fbpx

Ինտերնետի 10 գործոն, որոնք բացասաբար են ազդում հոգեկանի վրա

aaaa-e1348873634853Ինտերնետը մեզ թվում է օգտակար, որովհետև հեշտացնում է կյանքը: Սակայն պարզվում է այն կարող է նաև փչացնել կյանքը:

Ժամանակակից աշխարհում առանց ինտերնետի գրեթե անհնար է՝ չէ որ դա յուրաքանչյուր ինֆորմացիայի ուղիղ աղբյուր է: Սակայն չեմ ուզում խոսել ինտերնետի հնարավորությունների մասին, քանի որ կարծում եմ, որ դուք առանց այդ էլ տեղեկացված եք թե ինչ հնարավորություններ ունի այն: Կխոսենք ինտերնետի բացասական կողմերի մասին, թե ինչպես է այն ազդում մարդու հոգեկանի վրա:

Մասնագետները ավելի ու ավելի հաճախակի են բարձրացնում ինտերնետ կախվածության մասին թեմաներ, այսինքն երբ մարդը ամբողջ իր ժամանակը անց է կացնում ինտերնետում՝ դա բացասաբար է ազդում նրա մտածողության և հոգեկանի վրա: Մարդը դառնում ավելի շուտ գրգռվող և ասոցիալ:

1. Էլեկտրոնային փոստը ինչպես խաղային ավտոմատ

Իհարկե էլեկտրոնային փոստը անվիճելի օգտակարություններ ունի: Շնորհիվ նրա նամակը հասցեատիրոջը հասնում է վայրկյանների ընթացքում, իսկ ոչ շատ վաղ անցյալում այն հասցեատիրոջը հասնում էր միայն շաբաթների ընթացքում: Շնորհիվ նրա հնարավոր է ստանալ թարմ նորություններ, տեղեկություններ և այլն, և այլն:

Սակայն ինչպես պարզել են հոգեբանները այս ծառայությունը կարող է կախվածություն առաջացնել, ինչպես խաղամոլությունը:

2. Facebook-ում մեկնաբանությունները կարող են մարդուն խորասուզել դեպրեսիաների մեջ

Ամերիկյան գիտնականները, որոնք հետազոտություններ են կատարել՝ եկել են այն եզրակացության, որ մարդը, ով իր ժամանակի մեծ մասը անց է կացնում սոցիալական ցանցերում կարող է դեպրեսիայի մեջ ընկնել:

2 շաբաթվա ընթացքում գիտնականները ուսումնասիրում էին թե ինչպես է սոցիալական ցանցը ազդում օգտատերերի ինքնագնահատականի և երջանկության աստիճանի վրա: Նրանք կազմել են դիագրամներ, որոնք պատասխան են տալիս տրամադրության համար: Այն սկսում էր տատանվել, երբ օգտատերը մուտք էր գործում սոց. ցանց: Էքսպերիմենտի վերջում փորձարկվողների մոտ նկատվում էր դեպրեսիա և տրամադրության անկում:

3. Twitter-ը կարող է առաջացնել ուժեղ վրդովմունք և բարկություն

Սոցիալական ցանցը դա այն վայրն է, որտեղ մարդիկ անանուն և անպատիժ կարող են սկանդալներ, կոնֆլիկտներ հրահրել ու հերյուրանքներ տարածել: Սոցիալական ցանցերում հիմնականում գերիշխում է ատելությունը, պոռնոգրաֆիան, պրովոկացիան և այլն:

Չինաստանում հետազոտություն է կատարվել, որի արդյունքում պարզվել է թե ամենից շատ ինչ էմոցիաներ են առաջանում twitter-ի օգտատերերի մոտ: Մեծ մասամբ տվիթերում, ռեթվիթերում և ռեպոստերի ընթացքում էմոցիաների մեջ գերիշխում էին ուրախությունը, նողկանքը, տխրությունը: Բայց ամենադոմինանտը դա բարկությունն էր:

4. Facebook-ի պատճառով մարդը կարող է դառնալ ռասիստ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Facebook-ում միջազգային մասշատբով ռասիզմ է տիրում: Գրեթե բոլոր հաղորդագրություններում ու մեկնաբանություններում հիշատակվում է միջռասային և ազգամիջյան տարաձայնությունները: Սակայն դա չի մնում զուտ որպես մեկնաբանություն և չի մոռացվում: Այն ազդում է մարդու հոգեկանի և մտածելակերպի վրա:

Փորձի համար ամերիկացի գիտնականների կողմից ստեղծվում է Ջեկ Բրաուն անունով հորինված սպիտակ տղայի պրոֆիլ, ով իբր ռասիստ է: Ջեկ Բրաունի էջի վրա հրապարակվում է նյութեր այն մասին, որ սպիտակները ավելի լավն են, քան սևերը, իսկ սպիտակների իրավունքները միշտ խախտվում են:

Հորինված ռասիստի համոզմունքները մի անգամից ընդունվում են օգտատերերի մեծ մասի կողմից, որոնք թողնում էին դրական մեկնաբանություններ և կրկնահրատարակում այդ նյութը:

5. ԻՆտերնետը մարդկանց հիմար է դարձնում

«Science» ամսագրի կողմից 2009թ. հրապարակվեցին «մարդու կոգնիտիվ հատկության վրա սոցիալական ցանցերի ազդեցությունը» հետազոտության արդյունքները: Չնայած առաջին հայացքից թվում է, որ ակտիվ օգտատերը բարելավում ու զարգացնում է իր գրավոր շփման ունակությունները, սակայն իրականում նա թուլացնում է իր տրամաբանությունը, կրիտիկական մտածողությունը, պատկերացումը և բառապաշարը:

Ամենակարևորը, որ վատանում է մարդու ամենակարևոր ունակություններից մի քանիսը՝ հիշողությունը և ինֆորմացիայի պահպանման ունակությունը: Մարդը չի պահպանում բուն ինֆորմացիան իր ուղեղում, այլ պահպանում է տեղեկությունը այն մասին թե որտեղ է տեսել այս կամ այն ինֆորմացիան, այսինքն՝ կայքի հասցեն: Բացի դրանից մարդը ինտերնետում գերծանրաբեռնում է իր ուղեղը տարբեր տեսակի անպիտան և անօգուտ բաներով, որոնք ուշադրություն են խլում և որոնց պատճառով ժամանակ չի մնում ավելի լուրջ բաների մասին մտորելու համար:

(շարունակելի)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ինտերնետի 10 գործոն, որոնք բացասաբար են ազդում հոգեկանի վրա
9 նշան, որ դուք ամուր հոգևոր կապ ունեք ձեր զուգընկերոջ հետ