fbpx

Չինական ՀՈՐՈՍԿՈՊ 2021 թվականի դեկտեմբերի համար

Ինչ իրադարձություններ կբերի չինական հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար 2021 թվականի դեկտեմբերը։ Աստղագուշակների կարծիքով՝ Առնետը կդառնա ձմռան առաջին ամսվա հովանավորը, ինչը կօգնի հաղորդակցության և ընկերության մեջ։ Սա արկածների ժամանակ է և նաև արդարացված ռիսկի ժամանակ: Mediamag-ը պարզել է, թե ինչպես պետք է վարվի արևելյան հորոսկոպի յուրաքանչյուր նշան։

Առնետ

2021 թվականի դեկտեմբերին Առնետները հնարավորություն կունենան հասկանալու իրենց, իրենց ցանկություններն ու ձգտումները։ Դուք ձեր առջև միանգամայն իրատեսական նպատակներ կդնեք, սակայն դրանց հասնելու համար պետք է ավելի հաճախ մենակ մնալ։ Զգուշորեն և ուշադիր աշխատեք փաստաթղթերի հետ:

Ցուլ

Դեկտեմբերը Ցլերի համար կլինի ընտանիքի ու ընկերների հետ ջերմ շփման, ընկերական հանդիպումների ու հետաքրքիր ծանոթությունների շրջան։ Վայելեք այս ներդաշնակության ժամանակը, քանի որ դա հաճախ չի լինում։ Աշխատանքի մեջ դուք կկարողանաք աչքի ընկնել ձեր ունակություններով ու տաղանդներով։

Վագր

Վագրերի համար դեկտեմբերը վիճելի ամիս կլինի, որը կբերի և՛ ուրախություն, և՛ հիասթափություն: Հաջողությունը կփոխարինվի ձախողմամբ և հակառակը։ Ինքներդ ձեզ ուրախացնելու համար գնացեք ճամփորդություն կամ գոնե զբոսնեք այգում: Սպորտի համար բարենպաստ ժամանակ է: Սակայն, հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, այն կարող է ձեզ հուսահատեցնել։

Ճագար

Ճագարներն այս ամիս ոչ մի բանի համար էներգիա չեն ունենա: Ուստի մի հանձնվեք, այլ չափավորեք ձեր ախորժակները առաջադրանքների համար։ Պետք չէ ամեն ինչ միանգամից ստանձնել, քանի որ ռիսկի եք դիմում չկարողանալ ավարտին հասցնել պլանը կամ շատ սխալներ թույլ տալ: Անձնական կյանքում ավելի մեղմ եղեք ձեր երկրորդ կեսի նկատմամբ, այլապես կոնֆլիկտներից հնարավոր չէ խուսափել։

Վիշապ

Վիշապները ռիսկի են դիմում գործընկերների ու ծանոթների հետ կոնֆլիկտների մասնակից դառնալու։ Ձեր անպատշաճ պահվածքը կարող է լինել ձեր մասին վատ տպավորության կամ բամբասանքի պատճառ։ Մի փորձեք որևէ մեկին որևէ բան ապացուցել, դա միայն կխորացնի առանց այն էլ բարդ իրավիճակը: Մի լսեք ձեր ինտուիցիան այս ամիս, այն ձեզ սխալ տեղ կբերի:

Օձ

Օձերը կարող են և պետք է իրականություն դարձնեն իրենց ծրագրերն ու առաջադրանքները: Ոչինչ մի հետաձգեք, ազատվեք ծուլությունից։ Դուք կարող եք հասնել ձեր ուզած արդյունքներին, բայց դրա համար խիզախություն և ինքնավստահություն կպահանջվի։

Ձի

Ձիերը պետք է խիզախ լինեն, բայց քաջությունը պետք է չափավոր լինի: Չի կարելի թույլ տալ, որ այն վերածվի ռիսկի, վտանգի և ազարտի։ Զսպեք ձեզ գնումներ կատարելուց և գումար վերցնելուց: Բացի այդ, դուք չպետք է խելամիտ ձևանալ այն հարցերում, որոնցում դուք կոմպետենտ չեք։ Հակառակ դեպքում՝ մարդուն հիասթափեցնելու և նրա հետ հարաբերությունները փչացնելու ռիսկի եք գնում:

Այծ

2021 թվականի դեկտեմբերին Այծը կունենա շատ հաճելի և հետաքրքիր ծանոթություններ ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական ոլորտներում։ Այս նշանի միայնակ ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն ճակատագրական հանդիպման։ Ամսվա վերջին օրերը ձանձրալի անհանգստություններից ու տհաճ պահերից բացի ոչինչ չեն բերի։ Համբերատար եղեք:

Կապիկ

Կապիկների աշխատանքը դեկտեմբերին կգնահատվի ըստ արժանավույնս։ Արդարությունը կհաղթի, և դուք լիովին գոհ կլինեք ինքներդ ձեզնից և ձեր աշխատանքային արդյունքներից։ Եկել է ժամանակը պատասխանելու ձեր արարքների համար՝ և՛ լավ, և՛ վատ: Ավելի լավ է գումար խնայել ամսվա կեսին։

Աքաղաղ

Աքաղաղի ինքնահավանությունը չափազանցված է։ Իրավիճակը իրատեսորեն գնահատելու և ուրիշների վստահությունը չկորցնելու համար, իջեք երկիր և ընդունեք ձեր սեփական սխալները: Ձեր առջև մի դրեք այնպիսի նշաձող, որին չեք կարող հասնել: Դեկտեմբերի վերջին հնարավոր է վիրավորվեք ձեր մտերիմներից։

Շուն

Շները պետք է լինեն համբերատար և հավասարակշռված: Հնարավոր են անխոհեմ գործողություններ, որոնց համար վերջում շատ կզղջաք։ Սպասվում են վեճեր ու կոնֆլիկտներ հարազատների, մասնավորապես՝ ծնողների հետ։ Իսկ ահա առողջությունը չի դավաճանի։

Խոզ

Խոզը լի կլինի ուժով և ոգեշնչմամբ: Այս ամիս զբաղվեք ինքնակատարելագործմամբ, ինչպես նաև ստեղծագործական գործունեությամբ, հոբբիով: Սա հիանալի ժամանակ է ուսումնական գրքեր կարդալու, դասընթացներ անցնելու կամ օտար լեզուներ սովորելու համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Չինական ՀՈՐՈՍԿՈՊ 2021 թվականի դեկտեմբերի համար
Սիրո ձևավորման փուլերը ըստ հոգեբանների