fbpx

Ինտելեկտի 9 տիպերը

Մարդիկ օժտված են ինտելեկտի 9 տիպերով: Տարբեր մարդկանց մոտ գերակշռում է այս 9 տիպերից մեկնումեկը: Տեսնենք որոնք են դրանք.

1. Բնության ինտելեկտ

Որոշում է մարդու կարողությունը զգալ կենդանիներին և բույսերին: Այդ ունակությունը համարվում է տաղանդ մեր էվոլյուցիոն անցյալում: Նախնադարյան որսորդները տիրապետում էին այդ տաղանդին: Այժմ ինտելեկտի այդ տիպը շարունակում է կարևոր դեր խաղալ որոշ մասնագիտություններում: Առանց դրա հնարավոր չէ դառնալ արհեստավարժ բուսաբան կամ գյուղատնտես: Ճիշտ է, արդի հասարակությունը արդեն քիչ է հետաքրքրվում այդ տիպով, որովհետև մենք ավելի ու ավելի ենք հեռանում բնությունից:

2. Երաժշտական ինտելեկտ

Երաժշտական ինտելեկտը դա ունակությունն է տարբերել քայլը, ռիթմը, տեմբրը, տոնայնությունը: Այս ինտելեկտի տիպը մեզ թույլ է տալիս զգալ, ստեղծել, վերարտադրել երաժշտությունը: Առանց դրա չէին կարող կոմպոզիտորները, դիրիժորները, երաժիշտները, վոկալիստները և հասարակ երաժշտություն լսողները:

3. Տրամաբանամաթեմատիկական ինտելեկտ

Տրամաբանամաթեմատիկական ինտելեկտը թույլ է տալիս հաշվել, լուծել դժվար մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ: Տրամաբանական ինտելեկտը որպես կանոն լավ է զարգացած մաթեմատիկների, գիտնականների և դետեկտիվների մոտ:

Այս ունակություններով երիտասարդ մարդիկ հակված չեն շփման, նրանց ավելի շատ հետաքրքրում են թվերը, փորձարկումներն ու տրամաբանական խնդիրները:

4. Էքզիստենցիալ ինտելեկտ

Ինտելեկտ, որը հնարավորինս օգնում է ինդիվիդումին մարդկային գոյության խորը հարցերի հետ պայքարում: Օրինակ այդպիսի մարդիկ կարող են կյանքի իմաստի, անմահության կամ «ինչպես են մարդիկ հայտնվել Երկիր մոլորակում» թեմայի շուրջ նոր տեսություններ առաջ քաշել:

5. Միջանձնային ինտելեկտ

Միջանձնային ինտելեկտը դա այլ մարդկանց հետ արդյունավետ փոխհարաբերության և մարդկանց հասկանալու ունակությունն է: Այն իր մեջ ներառում է արդյունավետ վերբալ և ոչ վերբալ կապեր, հնարավորություն արագ նկատել մարդկանց տարբերությունը: Այս ինտելեկտով օժտված մարդիկ ունակ են արագ հասկանալ մարդու տրամադրությունը և խառնվածքը:

Ուսուցիչները, սոցիալական աշխատողները, դերասանները, քաղաքականության մեջ գտնվող մարդիկ ըստ էության պետք է օժտված լինեն ինտելեկտի այս տիպով: Երիտասարդ մարդիկ, որոնք օժտված են այս ինտելեկտով հաճախ իրենց տարիքային խմբում հանդես են գալիս որպես լիդերներ:

6. Մարմնակինեստետիկ ինտելեկտ

Մարմնակինեստետիկ ինտելեկտը դա ֆիզիկական օբյեկտների մանիպուլյացիայի ունակությունն է տարբեր ֆիզիոլոգիական հնարքների օգտագործմամբ: Այդպիսի մարդիկ լավ են կողմնորոշվում տարածության և ժամանակի մեջ: Սպորտսմենները, վիրաբույժները, պարողները պետք է օժտված լինեն լավ զարգացած մարմնակինեստետիկ ինտելեկտով:

7. Լինգվիստիկ ինտելեկտ

Լինգվիստիկ ինտելեկտը դա մտածելու և հստակ, բոլորին հասկանալի լեզվով տվյալ միտքը շարադրելու ունակությունն է: Լինգվիստիկ ինտելեկտը կարևոր է պոետների, գրողների, լրագրողների և հասարակական գործիչների համար:

8. Անձնային ինտելեկտ

Անձնային ինտելեկտը դա ինքդ քեզ, մտքերդ և հույզերդ հասկանալու և ըստ այդմ հետագա կյանքդ նախագծելու ունակությունն է: Այս ինտելեկտի տիպը հնարավորություն է տալիս մարդուն առողջ գնահատել իր հնարավորությունները և գրագետ հաշվարկել ծախսերը:

Ակնհայտ է, որ այդպիսի մարդիկ լավ հոգեբաններ են, սակայն նաև բավական ամաչկոտ են:

9. Տարածական ինտելեկտ

Տարածական ինտելեկտը դա եռաչափ մտածելու ունակությունն է: Այդպիսի մարդիկ լավ պատկերացնում են տարածքը և գիտեն թե որ անկյունում ինչ է: Նրանք բավական հեշտությամբ են ընկալում քարտեզները:

Նավաստիները, օդաչուները, քանդակագործները, նկարիչները և ճարտարապետները՝ զարգացած տարածական ինտելեկտի կրողներ են: Այսպիսի ինտելեկտով մարդիկ սիրում են լաբիրինթներ և փազլեր: Նրանք կարող են ժամերով նստել նկարի առջև:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag