fbpx

Ինչո՞ւ եմ տանջում ինքս ինձ կրկին

fire-loveՈւ ամեն անգամ, կրկին ու կրկին
Թերթում եմ ես քո ալբոմն իմ անգին
Գիժ սիրտս նորից վեր-վեր է թռչում,
Ինչպես այն օրը՝ այն օրն առաջին:

Ինչո՞ւ եմ տանջում ինքս ինձ կրկին,
Ինչո՞ւ եմ նորից այրում իմ հոգին,
Ինչո՞ւ չի ստացվում մոռանալ հավերժ՝
Չի ստացվում գտնել պատասխան հարցին:

Ու կրկին անգամ սիրտս է խոցվում,
Բացվում են կրկին վերքերն սպիացած
Ու միտքս կրկին քեզնով է լցվում՝
Նոր շունչ է առնում սերն իմ «հնացած»:

Թերթում եմ ես քո ալբոմն իմ սիրուն՝
Ինձ անհրաժեշտ է պատկերդ գարուն…
Անհրաժե՞շտ է, թե՞ տանջվել եմ սիրում՝
Տանջվել քո հանդեպ սիրուց իմ անհուն:

Ինձ անհրաժեշտ է պատկերդ սիրուն.
Շնչելուս համար՝ դո՛ւ ես անհրաժեշտ:

© Արամ Հակոբյան (Արխանգելո) 2013

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag