Օծանելիքը վաղուց դարձել է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց առօրյա կերպարի անբաժանելի մասը: Ճիշտ ընտրված բույրը կարող է ընդգծել անհատականությունն ու ինքնավստահություն հաղորդել:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Սակայն շատերն են բախվում տարածված մի խնդրի. օրվա կեսին կամ վերջում սիրելի բույրը զգալիորեն թուլանում է կամ իսպառ անհետանում: Դա հատկապես տհաճ է, երբ առջևում կարևոր հանդիպում կամ միջոցառում է սպասվում:
Ինչո՞ւ է բույրն արագ անհետանում
Օծանելիքը ճիշտ կիրառելու վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ կան, բայց ոչ բոլորն են իրականում արդյունավետ: Անմիջապես մաշկին ցողված բույրերն իսկապես հակված են արագ ցնդելու: Պատճառն այն է, որ օծանելիքի մոլեկուլներն ամրանալու համար բավարար հիմք չունեն և մարմնի ջերմաստիճանի ու արտաքին գործոնների ազդեցությամբ աստիճանաբար գոլորշիանում են:
Շատերը փորձում են խնդիրը լուծել՝ օծանելիքը ցողելով հագուստին կամ մազերին, սակայն նման մեթոդները միշտ չէ, որ ցանկալի արդյունք են տալիս և նույնիսկ կարող են վնասել գործվածքը:
Պարզ և արդյունավետ լուծում՝ սովորական վազելին
Գոյություն ունի ցանկացած օծանելիքի կայունությունը զգալիորեն երկարաձգելու փորձված միջոց՝ ընդամենը մեկ հասանելի պրոդուկտի՝ սովորական վազելինի կիրառմամբ: Այս պարզ միջոցը ստեղծում է հատուկ հիմք, որը բուրավետ մոլեկուլները մաշկի վրա շատ ավելի երկար է պահպանում:
Կարդացեք նաև՝ Ինչպես ճիշտ օգտագործել ՕԾԱՆԵԼԻՔԸ
Ինչպե՞ս կիրառել այս մեթոդը
Այս հնարքի կիրառումը շատ պարզ է և խլում է վայրկյաններ.
- Նախ վերցրեք մի փոքր վազելին և բարակ շերտով քսեք մարմնի այն հատվածներին, որտեղ սովորաբար օծանելիք եք ցողում:
- Որպես կանոն՝ լավագույն կետերն են դաստակները, արմունկների ներսի հատվածը, ականջների հետևն ու պարանոցը:
- Վազելինը մաշկին հավասարաչափ տարածելուց հետո, վրայից սովորականի պես ցողեք Ձեր սիրելի օծանելիքը:
Ինչպե՞ս է դա աշխատում
Այս մեթոդի արդյունավետությունը պայմանավորված է վազելինի՝ պաշտպանիչ բարիեր ստեղծելու հատկությամբ, որը բառացիորեն «կնքում է» բույրը: Իր խիտ կառուցվածքի և յուղոտ հիմքի շնորհիվ վազելինը կանխում է մաշկի մակերեսից պարֆյումերային յուղերի արագ գոլորշիացումը:
Բույրի մոլեկուլները մնում են այդ պաշտպանիչ շերտում և ողջ օրվա ընթացքում աստիճանաբար արտազատվելով՝ ապահովում են հոտի կայուն ինտենսիվություն: Ընդ որում, վազելինն ինքնին հոտ չունի և ոչ մի կերպ չի աղավաղում օծանելիքի բնօրինակ կոմպոզիցիան:








