Արդեն 21 տարի Հայաստանը անկախ է, արդեն 21 տարի նրան չեն իշխում այլ տերեր, արդեն 21 տարի մենք ենք մեր երկրի տերը: Սակայն ցավոք սրտի այս 21 տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք կարողանում լիարժեք հասկանալ ու գնահատել Անկախությունը: Արդեն 21 տարի մենք անկախությունը կիրառում ենք ի շահ մեր անձնական բարորության և ոչ երկրի: Ցավալի է:
Սակայն այս տոն օրով հույս ունեմ և ցանկանում եմ, որ մեր հայ ազգի մեջ վերջապես կարթնանա անկախացման լիարժեք գիտակցումը և վերջապես անկախությունը ազգովի կգործադրենք ի շահ երկրի, ի շահ համայն հայության:
Շնորհավո՛ր Անկախության 21 տարին…