fbpx

Արագ հանգստանալու պարզ տեխնիկաներ

Արագ հանգստանալու մի քանի հիանալի եղանակներ:

Մեզ երբեմն պակասում է հանգստությունն ու ինքնատիրապետումը: Ինքնատիրապետումն օգնում է գտնել լավագույն ելքը ձևավորված հանգամանքներից, խուսափել ավելորդ բախումներից և լուծել խնդիրները: Բայց եթե ձեզ ինչ-որ բան խանգարում է, ահա արագ հանգստանալու մի քանի հիանալի եղանակներ:

Չափազանց զգայուն մարդկանց կյանքը դժվար է: Ցանկացած, նույնիսկ աննշան իրադարձություն նրանց գրգռում է, իսկ հանգստանալը երբեմն դժվար է տրվում: Կա՞ն արդյոք հանգստանալու հատուկ տեխնիկաներ, որպեսզի կարողանաք արագ գտնել հոգեկան հանգստություն:

Ահա մի շարք վարժություններ, որոնք կարող եք անել տանը, աշխատավայրում և պարզապես զբոսանքի ժամանակ: Գնացի՛նք․․․

1. Մերսել ձեռքերը

Սթրեսի մեջ հայտնված մարդիկ կարող են անգիտակցաբար ձեռքերը քսել իրար, սեղմել, բացել ու փակել բռունցքները և այլն:

Պարզապես անհրաժեշտ է ափերը մերսել մկանների տարածքում՝ թեթև շարժումներով: Սա կօգնի ազատվել լարվածությունից և անցնել մարմնի զգացողություններին:

2. Փակել աչքերը

Աչքերը հսկայական ծանրաբեռնվածության մեջ են նույնիսկ առանց սթրեսի: Ուղղակի փակելով դրանք՝ մենք արդեն հանգստացնում ենք ուղեղը: Զգայուն մարդիկ դրա կարիքը ավելի շատ ունեն, քան մյուսները: Պարտադիր չէ քնել: Բավական է փակ աչքերով պառկել:

3. Շունչ

Սա է, որ օգնում է նաև տիրապետել ինքդ քեզ: Խորը շունչ քաշեք, հաշվեք մինչև հինգը և հինգից հետո արտաշնչեք: Արտաշնչումը պետք է լինի հզոր և հնչի ինչպես թեթևացած հառաչանք: Եվ հիմա ձեզ համար իսկապես թեթև է:

4. Գրկել ինքդ քեզ

10 վայրկյան տևողությամբ նման գրկախառնությունը կօգնի նվազեցնել սրտի հիվանդությունների հավանականությունը, հաղթահարել սթրեսը, հեռացնել հոգնածությունը և ամրապնդել իմունային պաշտպանությունը: Պարզապես փաթաթեք ձեռքերը ձեր շուրջը և սեղմեք:

Այս վարժությունը մեծ իմաստային բեռ է կրում. այն մարմնին հիշեցնում է իր չափսերը, զանգվածը և տարածության մեջ լինելը: Այսպիսով, դուք տեղեկություններ եք տալիս ձեր վեստիբուլյար ապարատին. ամեն ինչ կարգին է, մենք հանգստանում ենք:

5. Պատը տեղից շարժելու փորձ

Ձեռքերով պետք է հենվեք պատին և ամբողջ մարմնով սեղմեք 5-10 վայրկյան: Այս բուժումը կօգնի ազատվել ավելորդ լարվածությունից և վերականգնել մարմնի ֆիզիկական զգացողությունները:

Երբ մարմնի քաշը տեղափոխում ես մոնումենտալ մակերեսի վրա, զգում ես ձգողականության ուժը, և նյարդային համակարգը վերականգնում է մարմնի վրա կորցրած վերահսկողությունը: Կայունության այս ենթագիտակցական զգացումը փոխանցվում է նաև հոգեբանական վիճակին:

6. «Սուպերմենի կեցվածք»

Պետք է պառկել փորի վրա, ձեռքերը ձգել առաջ, ձգել ոտքերը և «քարանալ» այդ դիրքում մոտ 10 վայրկյան:

7. Ցնցվել

Սթրեսը, անկասկած, ցնցում է մեր մարմնի համար: Բայց ցնցումը՝ իր հերթին, սթրեսը հաղթահարելու հիանալի միջոց է:

Այն կիրառվում է նաև կենդանիների կողմից: Օրինակ, այծքաղները՝ գիշատչի կողմից հարձակվելուց հետո, ցնցումով «թափ են տալիս» են վախը: Թափահարեք, ցնցեք ձեռքերը, ոտքերը, մարմինը 5-10 րոպե: Թեթևացումը երկար սպասել չի տա:

8. Փչել երևակայական օճառի պղպջակներ

Դուք պետք է կատարեք 5 վայրկյանանոց շնչում և 5 վայրկյան արտաշնչում: Պատկերացրեք ձեր ձեռքում կա պղպջակներ պատրաստելու փայտիկ: Փչեք հորինված օղակի մեջ: Դա պետք է արվի զգուշորեն, որպեսզի «փուչիկը» չպայթի: Այս վարժությունները նորմալացնում են շնչառության ռիթմը և նյարդային տոնուսը:

9. Մեկ, երկու, երեք

Ի՞նչ է պետք սուբյեկտին սթրեսի պահին: Շեղել ուշադրությունը: Սկսեք հաշվել: Ուղղակի՝ մեկ, երկու, երեք, չորս … Եվ այդպես շարունակ, քանի դեռ չեք զգում, որ հանգստացել եք:

10. Կարելի է ծամել

Ծամեք ինչ-որ բան: Մաստակ, օրինակ: Ծամելու ընթացքում ծամող մկանները գործում են պոմպի պես՝ ակտիվացնելով ուղեղի բջիջների սնուցումը: Ուղեղի աշխատանքը կայունանում է, և ձեր ինքնազգացողությունը՝ նույնպես:

11. Լվանալ մազերը

Կենցաղային վե՞ճ: Ընտանեկան սկանդա՞լ: Խոհանոցում ափսեներ կոտրելու փոխարեն, գնացեք լոգարան և լվացեք ձեր մազերը: Մերսման, տաք ջրի և ժամանակի կոմպլեքսը հիանալի հնարավորություն կտա ձեզ սթափվելու:

12. Ճիչ

Եթե ​​իսկապես ուզում եք բղավել – մի զսպեք, գոռացեք: Ամբողջ ուժով: Հայհոյանքների օգտագործումը չի արգելվում: Ազատվեք լարվածությունից, մի կուտակեք ձեր մեջ: Ի վերջո, դա վնասակար է առողջությանը:

13. Խոսել խնդրի մասին

Սթրեսը հաղթահարելու սիրված և մատչելի մեթոդ է բարձրաձայնելը: Բայց ոչ նրա հետ, ով ձեր «անախորժությունների» մեղավորն է: Ընտրեք չեզոք մարդ, ով տեղյակ է իրադարձություններից, և ասեք, թե ինչ եք մտածում իրավիճակի մասին: Քեզ համար իսկապես կդառնա ավելի հեշտ: Բարձրաձայնել խնդիրը նշանակում է լուծել այն կիսով չափ:

Սրանք հոգեկան անդորրը վերականգնելու մեթոդներ են, որոնք բազմիցս փորձարկվել են մարդկանց կողմից: Համաձայնվեք, որ մեր մեջ շատ քիչ են սառնասիրտ ու անխռով մարդիկ, ովքեր բարձրից են նայում կյանքի բոլոր աղետներին: Մենք ընդամենը մարդ ենք: Նյարդերով, հոգսերով ու խնդիրներով: Բայց, այնուամենայնիվ, պետք է հիշել, որ ինքնատիրապետումը արժեքավոր և օգտակար որակ է: Հետևաբար, դուք պետք է կարողանաք այն պահպանել, կամ գոնե արագ վերականգնել:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արագ հանգստանալու պարզ տեխնիկաներ
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան, ովքեր ավելիին են արժանի, բայց մոռանում են այդ մասին