fbpx

5 հնդկական ֆիլմ, որ կխամրեցնեն յուրաքանչյուր հոլիվուդյան ֆիլմի

Գաղտնիք չէ, որ Բոլիվուդը վերջին տաս տարիների ընթացքում փոխել է իր մարտավարությունը: Նրանք սկսել են ավելի շատ շեշտը դնել որակյալ ֆիլմերի արտադրության վրա, այլ ոչ ինչպես նախկինում՝ վերցնել քանակի շնորհիվ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հնդկական ֆիլմերի ցուցակ, որոնք ամենայն հավանականությամբ դուր կգան նույնիսկ հնդկական արվեստից բավական հեռու գտնվող մարդկանց:

 

«Ինգլիշ-վինգլիշ», կատակերգություն, 2012թ.

Այս լամպային, բարի և կենսահաստատ ֆիլմը կօգնի ձեզ մոռանալ նույնիսկ ամենաանհաջող օրը: Պատմություն մի խիզախ աղջկա մասին, ով որոշել է գնալ դեպի իր երազանքը՝ հաշվի չառնելով ոչ մի խանգարող հանգամանք: Ֆիլմը Ձեզ կպարգևի ուրախություն և անմոռանալի էմոցիաներ:

«Ինձ կոչում են Քխան», դրամա, 2010թ.

Մուսուլման Ռիզվան Քխանը գալիս է Սան Ֆրանցիսկո եղբոր ընտանիքի մոտ: Նա տառապում է Ասպերհերի համախտանիշով, բայց դա նրան չի խանգարում հանդիպել մի կնոջ, ում կսիրի ամբողջ սրտով: Ամուսնանալով, նրանք սկսում են դաստիարակել կնոջ առաջին ամուսնությունից ծնված որդուն:  Եվ թվում էր՝ երջանկությունը հավերժ ապահովված է: Բայց տեղի է ունենում դժբախտություն, որն ամբողջովին շուռ է տալիս կերպարների կյանքը: Սա պատմություն է մի ուժեղ անձնավորության, իրական և սահմաններ չունեցող սիրո, մարդու համար կործանարար սոցիալական կարծրատիպերի դաժան իրականության մասին:

«Բաջիրաո և Մաստանի», դրամա, 2015թ.

Պատմական կինոժապավենը պատմում է հնդիկ մարտիկ՝ Բաջի Րաոի և մուսուլման արքայադուստր, գեղեցկուհի Մաստանիի դժբախտ սիրո մասին: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարում: Ինքը ֆիլմը չափազանց գեղեցիկ է դիտվում ոչ միայն օպերատորական աշխատանքի և զգեստների տեսանկյունից: Դերասանական կազմն ու ռեժիսորական աշխատանքը նույնպես ձեզ չեն հիասթափեցնի:

«Չարագործը», տրիլլեր, 2014թ.

Գուրուն՝ դաժան և անխիղճ մի տղա է: նա աշխատում է քաղաքական գործչի մոտ և սարսափելի չարագործություններ է կատարում նրա պատվերով: Բայց մի օր նա հանդիպում է Աիշային: Այս հանդիպումը պետք է փոխեր նրա ամբողջ կյանքը: Բայց արդյո՞ք հնարավոր է ջնջել այդքան սև անցյալը:

«2 նահանգ», մելոդրամա, 2014թ.

Այս զվարճալի, գեղեցիկ պատմությունը երկու ուսանողների մասին է, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են տարբեր սոցիալական մշակույթների ներկայացուցիչների դերում: Կրիշը Դելիից է, իսկ Անանիան՝ Չեննայից, իսկ նրանց միությունը, համաձայն ավանդույթների, անհնար է: Ինչի՞ են պատրաստ գնալ երկու սիրահարված մարդիկ հանուն երջանկության:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
5 հնդկական ֆիլմ, որ կխամրեցնեն յուրաքանչյուր հոլիվուդյան ֆիլմի
Մայրաքաղաքներ և գետեր – ինտելեկտուալ թեստ