fbpx

Դուք կզարմանաք. ինչու են Դուբայում արաբները կրում սպիտակ զգեստ և այն միշտ անթերի մաքուր է

Եթե ​​երբևէ եղել եք Արաբական Միացյալ Էմիրություններում, հավանաբար նկատել եք, որ տեղացի կանայք ամենից հաճախ սև հագուստ են կրում, իսկ տղամարդիկ՝ սպիտակ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Եկեք պարզենք, թե որտեղից է առաջացել արաբ տղամարդկանց  ընդարձակ, երկար թևերով սպիտակ զգեստներ կրելու այս ավանդույթը:

Պարզվում է, որ Էմիրությունների ազգային հագուստը շատ դարերի պատմություն ունի։ Եվ այս ընտրությունը պայմանավորված է կլիմայական պայմաններով, որոնցում գտնվում է պետությունը։

Դուբայը կառուցվել է անապատի մեջտեղում, որտեղ ամբողջ տարին շոգը հասնում է +45 աստիճանի և հաճախակի են լինում ավազային փոթորիկներ։ Այդ իսկ պատճառով ազգային տարազի հիմնական գործառույթը մաշկը արևից, մազերը փոշուց պաշտպանելն է և լավ օդափոխությունը։

Այս բոլոր պայմաններին բավարարում է տղամարդու զգեստը՝ կանդուրան։ Ավանդաբար այն կարվում է բնական գործվածքներից։ Այն գրեթե միշտ սպիտակ է, ինչը արաբների մոտ խորհրդանշում է ազնվականություն, արժանապատվություն և սրբություն։ Սպիտակը նաև լավ է արտացոլում արևի ճառագայթները, ուստի այս գույնի իրերը իդեալական են շոգ եղանակի համար: Ի դեպ, ձմռանը ԱՄԷ-ի արաբները կարող են կրել այլ երանգների զգեստներ՝ բեժից մինչև բաց կանաչ և նույնիսկ կապույտ։

Տես նաև՝ 9 փաստ Սուդյան Արաբիայի մասին, որոնք Ձեզ կհետաքրքրեն

Տղամարդիկ առանձնահատուկ խնամքով են վերաբերվում իրենց ավանդական հագուստին. պահպանում են հատուկ էթիկետ (ադաբ) և պահպանման պայմանները։ Ազգային հանդերձանքը չի կարելի կրել մերկ մարմնի վրա, ուստի արաբները միշտ հատուկ վերնաշապիկ և տաբատ են կրում կանդուրայի տակ:

ԱՄԷ-ում իրեն հարգող յուրաքանչյուր մուսուլման իր զգեստապահարանում ունի մինչև 50 ավանդական սպիտակ զգեստ։ Եթե ​​հագուստի վրա նույնիսկ աննշան կեղտ է հայտնվում, այն պետք է անմիջապես փոխարինել, իսկ վնասված իրը տալ քիմմաքման: Արաբները օրական 2-3 անգամ փոխում են հագուստը, ուստի հազիվ թե հանդիպեք էմիրաթցու ճմրթված ու կեղտոտ կանդուրայով:

Արևելքի տղամարդկանց համար հագուստը ևս մեկ միջոց է՝ ցույց տալու իրենց կրոնականությունն ու կարգավիճակը: Իսլամը ենթադրում է կրել պարզ, առանց ավելորդությունների զգեստներ, որոնք ծածկում են գրեթե ամբողջ մարմինը: Կանդուրան կատարյալ է դրա համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4.67 из 5 )
MediaMag
Դուք կզարմանաք. ինչու են Դուբայում արաբները կրում սպիտակ զգեստ և այն միշտ անթերի մաքուր է
Ապագայի սեդան Honda-ից (ֆոտո + վիդեո)