ioSafe ընկերությունը հայտնի է նրանով, որ արտադրում է տարբեր տեսակի կոշտ սկավառակներ և յուրահատուկ ուշադրություն է դարձնում նրանց անվտանգությանը: ioSafe SoloPRO նորույթը ունի 3 Տբ (տեռաբայթ) տարողունակություն: Սկավառակը ստացել է eSATA և USB 3.0 ինտերֆեյս: Ինչպես հայտնի է ինֆորմացիայի հոսքի արագությունը այստեղ մոտ կրկնակի անգամ բարձր է քան նախորդ սերունդներինը, որը նշանակալի է այսպիսի ծավալների ինֆորմացիայի համար: Ջերմաստիճանը, որին կարող է մոտ կես ժամ դիմանալ այս սկավառակը կազմում է մոտ 843 աստիճան ըստ Ցելսիուսի: Ինֆորմացիան այդ դեպքում չի վնասվի, ինչպես չի վնասվի, երբ սկավառակը ընկղմենք ջուրը մոտ 3 մ խորությամբ: Սկավառակը կարող է գտնվել ջրի տակ մոտ 3 օր:
Եթե որոշել եք ձեռք բերել այս սկավառակը, այն ձեր վրա կարող է նստել մոտ 500 ԱՄՆ դոլլար:
աղբյուրը՝ ubergizmo.com