Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ցանկանու՞մ եք պահպանել հարաբերությունները, ուրեմն հրաժարվեք այս 6 բանից

Ցանկանու՞մ եք պահպանել հարաբերությունները, ուրեմն հրաժարվեք այս 6 բանից

Շատ հաճախ այնպես է պատահում, երբ ամենաանհեթեթ պատճառով կորցնում ենք մեզ համար ամենաթանկ, երբեմն էլ դժվարությամբ ձեռք բերած հարաբերությունը՝ այդ մասին զղջալով մեր ողջ կյանքի ընթացքում…

Ձեզ ենք ներկայացնում 6 միջոց, որի շնորհիվ Դուք և Ձեր զուգընկերը երբևէ չեք հայտնվի այնպիսի իրավիճակում, որի միջից դուրս գալու միակ տարբերակը դառնա բաժանումը:

1. Հրաժարվեք այն մտքից, որ հարաբերությունները հավերժ չեն

Եթե հարաբերություն սկսելիս մտածեք, որ այն հավերժ չէ, ուրեմն այդպես էլ կլինի: Եթե Դուք անկեղծորեն հավատաք այն մտքին, որ Ձեր զույգը չի կարող երկար դիմանալ ժամանակի հասցրած փորձություններին, ապա Ձեր մտավախությունները հաստատելու համար Դուք կգտնեք ցանկացած պատճառ հարաբերություններ խզելու համար: Ի վերջո կգա այն օրը, երբ Դուք կասեք «Ես գիտեի, որ նա երբեք չի մնա ինձ հետ»:

2. Հրաժարվեք խաղեր խաղալուց

Դութ բարկացած եք ու շատ տխուր: Ձեր զուգընկերը հարցնում է, թե ինչ է պատահել, Դուք էլ պատասխանում եք, որ ոչինչ էլ չի պատահել կամ էլ բղավում եք նրա վրա: Այսպիսի հիմար խաղերով Դուք սպանում եք հարաբերությունները: Խոսեք միմյանց հետ, փորձեք բացատրել: Լսեք ու փորձեք գտնել մի այնպիսի լուծում, որ երկուսիդ էլ հարմար լինի: Խոսելիս երբեք զայրույթով մի խոսեք. քանի որ դա այն վտանգավոր հույզերից մեկն է, որը քայքայում է հարաբերությունը:

3. Դադարեք մտածել, որ միայն սերը բավարար է

Այն զույգերը, որոնք միասին ապրում են ինչպես լավ, այնպես էլ դժվար ժամանակներ` միմյանց հանդեպ զգում են ավելին, քան պարզապես սերը: Նրանք  միմյանց հանդեպ տածում են համակրանք, ամուր կապվածություն, հարգանք, վստահություն, գոհունակություն, ընկերություն ու նմանատիպ շատ այլ զգացմունքներ:

4. Դադարեք խանդել

Եթե Ձեր զուգընկերոջը չի կարելի վստահել, ապա ինչու՞ եք դուք մինչ օրս միասին: Եթե նա արժանի է վստահության, բայց Դուք նախորդ հարաբերությունների ժամանակ դավաճանության պատճառով խնդիրներ եք ունեցել` ուրեմն պետք է վստահ լինեք, որ նույն իրավիճակում նորից չեք հայտնվի:  Եթե Ձեր զուգընկերն է խանդում առանց որևէ դրդապատճառի, ուրեմն արագ հեռացեք, որովհետև խանդը դա սեր չէ, այլ իշխանության ու նվաստացման նշան: Իսկ ամուր հարաբերությունները հիմնված են միայն փոխադարձ վստահության վրա:

5. Մի բավարարվեք ավելի քչով, քան ցանկանում եք

Սովորաբար հարաբերությունները հիմնված են ուժերի հավասարակշռության վրա: Զուգընկերներից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը, որոնք չունի մյուսը: Երբ ընդունում եք այնպիսի մեկին Ձեր կյանք, ով չի համապատասխանում Ձեր պահանջներին, Դուք պարզապես սկսում եք հաշտվել այդ վիճակին: Դա երբեք որևէ մեկին երջանիկ չի դարձնի: Հաջողակ զույգերը հարգում, սիրում և գնահատում են միմյանց:

6. Մի կարծեք, որ Երջանիկ լինելու համար Ձեզ ևս մեկն է հարկավոր

Մի սպասեք ու սկսեք ապրել՝ նոր ընկերներ գտեք, աշխատանքում դարձեք միակն ու անկրկնելին, ճամփորդեք, զբաղվեք Ձեր կեցվածքով, ընդունեք առողջ սնունդ: Երջանիկ եղեք: Այն զուգընկերը, ում փնտրում ենք, երբեք չի ցանկանա իր կողքին տեսնել դժբախտ, միայնակ ու հուսահատ ուղեկցի: Երբ դուք դառնաք ավելի անկախ և ավելի շատ հոգ տանեք ինքներդ Ձեր մասին կլինեք շատ ավելի գրավիչ՝ շատերը պատրաստ կլինեն սիրել Ձեզ ու մնալ Ձեզ կողքին:

Загрузка…

կարդացեք նաև

Կանացի 10 սանրվածք, որոնցից սովորաբար տղամարդիկ խենթանում են

Կանայք պատրաստ են չափազանց շատ ժամանակ ծախսել, որպեսզի մազերը իդեալական տեսք ունենան: Սակայն հետաքրքիր է իմանալ, թե ինչ են մտածում տղամարդիկ այդ գեղեցկության և...

5 ամենահոռացած Կենդանակերպի նշաններ, որոնք փող չեն խնայում իրենց վրա, բայց փոխարենը խնայում են հարազատների վրա

Այս 5 Կենդանակերպի նշանների ներկայացուցիչները ուղղակի պաշտում են փող ծախսել: Բայց դրա հիմնական մասը նրանք ծախսում են իրենց անձի վրա: Խիղճը նրանց չի տանջում,...

Միլիոն տարի՝ և ոչ մի փոփոխություն: Իմաստալից արտ-նախագիծ

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են ժամանակակից մարդիկ տարբերվում հեռավոր նախնիներից, որոնք ապրել են նախնադարում: Թվում է թե մարդկությունը անցել է էվոլյուցիայի երկար ճանապարհ: Պետք...

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար երեքական խորհուրդ Տիեզերքից

Կենդանակերպի նշանը մարդուն տալիս է բնավորության յուրահատուկ գծեր, նաև որոշում է նրա ճակատագիրը։ Աստղաբանները յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար պատրաստել են երեք կարևոր հաղորդագրություն։ Այս...

11 բան, որ անում է տղամարդը, եթե իր համար թանկ է իր կինը

Հարաբերությունների հոգեբանություն։ Եթե ծանոթությունից անցել է մի քանի օր, պետք չէ շտապել պարզել, թե ինչպես է նա վերաբերվում Ձեզ, և թե ինչ է նա զգում։...