց չէ՞ որ մենք ունենք ձեռքեր:

Իսկ ահա Ջեսիկա Կոքսը ձեռքեր չունի: Եվ երբեք չի ունեցել: Նա հաշմանդամ է ի ծնե, սակայն դա նրան չի խանգարում գրել, ուտել, աշխատել համակարգչով, դիմահարդարվել և նույնիսկ ոտքերով կոնտակտային լինզաներ տեղադրել: Այժմ աղջիկը 33 տարեկան է և մինչ այժմ նա չգիտի թե ինչումն է պատճառը բնության այս սխալի: Սակայն նա հստակ որոշել է ապրել, այլ ոչ գոյատևել, և կարող եք չկասկածել՝ նրա մոտ դա ստացվել է: Այո, նրա կողքն է սիրող ընտանիքը, ովքեր ամեն ինչում աջակցում են Ջեսիկային: Բայց այն փաստը, որ Կոքսը սովորել է մեքենա և ինքաթիռ վարել և ստացել է դրանց համար վարորդական իրավունք՝ չի կարող չոգեշնչել:

Ինքը, աղջիկն ասում է, եթե նա չծնվեր ոչ լիարժեք, ապա կյանքում այս ամենին չէր հասնի: Նաև նա ստացել է երկու սև գոտի տեկվանդոյից և անցած տարի ամուսնացել է: Այնպես որ արդարացումները մեր կյանքում ուղղակի անհիմն են:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այս աղջիկը արել է մի բան, որից հետո Ձեր բոլոր արդարացումները առ ոչինչ են
Հանրահայտ կանանց մտքերը կյանքի մասին