Վերջերս «բյութի» աշխարհը ցնցեց մի նորություն՝ պլաստիկ վիրաբուժները իրականում գոյություն ունեցող մարդկանցից ընտրել են աշխարհի ամենագեղեցիկ դեմքերը և ֆոտոռոբոտով դրանցից ստացել իդեալականը։
Լոնդոնյան պլաստիկ վիրաբուժության կենտրոնի մասնագետները նշել են Ջոնի Դեպի նախկին կնոջ՝ ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդի անունը, որպես աշխարհի ամենագեղեցիկ։ Հետազոտության հիմքում ընկած էր համակարգչային քարտեզագրման մեթոդը։
Բժիշկները ուսումնասիրել են թեկնածուների 12 հիմնական մարկերները, որոնց թվում են՝ շրթունքները, քիթը, ունքերը և դեմքի ձևը։ Օգնության է հասել համակարգչային հատուկ ծրագիրը, որը համադրում է դեմքը «գեղեցկության ոսկե հատման» հետ։
Հետազոտության արդյունքները այսպիսին էին.
Էմբերի մոտ համապատասխանությունը՝ 91.85%
Երկրորդ տեղը զբաղեցնում է Քիմ Քարդաշյանը՝ 91.39%
«Մենք օգտագործել ենք նոր տեխնոլոգիա, որը հաշվարկել է թե որ դիմագծերն են դեմքը գեղեցիկ դարձնում։ Շնորհիվ այդ ծրագրի, մենք կարողացանք հասկանալ, թե ինչու են որոշ մարդիկ համարվում ֆիզիկապես գեղեցիկ։ Այն բանից հետո, երբ մենք ստեղծեցինք ալգորիթմը՝ որոշեցինք այն փորձարկել իրական մարդկանց վրա, ամենագեղեցիկ աստղերի դեմքին և համոզվել կապացուցի՞ արդյոք գիտությունն ու երկրաչափությունը գեղեցիկ դեմքի գաղտնիքը», – նշում է պլաստիկ վիրաբույժ Հարվի դե Սիլվան։
Երրորդը սուպեր մոդել Քեյթ Մոսսն է՝ 91.06%
Նաև համաձայն ծրագրի, Քիմ Քարդաշյանի մոտ իդեալական ունքեր են։
… Սքարլեթ Յոհանսոնի մոտ՝ աչքեր։
Ռիհաննայի մոտ իդեալական է դեմքի ձևը։
Էմիլի Ռատաժովսկու մոտ՝ շրթունքները։
Քեյթ Մոսսի մոտ իդեալական է ճակատը։
Ընդհանուր հաշվարկում 5-րդ տեղը զբաղեցրել է Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները։
Գիտնականները նույնիսկ կազմել են իդեալական կանացի դեմքի Ֆոտոռոբոտը։