fbpx

ՇՈԿԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁ. Ինչպե՞ս է մեր տրամադրությունը փոխում արյան բաղադրությունը նույնիսկ հեռավորության վրա

Հավատա՛ք, թե ոչ, բայց վերջերս մի շատ ուշագրավ գիտափորձ է անցկացվել։ Փորձարկվողից վերցրել են մեկ կաթիլ արյուն և մանրադիտակի պատկերը ցուցադրել էկրանին։ Այնտեղ բացվել է մի հետաքրքիր տեսարան․ ահա դանդաղ տեղաշարժվող բակտերիաները, իսկ ահա մակրոֆագերը՝ արյան այն բջիջները, որոնք պատասխանատու են արյան մաքրության համար։ Նրանք յուրօրինակ «սանիտարներ» են, որոնց առաքելությունն օրգանիզմից ամեն օտարածին բան հեռացնելն է։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Բայց… նրանք կարծես քնած լինեն։ Բակտերիաներն անհոգ ճեմում են, ասես երեկոյան զբոսանքի դուրս եկած լինեն այգում, իսկ մակրոֆագերը նիրհում են։ Նրանք պարզապես չեն «տեսնում» վտանգը։

Ծիծաղը որպես զենք

Հենց այդ պահին փորձարկվողին ցուցադրում են ծիծաղելի ֆիլմ՝ կատակերգություն, և նրա տրամադրությունը սկսում է բարձրանալ։ Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Մակրոֆագը հանկարծ սթափվում է և անմիջապես անցնում իր բուն պարտականությունների կատարմանը։ Նա մոտենում է բակտերիային և մեծ ախորժակով կուլ տալիս այն։ Գուցե ճաշելու ժա՞մն էր, և նա քաղց զգաց, բայց… Իրականում ամեն ինչ շատ ավելի խորն է։

«Գիտակցություն-Մարմին» կապի մասին վաղուց է խոսվում, և դրա վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան։ Սակայն այս հետազոտության մեջ ցնցողն այն է, որ իմունային պաշտպանության բջիջները չափազանց զգայուն կերպով արձագանքում են մեր տրամադրությանը։

Ուշադրություն. Արյան կաթիլն անջատված էր իր տիրոջից։ Մարդն այդ պահին նստած էր ուրիշ սենյակում, բայց նրա տրամադրությունն ինչ-որ անբացատրելի եղանակով ազդում էր մեկ այլ սենյակում գտնվող արյան կաթիլի վրա։

Սա նշանակում է, որ գոյություն ունեն տեղեկատվական ալիքներ, որոնց միջոցով գիտակցության ազդակները կարող են ներգործել օբյեկտի վրա՝ անգամ գտնվելով աղբյուրից հեռու։

Վախի և բացասական էմոցիաների ազդեցությունը

Գիտափորձն ուներ նաև մյուս կողմը։ Փորձարկվողին ցուցադրեցին հատվածներ սարսափ ֆիլմից։ Եվ ի՞նչ։ Նույն պահին արյան կաթիլում սկսեցին կատարվել տարօրինակ երևույթներ։ Այս դեպքում արդեն ակտիվացան… բակտերիաները։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Նրանք հանկարծ կենդանացան, աշխուժացան, և ինչ-որ հրաշքով նրանց քանակը կտրուկ ավելացավ։ Նրանք սկսեցին իրենց տանտիրոջ պես պահել, նույնիսկ հարձակվել մակրոֆագերի վրա։ Պաշտպան բջիջները սկսեցին նահանջել և փախչել տարբեր ուղղություններով։

Սկզբունքը պարզ է․ գիտակցության վիճակը մեր ներքին էկոլոգիայի պահպանման կարևորագույն գործոնն է։ Եվ ոչ միայն մեր։

Տոհմային իմունիտետ

Քանի որ գիտակցության ալիքները, ինչպես նշեցինք, տարածվում են և ազդում սեփական արյան բջիջների վրա նույնիսկ հեռավորության վրա, հարց է առաջանում՝ իսկ ուրիշնե՞րը։
Չէ՞ որ իմ երեխաներն ու հարազատներն իմ արյունն են։ Նշանակում է՝ իմ տրամադրությունն ազդում է երեխաներիս մակրոֆագերի վիճակի վրա, որտեղ էլ նրանք գտնվեն՝ կողքիս, թե մեկ այլ մայրցամաքում։ Ստացվում է, որ իմ գիտակցության վիճակը ձևավորում է, այսպես կոչված, «տոհմային իմունիտետը»։

Այս համատեքստում տեղին է հիշել մի զվարճալի պատմություն, որը պատմել է մի ժամագործ։ Նրա աշխատանքը պահանջում է մեծ ուշադրություն և ոսկերչական ճշգրտություն։ Բայց երբեմն աշխատանքի ընթացքում նրա ձախ ձեռքի ցուցամատը սկսում էր ջղաձգվել։ Այդ վիճակում աշխատելն, իհարկե, անհնար էր։ Ի՞նչ էր նա անում։

Կարդացեք նաև՝ Ինչպես է ԱՂՈԹՔԸ փոխում արյունը

Մատը մերսելու կամ սպազմոլիտիկներ խմելու փոխարեն՝ նա զանգահարում էր մորը, ով ապրում էր հազարավոր կիլոմետրեր հեռու։ Կարծում եք՝ նա մորից խորհո՞ւրդ էր հարցնում։ Սխալվում եք։ Նա ասում էր. «Մա՛մ, էլի անհանգստանո՞ւմ ես ինձ համար։ Դադարի՛ր հուզվել, թե չէ ես չեմ կարողանում աշխատել»։

Եթե անգամ մոր թեթև հուզմունքը կարող է որդու ֆիզիոլոգիայում խախտումներ առաջացնել, ապա պատկերացրեք՝ ինչ ազդեցություն ունեն մեծ ցնցումները։ Այստեղից մենք կարևոր եզրահանգում ենք կատարում։

Հին բանաձևը՝ «Սա իմ կյանքն է, ինչ ուզում՝ անում եմ», վաղուց հնացել է։ «Մեր գիտակցության վիճակը պատասխանատու է մեր երեխաների և հարազատների իմունիտետի համար»՝ ահա թե ինչպես է պետք այժմ ընկալել կյանքը։ Ուրեմն, պետք է գտնել էյֆորիա, ուրախություն և երջանկություն ստեղծելու եղանակներ, և ցանկալի է՝ հնարավորինս մեծ քանակությամբ։


Հ.Գ.

Հասկանալի է դառնում նաև Նորման Քազինսի ֆենոմենը, ով ծիծաղի օգնությամբ բուժվեց մահացու հիվանդությունից։ Նրա եզրակացությունը պարզ էր․ եթե բացասական էմոցիաները ճնշում են էնդոկրին համակարգը և «հրահրում» հիվանդություններ, ապա դրական էմոցիաներն ակտիվացնում են այն և դառնում ապաքինման «խթանիչներ»։ Յուրաքանչյուր մարդ ունի բուժման պարզ և հասանելի միջոց՝ ծիծաղը։ Հին ասացվածքը՝ «Ծիծաղը լավագույն դեղն է», ձեռք է բերում գիտական և ֆիզիոլոգիական հիմնավորում։

1976 թ.-ին Նորման Քազինսը հրատարակեց «Հիվանդության անատոմիան (պացիենտի տեսանկյունից)» ինքնակենսագրական գիրքը, որը իսկական հեղափոխություն արեց։ Հենվելով սեփական փորձի վրա՝ հեղինակն ապացուցեց, որ դրական էմոցիոնալ վիճակը կարող է բուժել անգամ ամենածանր հիվանդությունները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
ՇՈԿԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁ. Ինչպե՞ս է մեր տրամադրությունը փոխում արյան բաղադրությունը նույնիսկ հեռավորության վրա
Ճապոնացի նկարիչը պատկերներ է ստեղծում ծխախոտի մոխիրից