fbpx

MEDIAMAG.am-ը Telegram-ում

Ի՞նչ անել, երբ ամեն քայլափոխիդ անարդարության ես հանդիպում

Այս կյանքը այնպիսին է դարձել, որ անկախ ուղղությունիցդ, ուր էլ որ գնում ես՝ միևնույն է վաղ թե ուշ անարդարության պատը դիմացդ է հառնում: Անձամբ իմ կյանքում բազում այդպիսի պատեր են հանդիպել: Եղել են չափազանց բարձրերը, եղել են ոչ այդքան:

Ու այդ պատին հանդիպելուց բնական հարց է ծագում. ի՞նչ անել: Փոխե՞լ ուղղությունը, թե՞ դադարեցնել ընթացքը: Այո այդ պատը ունակ է հուսախաբ անել, հիասթափեցնել, դանդաղեցնել և նույնիսկ արգելակել մեր առաջընթացը: Նա նաև ունակ է ներսից մարդուն քայքայելու:

Անարդարությունը նման է խոչընդոտ պատի:

Սակայն ես խորհուրդ կտամ, որ վերը շարադրված «ի՞նչ անել»-ներից ոչ մեկն էլ չընտրեք, այլ ընտրեք այլընտրանքային տարբերակ: Այն է. թքեք այդ պատի վրա և մագլցեք նրա վրայով: Ճիշտ է կարող է վայր ընկնելու վախը փորձի ետ կանգնեցնել Ձեզ, սակայն Դուք մի ընկրկեք, մագլցե՛ք, անցե՛ք այդ պատի վրայով և շարունակեք Ձեր նախանշված ուղղին, ինչպես որ ես եմ այժմ, հենց այս պահին անում…

Դե՛, Ձեզ տեսնեմ…

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ անել, երբ ամեն քայլափոխիդ անարդարության ես հանդիպում
Դոն Ժուանի 10 մեջբերումները