fbpx

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսի՞ն կլինի մարդկությունը 1000 տարի հետո

Եթե ետ նայենք, թեկուզ անցած հարյուրամյակը, ապա կտեսնենք, որ աշխարհը շատ առումներով է փոխվել: Գյուտերը բազմաթիվ են: Համաձայն վերջին հետազոտությունների, վերջին 150 տարում մարդու հասակը աճել է 10 սմ-ով և մարդիկ 20 տարի ավելի երկար են սկսել ապրել:

Կյանքը փոխվում է ամեն օր, մշակվում են նոր տեխնոլոգիաներ, և այսօրվա արդյունքը բոլորովին էլ վերջինը չէ: Այդ պատճառով հարցը. «ի՞նչ կլինի 1000 տարի հետո», շատ ակտուալ է: Եվ ռոբոտները, որոնք կզբաղեցնեն մեր աշխատատեղերը՝ միակը չէ, որ հայտնի է այժմ: Մի վախեցեք: Եվ այսպես, ի՞նչ է մեզ սպասվում:

1. Աչքերը կլինեն… կարմիր

Չնայած… այսօր էլ կարելի է նույն բանը ասել: Չէ՞ որ դա հատկանշական է համակարգչի առաջ աշխատող բոլոր մարդկանց:

2. Աչքերը կարող են լինել ավելի մեծ

Միայն այն պատճառով, որ մարդկությունը կսովորի կառավարել մարդկային գենը, նորաձև կարող են լինել մեծ աչքերը: Դրանք այժմ էլ համարվում են գեղեցկության չափանիշ:

3. Մաշկը կլինի ավելի մուգ

Իսկ կմգանա այն գլոբալ տաքացման հետևանքով: Մարդիկ ավելի շատ ժամանակ կանցկացնեն բնության գրկում, որի հետևանքով մաշկը ավելի արևահարված կլինի:

4. Ռոբոտները կփոխարինեն մարդկանց

Տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում: Եվ ռոբոտները մեզ դուրս կմղեն շատ ավելի շուտ, քան 1000 տարի հետո: Մեքենաները կաշխատեն մարդկանց փոխարեն: Ամենայն հավանականությամբ դա նրանց մոտ ավելի արագ և որակյալ կստացվի:

5. Ուղեղը կմեծանա

Կլիմայի փոփոխությունը կազդի մարդկանց ուղեղի վրա: Եվ 1000 տարուց այն  մի փոքր ավելի մեծ չափսի կլինի:

6. Տեսողությունը կվատանա

Մենք այնքան շատ բաներ ենք անում, որոնք փչացնում են տեսողությունը՝ թափառում ենք ինտերնետում, ժամերով հեռուստացույց ենք դիտում: Բայց պետք չէ անհանգստանալ: Ապագայում մեզ կօգնեն բիոնիկ ոսպնյակները (լինզաները):

7. Մենք կունենանք մարմնի բիոնիկ ժամացույցներ

Այժմ տվյալ տեխնոլոգիան, որպես օրենք, ասոցացվում է ռոբոտների կամ մեքենաների հետ: Բայց ապագայում մարդկությունը ինքն իրեն կհամալրի մարմնի բիոնիկ ժամացույցներով: Հատկապես դա վերաբերում է այն օրգաններին, որոնք այսօր մեզ հաճախ են «դավաճանում»:

8. Նանոբոտները կպայքարեն հիվանդությունների դեմ

Նանոբոտները դրանք միկրոսկոպիկ ինքնագնաց «ռոբոտնոր են»՝ նախատեսված հիվանդությունների դեմ պայքարելու համար: Իդեան դեռևս զարգացման փուլում է: Բայց ըստ նախատեսվածի՝ նանոբոտները կպայքարեն քաղծկեղի դեմ:

9. Մենք կկարողանաք փոփոխություն կատարել սաղմի գենում

Նմանատիպ աշխատանքներ արդեն կատարվել են կենդանիների և բույսերի հետ: Վերջերս գիտնականները թեստավորեցին մարդկային սաղմի գենի մոդիֆիկացիան: Ամենալավը, որ կարող է անել այս տեխնոլոգիան՝ հիվանդությունների հեռացումն է:

10. Մենք կլինենք ավելի խելացի

Սա ընդամենը ենթադրություն է: Բայց ապագայում մարդիկ հաստատ կհամապատասխանեն տեխնոլոգիաներին:

11. Երեխայի արտաքինը և ունակությունները հնարավոր կլինի կարգավորել

Բայց դա վտանգավոր է: Եվ հետազոտողները այդ մասին բարձրաձայնում են արդեն հիմա: Ծնողները կորոշեն թե որ սպերմնապտոզոիդը որ ձվաբջջի հետ պետք է հանդիպի: Իհարկե ընտրությունը պայմանավորված կլինի կատարյալ երեխա ունենալու ցանկությամբ: Այդպիսով կարող է տեղի ունենալ ճեղքում «բարձրագույն դասի» (գերակայող բնակչություն) և «ցածր դասի» (ճնշված բնակչություն) միջև:

12. Մենք կլինենք ավելի բարձրահասակ և նիհար

Որպես օրենք, այդպիսի կազմվածքով մարդկանց ավելի հեշտ է տանել արտաքին ջերմության ավելցուկը: Նոր մարմինը թույլ կտա մարդուն ապրել բարձր ջերմաստիճան ունեցող Երկիր մոլորակում:

13. Սեքսուալ կյանքը կթևակոխի նոր փուլ

Գիտնականներն այստեղ տարակարծիք են: Մի մասը պնդում է, որ տղամարդու սեռական օրգանները կփոքրանան / կմեծանան: Մյուսները պնդում են, որ կնվազի ցանկությունը:

14. Լեզուները ավելի քիչ կլինեն

Ամբողջ աշխարհում հաշվարկվում է ավելի քան 7000 լեզու: Ամեն երկու շաբաթը մեկ 1 լեզու անհետանում է: Քանի՞ լեզու կմնա 1000 տարի հետո:

15. Ավտոմեքենաները կլինեն առանց վարորդների

Որոշ քաղաքներում այժմ էլ թույլատրված են առանց վարորդի տրանսպորտային միջոցները: Իսկ ապագայում կլինեն բացառապես դրանք:

Իհարկե որոշ առումներով մի փոքր սարսափելի է: Հուսանք, որ 1000 տարի հետո մարդիկ ավելի խելոք կլինեն և ավելի բարի, իսկ ազատ ժամանակը (չէ՞ որ նրանց փոխարեն կաշխատեն ռոբոտները) կօգտագոծեն շատ ավելի ճիշտ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսի՞ն կլինի մարդկությունը 1000 տարի հետո
Բոլոր չար մարդիկ ունեն մեկ ընդհանուր գիծ