Աստղաբանության մեջ կան կենդանակերպի նշաններ, որոնք ոչ միայն ականջալուր են լինում իրենց ներքին ձայնին, այլև ապավինում են դրան կարևոր որոշումներ կայացնելիս։ Նրանց ինտուիցիան ուժեղ է, սուր և հազվադեպ է նրանց հուսախաբ անում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ձկներ
Ձկները Կենդանակերպի՝ ամենաուժեղ ինտուիցիայով օժտված նշանն են։ Նրանք զգում են տարածության, մարդկանց և իրավիճակների էներգետիկան։ Նրանց կարեկցանքը պայմանավորված է ճշմարտությունը զգալու բնածին ունակությամբ, նույնիսկ երբ այդ մասին բարձրաձայն չի խոսվում։ Նրանք հաճախ հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ, շատ ավելի շուտ, քան դա ակնհայտ է դառնում։
Կարիճ
Կարիճներն օժտված են խորը էմոցիոնալ ինտելեկտով և սուր վեցերորդ զգայարանով։ Թաքնված շարժառիթները բացահայտելու և իրավիճակի լարվածությունը զգալու նրանց ունակությունը հաճախ նրանց գրեթե մարգարեական կարողություններ է հաղորդում։ Թեև նրանք հազվադեպ են բարձրաձայնում այդ մասին, նրանք գրեթե միշտ գիտեն, թե ով է իրենց ստում, ով է նրանց փորձության ենթարկում, և երբ է հարկավոր արձագանքել։
Տես նաև՝ Կենդանակերպի 4 նշան, որոնք օժտված են հզոր վեցերորդ զգայարանով
Խեցգետին
Խեցգետինները բնազդաբար զգում են, թե երբ է եկել նահանջելու պահը, և երբ է պետք պաշտպան կանգնել նրանց, ում սիրում են։ Նրանց ինտուիցիան հիմնված է էմոցիաների հետ խորը կապի վրա՝ ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների։ Նրանց խոսքեր պետք չեն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում հարաբերություններում, բավական է միայն հետևել մարդկանց վարքին։








