Եկեք տեսնենք թե ի՞նչը Ձեզ երբեք չեն ների Կենդանակերպի նշանները․
Խոյ
Այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն ների Ձեզ, եթե Դուք փորձեք խաթարել առաջ ընթացող իրենց քայլերը։ Իսկ քանի որ «առաջ»-ը Խոյերի համար բավականին լայն հասկացություն է, ապա ավելի լավ է ընդհանրապես չասել նրանց, թե ինչ և ինչպես անել, քանի որ ղեկավարել նրանք էլ շատ լավ գիտեն։
Ցուլ
Այս նշանը չի ների Ձեզ, Եթե Դուք զրկեք նրան այն բարիքներից, որոնք ինքն իր ուժերով է ստեղծել։ Եվ քանի որ նա արդյունքը տեսնելու համար աշխատում է երկար և ջանասիրաբար՝ կառուցելով սեփական կյանքը քայլ առ քայլ, այդ բարիքները բավականին շատ են։ Ի դեպ, խոսքը միայն նյութականի մասին չէ։ Եթե Դուք, օրինակ, տանեք Ցուլի ձեռքից իր սիրեցյալին, ապա ներում կարող եք չսպասել։
Երկվորյակներ
Երկվորյակները երբեք չեն ների Ձեզ շրջապատի հետ շփվելու սահմանափակումները։ Բացի այդ, նրանք տանել չեն կարող, երբ իրենց ընդհատում են, և եթե չարաշահեք դա, կդառանաք նրանց համար մեկ թշնամին։
Խեցգետին
Խեցգետինները երբեք չեն ների, եթե փորձեք ներխուժել նրանց ներաշխարհ։ Ի դեպ, երբ որ գա ժամանակը, և դուք բավական մտերիմ լինեք, Խեցգետինն ինքը կբացի իր սիրտն ու հոգին Ձեր առաջ։ Այնպես որ, մի շտապեք։
Առյուծ
Առյուծները երբեք չեն ների, եթե Դուք զրկեք նրանց Ձեր հիացմունքից։ Բանն այն է, որ նրանց արժանիքների բարձրաձայնումը նույնքան կարևոր է, ինչպես օդն ու ջուրը։ Նրանք պարզապես տառապում են այն պահերին, երբ նրանց քննադատում են։ Սակայն հագենում են էներգիայով, երբ ծափահարում են, գովում և հիանում նրանցով։
Կույս
Այս նշանը ունակ չէ ներել խառնաշփոթը, հատկապես, եթե Դուք այն ստեղծել եք Կույսի գործերի մեջ։ Դուք ուղղվելու փոքրիկ հնարավորություն կունենաք, եթե կարողանաք կարգավորել ամեն բան Կույսին անհայտ միջոցով։
Կշեռք
Կշեռքները սիրում են ներդաշնակությունը և պարզապես տանել չեն կարող բոլոր նրանց, որոնք փորձում է այն խափանել։ Ի դեպ, ներդաշնակություն նրանք կարող են տեսնել ամենուր։ Իսկ որտեղ չտեսնեն, կստեղծեն այն սեփական ձեռքերով։ Նրանց ներաշխարհը հանդարտ է և հավասարակշռված, և եթե չեք ցանկանում իսկական փոթորիկ, ցունամի և երկրաշարժ տեսնել, ավելի լավ է՝ մի խախտեք այս փխրուն բալանսը։
Կարիճ
Այս նշանը երբեք չի ների դավաճանությունն իր բոլոր դրսևորումներով։ Սա վերաբերվում է ոչ միայն սիրային հարաբերություններին, այլ նաև ընկերությանը, աշխատանքին, ընտանիքին և այն ամենին, ինչը Կարիճը իր սեփականն է համարում։ Դե, իսկ հավատարմության համար Կարիճը միշտ երախտապարտ է լինում։
Աղեղնավոր
Աղեղնավորը երբեք Ձեզ չի ների, եթե Դուք խանգարել եք նրան հասնել իր նպատակին։ Եվ քանի որ նպատակներն իրենք են որոշում, ապա հարկավոր է միշտ զգոն լինել, որպեսզի հանկարծ չխանգարեք նրանց։ Աղեղնավորին նեղացնելը ամենախելամիտ որոշումը չէ։
Այծեղջյուր
Այծեղջյուրները կարող են ներել ամեն բան, բացի արհամարհական վերաբերմունքից։ Այծեղջյուրներն ունակ են ոտքի կանգնել ցանկացած անկումից հետո և միևնույն ժամանակ օգնել բարձրանալ մտերիմներին։ Սակայն դրա համար հարկավոր է, որ իրենց սիրեն և հարգեն։
Ջրհոս
Ջրհոսը չի ների իր ազատությունը սահմանափակելու փորձերը։ «Մի գնա այնտեղ, մի արա այս կամ այն բանը, մի շփվիր այս մարդու հետ»․․․ Կռահեք, թե ի՞նչ կանի Ջրհոսը։ Այն ամենն, ինչ Դուք խնդրել էիք չանել։ Դե, իսկ բացի այդ, կանի տրամաբանական եզրակացություն՝ եթե Դուք փորձում եք իշխել նրան, ապա լավ կլիներ, որ Դուք նրա շրջապատում այլևս չհայտնվեք։ Ի ուրախություն Ձեզ, Ջրհոսները հիշաչար չեն և չեն կարող երկար ժամանակ նեղացած մնալ։
Ձկներ
Այս նշանն ամենազարմանալին է, քանի որ չի ների Ձեզ, եթե թույլ չտաք իրեն օգնել Ձեզ։ Նրանք, ովքեր Ձկների մտերիմների շարքերն են անցել, պետք է միշտ և բոլոր հարցերում ընդունեն նրանց օգնությունը։ Ի դեպ, Ձկները օգնում են բացարձակապես անկեղծ և երբեք փոխարենը ոչինչ չեն պահանջում։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE