Զույգերի մոտ տարբեր պատճառներով ու պատճառաբանություններով հաճախ լինում են կոնֆլիկտներ, որը ի վերջո բերում է բաժանման։
Ցանկացած մեկի հետ, երբ նրան թողնում ենք մեր անձնական տարածք, ենթագիտակցորեն ստեղծվում է մի կապ, որը մեզ հիշեցնում է նրա մասին։ Նույն կապով փոխանցվում է սերը, կարոտը, խանդը և այլ զգացումներ ու զգացմունքներ։
Բաժանման հետևանքով կապի հակառակ կողմը մնում է թափուր։ Ձեզանից նույն զգացմունքը դուրս է գալիս ու չհանդիպելով ոչնչի ուղղակի չի արձագանքում։
Գիտակցաբար մենք հասկանում ենք բաժանումը, ընդունում կամ բացատրվում։
Սակայն ենթագիտակցության մեջ դեռ կատարվում է նույն գործընթացն այնպես, ինչպես բաժանումից առաջ էր։ Սրան անվանում են սրտի ու մտքի վեճ։
Մարդը երջանիկ է կամ հանգիստ, երբ խաղաղ է նրա ենթագիտակցությունը։ Ինչքան էլ Դուք ժպտաք ու ստիպեք Ձեզ մոռանալ ամենը, միևնույն է օրվա վերջում խոստովանում եք Ձեզ, որ ուրախ չեք։ Անհանգստությունը խանգարում է սովորել, աշխատել, կենտրոնանալ։ Բերում է մեկուսացման։ Շրջապատը Ձեզ չի հասկանում, որովհետև Դուք այդպես եք կարծում ու ժպտալով` լռում։ Ի վերջո` դեպրեսիա։
Ի՞նչ անել, երբ պետք է մոռանալ ամեն բան ու գտնել ներքին հանգստություն։
Նախ պետք է կարողանալ մտովի համակերպվել կորստի հետ։
Ցանկացած մարդ ունի թերություն։ Սկսեք մտածել նրա թերությունների մասին։ Հետո նկատեք, որ նա այնքան էլ այն մարդը չի եղել, ում նվիրվել եք։ Մտածեք, որ այն մարդը, ով արժանի է Ձեր արցունքներին, կլինի Ձեր կողքին ու չի թողնի արտասվել։ Եթե Ձեզանից գնացել են, ուրեմն իրենց ավելի շատ են սիրել քան` Ձեզ (էգոիզմ)։
Կապվածությունը ժամանակի հետ կաթիլ-կաթիլ լցվում ու լճանում է Ձեր ներսում։
Նույնքան ժամանակ էլ պետք է, որ կաթիլ կաթիլ դատարկվի` գնա։ Ամեն ինչ անցնում է այնպես, ինչպես անցնում է ամեն ինչ։ Սա էլ կանցնի։ Սիրեք Ձեզ։ Գնահատեք։ Գնացող մարդիկ մի օր գնալու են։ Լավ է հիմա տխրել նրա գնալու համար, քան հետո` արտասվել։
Վերացրեք բոլոր կապող օղակները։ Անձնական էջ, հեռախոսահամար, նկարներ, նվերներ ու այն ամենը, ինչը կարող է հիշեցնել նրա մասին։
Գտեք մարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրն ինչ Դուք։ Օգնեք նրանց։ Կտեսնեք թե ինչքան հեշտ է լուծել խնդիրը իրականում։ Նրանց խորհուրդներ տալիս կհասկանաք նաև Ձեզ։
Եղեք զբաղված։ Թերևս սա լավագույն միջոցն է մտքերը ցրելու համար։ Մարմնամարզությամբ զբաղվեք։ Հենց Ձեր տանը։ Դա կօգնի գիշերները հեշտ քնել։ Սառը ցնցուղ ընդունեք հաճախ։ Դա թարմացնում է ուղեղը։ Լսեք միայն դրական երգեր։ Բաց թողեք տխուր երգեր լսելու ու հիշողությամբ Ձեզ տանջելու սովորությունը։
Չչարանաք։ Դա Ձեզ կբանտարկի Ձեր ներսում։ Ներեք։ Բաց թողեք։ Ազատ կլինի նաև Ձեր հոգին։ Ի՞նչ իմաստ ունի չարանալ մի մարդու վրա, ով հիմա ոչ մի նշանակություն չունի Ձեր կյանքում։
Խոսեք մի քանի հոգու հետ Ձեզ տանջող խնդրի ու մտքերի մասին։ Երբ մի թեմայով շատ են խոսում, այլևս հետաքրքիր ու ուշագրավ չի լինում։ Դուք կսովորեք ու կհարմարվեք դրան։
Ի վերջո կյանքը մեկով չի սկսվում ու չի ավարտվում մեկով։ Դուք արդեն փորձ ունեք ու կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել հաջորդ անգամ։ Իսկ կյանքը դեռ առջևում է։ Եկող գնացողներ շատ կլինեն կյանքում։ Ձեր դուռն ամուր պահեք։
Նա ում Դուք պետք եք մի օր խնամքով կթակի այն…
Ժպտացեք 😊
Հրապարակման ներկայացրեց՝ Բաքս Ավագյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.