fbpx

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում

Սրտային հարցերից դժվար է գլուխ հանել: Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։

Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին.

1. Նրանք վերլուծում են զգացմունքները՝ և՛ իրենցը, և՛ ուրիշներինը

Խելացի մարդիկ հրաշալի կերպով կարողանում են տեղեկություններ հավաքել և եզրահանգումներ անել։ Եվ այդ ունակությունը նրանց հետ չար կատակ է խաղում՝ նրանք ուրիշների համեմատ շատ ավելի հեշտ են «փախչում» հարաբերություններից, առաջին իսկ պրոբլեմի հայտնվելուն պես։ Թյուրըմբռնո՞ւմ, վեճե՞ր՝ նշանակում է մենք միմյանց չենք հասկանում։ Հաջողություն։

2. Նրանց երկար ժամանակ է հարկավոր բացվելու համար

Ուղեղը երբեք չի դադարում աշխատել, մակերես հանելով ամեն տեսակի մանրուքներ և պատճառներ, ինչո՞ւ ամեն ինչ կարող է գնալ ոչ այնպես։ Որպես արդյունք, խելացի մարդիկ դժվար են բացվում ուրիշների առաջ։ Չէ՞ որ նրանք հրաշալի հասկանում են, որ յուրաքանչյուր հարաբերություն կապված է ռիսկերի հետ։ Հենց այդ պատճառով նրանք հաճախ սառը և իրեն հեռու պահող մարդու տպավորություն են թողնում, չնայած իրականում դա այդպես չէ։

3. Նրանք հիմնվում են նախորդ փորձի վրա

Եվս մեկ թակարդ, որի մեջ են հայտնվում խելացի մարդիկ։ Այն, ինչը խարխլել է նրանց նախորդ հարաբերությունները՝ պարտադիր չէ, որ խարխլի նաև ներկայիս հարաբերությունները։ Սակայն նրանք դա դժվար են գիտակցում։ Նրանք հրաշալի հիշում են, թե որքան ցավոտ էր բաժանումը նախորդ անգամ, և նախորդ փորձը փոխանցում են այն մարդկանց վրա, ում հետ մտերիմ են ներկայում։

4. Միայնությունը՝ նրանց գիտակցված ընտրությունն է

Այո, դա այդպես է։ Խելացի մարդիկ իրենց հաշիվ են տալիս այն բանում, որ ավելի հարմարավետ է լինել միայնակ, քան «ոչ իրենց» մարդու հետ։ Դա նրանց գիտակցված և մտածված որոշումն է։ Շատ դեպքերում այդպիսի մարդիկ միայնակ են ոչ թե հանգամանքների բերումով, այլ որովհետև իրենք են այդպես ուզում և հրաշալի են զգում իրենք իրենց հետ։

Աղբյուրը՝ adme.ru

Թարգմանությունը՝ mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍԻ 57 ոսկե սկզբունքները (տեսանյութ)