1811 թ-ին ֆրանսիացի քիմիկ-տեխնոլոգ և դեղագետ Բեռնար Կուրտուան հայտնաբերեց յոդը: Նրա ընկերները պատմում եմ մի հետաքրքիր պատմություն, թե ինչպես է նա հայտնաբերում յոդը: Կուրտուան ուներ մի սիրելի կատու, որը ճաշի ժամանակ միշտ նստում էր տիրոջ ուսին: Կուրտուան հաճախ էր ճաշում լաբորատորիայում: Մի օր ճաշի ժամանակ կատուն ինչ որ բանից վախեցած ցատկում է տիրոջ ուսից և ընկնում շշերի վրա, որոնք շարված էին լաբորատոր սեղանի կողքը: Շշերից մեկում Կուրտուան պատրաստել էր ջրիմուռներից (որոնք պարունակում են իրենց մեջ նատրիումի յոդիդ) սուսպենզիոն զոլ էթանոլում, իսկ մյուս շշում կոնցենտրիկ ծծմբական թթու էր գտնվում: Շշերը ջարդվում են և հեղուկները խառնվում են: Գետնից սկսում է բարձրանալ կապտա-մանուշակագույն գոլորշու քուլաներ, որոնք նստում էին շրջապատող իրերի վրա սև-մանուշակագույն մանր բյուրեղիկների ձևով և որոնք ունեին մետաղական փայլ և արձակում էին յուրահատուկ հոտ: Դա հենց նոր քիմիական տարրն էր՝ յոդը:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓