fbpx

Ինչպե՞ս հաղթահարել հոգնածությունը

Հաճախ մեզ համար դժվար է լինում հաղթահարել հոգնածությունը և էներգիայի պակասը: Ներկայացնում ենք շատ  պարզ եղանակներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել այդ ամենը:

Ճիշտ շնչառություն

Օրական մի քան անգամ փորձեք խորը շունչ քաշել քթով, մի քանի վայրկյան պահել և արտաշնչել բերանով:

Սննդակարգ

Որքան շատ հեղուկ է պարունակում ձեր սնունդն, այնքան այն շատ էներգիա կպարգևի ձեզ:

Սպորտ

Այո՛, կանոնավոր սպորտով զբաղվելը ոչ թե զրկում է ձեզ էներգիայից, այլ պարգևում է նոր էներգիա:

Սիրեք ինքներդ ձեզ

Ոչինչ այնքան շատ էներգիա չի կարող պարգևել, որքան համակրանքը սեփական անձի նկատմամբ և դրանից առաջացող դրական հույզերը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag