fbpx

Ինչպես դուրս գալ սեփական գլխից և սկսել ապրել

«Եթե կարծում եք, որ ձեր կյանքում ինչ-որ բան է պակասում, ապա, ամենայն հավանականությամբ, պակասում եք դուք ինքներդ», - Ռոբերտ Հոլդեն:

Մարդկանց մեծամասնությունն այժմ կհամաձայնի, որ չափազանց խորը մտորումը կարող է արժենալ ձեր խաղաղությունը և գուցե նույնիսկ ձեր երջանկությունը: Բայց կյանքի՞ն էլ: Իհարկե, սա չափազանցություն է։

Բացատրեմ իրական օրինակով:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Հիշում եմ, որ մի օր 3-ամյա աղջկաս հետ գնացինք այգի։ Ինչպես իր տարիքի բոլոր երեխաները, նա հիացած և բառացիորեն հիպնոսացված էր այն ամենով, ինչ տեսնում էր իր շուրջը. միջատներ, որոնք սողում էին խոտերի վրա, բադեր, որոնք կռկռում էին լճակում, նույնիսկ մի շուն, որը վազում էր գնդակի հետևից: Նա ամբողջությամբ կլանված էր իրեն շրջապատող կյանքով և ամբողջությամբ ներկա էր ներկայում:

Եվ ահա աղջիկս հանկարծ մատը ուղղեց դեպի երկինք և բղավեց. «Ինքնաթիռ»: Նրա ծակող ճիչն ինձ պոկեց իմ մտքերից և, նայելով մեր գլխավերևում թռչող ինքնաթիռին, ես հանկարծ առաջին անգամ տեսա ինձ շրջապատող աշխարհը։ Ես նկատեցի, որ մենք իսկապես այգում ենք։ Ու թեև իմ ֆիզիկական մարմինը մի քանի րոպե այստեղ էր, իմ եսը հասավ այստեղ ընդամենը քիչ առաջ: Մինչ այս ես միլիոնավոր մղոն հեռավորության վրա էի, մտքերի մեջ կորած և ամբողջովին անտեսելով իմ շրջապատը:

Կյանքը միշտ տեղի է ունենում այստեղ և հիմա, բայց մենք, շեղվելով մեր սեփական մտքերով, պարզապես չենք գիտակցում դա։

Ձեր մարմինն այստեղ է, իսկ որտե՞ղ եք դուք

Առավոտյան արթնանալուն պես մեր միտքն անմիջապես միանում է և սկսում հեռարձակել մեզ արդեն ծանոթ բաներ։ Սովորությունից դրդված՝ մենք այս մտքերին տալիս ենք մեր ողջ ուշադրությունը։ Այս մտքերի բովանդակությունը մեզ շատ ավելի գրավիչ է թվում, քան այն ամենը, ինչ կա կամ կատարվում է մեր շուրջը։

Իմ բոլոր օրերը նախկինում նույն կերպ էին անցնում: Երևի հասկանում եք ինձ։

Ես ուղղակի կլանում էի նախաճաշս, մտածում էի օրվա անելիքներիս ցանկի մասին և թե արդյոք աշխատանքի գնալու ճանապարհին խցանման մեջ կհայտնվեմ, թե ոչ: Հետո պարզապես նայում էի դատարկ ամանին չհիշելով, թե ինչպես հենց նոր դրա մեջի պարունակությունը կերա։ Ես չէի կարողանում հիշել դրա համը, էլ չեմ խոսում պատուհանից ներթափանցող տաք արևի և դրսում արտույտի գեղեցիկ երգի մասին։

Դրանից հետո մարմինս ուղղակի մեքենայով գնում էր աշխատանքի, և այդ ժամանակ ես գլխումս վերարտադրում էի երեկոյան զրույցը քրոջս հետ՝ բաց թողնելով ամպերը, ծառերը և գլխավերևում գտնվող երկնքի գեղեցկությունը։

Հետո մեքենան կայանում էի գրասենյակի ավտոկայանատեղում՝ չհիշելով, թե կոնկրետ ինչպես հասա այնտեղ։

Մարմինս նստում էր գրասեղանի մոտ, բայց ես նորից սավառնում էի ինչ-որ տեղ ամպերի մեջ, մտովի հաշվում էի օրերը մինչև շաբաթավերջ և պլանավորում հաջորդ ամառվա համար:

Happiness Project նախագծի հիմնադիր Ռոբերտ Հոլդենը շատ լավ նկարագրել է այս իրավիճակը. «Եթե կարծում եք, որ ձեր կյանքում ինչ-որ բան է պակասում, ապա, ամենայն հավանականությամբ, պակասում եք դուք ինքներդ»:

Անցյալն ու ապագան ինքնին գոյություն չունեն

Եթե ​​դուք մոլորված եք անցյալի կամ ապագայի մասին ձեր մտքերի մեջ, ապա լիովին կորցնում եք կապը ներկայի, ընդհանուր առմաբ՝ կյանքի և իրականության հետ:

Անցյալն ու ապագան անիրական են։ Այն ամենը, ինչ եղել է երեկ կամ կարող է լինել վաղը, որպես գաղափար գոյություն ունի միայն քո գլխում։

Իսկ ահա ներկա պահը միշտ թարմ է ու կյանքով լի։ Իսկ մեր գլխում առկայծող պատկերները վաղուց հնացել են։ Դրանք զուրկ են կյանքի որևէ նշույլից։

Չափից շատ մտածելու սովորությունը ձեզ կյանք է արժենում: Երբ մենք չափազանց շատ ժամանակ ենք ծախսում մտածելու, մի գործունեությունից մյուսը ցատկելու վրա, այդ պահին տեղի ունեցող կյանքը աննկատ է մնում: Օրերը, շաբաթները, ամիսները և տարիները լղոզվում են միասին, և գիտակցաբար ապրած յուրաքանչյուր պահի արժեքը կորչում է ներկայության բացակայության պատճառով:

Արդյունքում զարմանում ենք, թե ո՞ւր կորավ մեր ժամանակը և ինչո՞ւ ենք մեզ այդքան անկատար, դժգոհ և իրական աշխարհից կտրված զգում:

Այստեղ և հիմա տեղի ունեցողին բավականաչափ ուշադրություն դարձնելու կարողությունը կարևոր է հանգստություն, աշխարհի հետ կապ զգալու համար, և նաև զգալու համար որ դուք կենդանի եք, անկախ նրանից, թե ինչ է կատարվում ձեր կյանքում կամ ինչպես կցանկանայիք, որ դա լիներ:

Երբ մենք լիովին կլանված ենք ներկայով, բավարարվածությունը գալիս է ինքն իրեն: Դրա հետևից վազելու կարիք չկա, քանի որ դա ընդամենը քո ներկայության կողմնակի արդյունքն է։

Կարդացեք նաև՝ Փրկել հոգին անհանգստությունից, իսկ մարմինը՝ դժբախտությունից: Ապրելակերպի մասին 3 մեջբերում Հիպոկրատից

Մտքերից դեպի իրականություն

Բայց ինչպե՞ս դուրս գալ սեփական մտքերի շրջապտույտից և վերադառնալ կյանք:

Գլխավորը ներկայի գիտակցումն է։ Ահա թե որտեղ է կյանքը սկսվում:

Բայց կա լավ նորություն․ քանի որ ձեր միտքը կարող է միաժամանակ լինել միայն մեկ տեղում, ձեզ պետք չէ ակտիվորեն փորձել դադարել մտածել: Պարզապես ձեր ուշադրությունը տեղափոխեք ներկայի վրա, և դուք ինքնաբերաբար կդադարեք մտածել: Իմ կարծիքով, գիտակցության պրակտիկան այս նպատակին հասնելու ամենահեշտ և ամենաարդյունավետ միջոցն է:

Այդ պատճառով, ես գրանցվեցի 8-շաբաթյա դասընթացի: Այս դասընթացի ընթացքում մենք կրկնում էինք մեկ վարժություն, որը կոչվում էր «Քայլելով մեդիտացիա», որը հատկապես տպավորեց ինձ: Զբոսնելով կենտրոնի փարթամ այգիներով, մեզ խրախուսում էին ուշադիր լինել մեր շրջապատին. կենտրոնանալ մեր ոտքերի տակ գտնվող գետնի զգացողության, մարմնի յուրաքանչյուր շարժման և նրա նուրբ զգացմունքների վրա: Մենք պետք է վերահսկեինք մեր յուրաքանչյուր զգայարանի ազդանշանները:

Ահա թե արդյունքում, ինչ գրեցի իմ օրագրում. «Ուշադրությունը տերևների խճճված նախշերին և գույներին, սարդին, որը զբաղված է ցանց հյուսելով, ոտքերիդ տակ խոտի հյուսվածքին և մաշկիդ վրա քամու մեղմ շնչին, հողին, խոտերին, անուշահոտ մամուռին, ոտքերի տակ ճռթճռթացող ճյուղերի ձայնին և ծառերի մեջ քամու աղմուկին, այս ամենը գեղեցիկ թվացող այգին վերածեց կախարդական թագավորության»:

Նույնքան և զարմանալի, և նվաստացուցիչ էր սկսել իսկապես նկատել այն ահռելիությունը, ինչ կատարվում էր մեր շուրջն ամեն պահ, երբ իրոք սկսում ես ուշադրություն դարձնել դրան:

Այգու հիասքանչ կերպարանափոխությունը ուշադրության պարզ անցման արդյունք էր։ Բուն այգում ոչ մի նոր կամ այլ բան չկար։ Ամեն ինչ ճիշտ նույնն էր, ինչ նախկինում։

Եվ մենք կարող ենք դա ներդնել մեր կյանքի բոլոր ոլորտներում:

Որպես կանոն, մարդիկ այնքան են շեղվում իրենց հավերժ մտածող գիտակցությամբ, որ պարզապես չեն տեսնում այն հարստությունը, որով լցված է ներկա պահը: Մանկական ուշադրությունը յուրաքանչյուր պահի լիարժեքության նկատմամբ մարդու մեջ երջանկության և ուրախության զգացում է առաջացնում:

Ներկա պահն է մեր իսկական տունը

Բուդդայական գիտակցվածության պրակտիկայի ուսուցիչ Թիչ Նհաթ Հանը մի անգամ ասել է.

«Գիտակցված զբոսանքը մեզ խաղաղություն և երջանկություն է բերում և մեր կյանքը դարձնում իրական՝ լցնելով ամեն պահ հանգստությամբ: Եվ ոչ մի բանի դեմ պայքարելու կարիք չկա։ Պարզապես վայելեք յուրաքանչյուր քայլը: Քայլելու մեդիտացիայով զբաղվելն օգնում է մեզ սովորել ներկա լինել:

Ներկա պահն է մեր իսկական տունը: Երբ մենք լիովին խորասուզվում ենք ներկայի մեջ, մեր բոլոր ափսոսանքներն ու վշտերը անհետանում են՝ տեղը զիջելով կյանքի գիտելիքին և նրա բոլոր հրաշքներին:

Շունչ քաշելով, մենք ինքներս մեզ ասում ենք. «Ես այստեղ եմ»: Երբ մենք արտաշնչում ենք՝ ասում ենք. «Ես տանն եմ»: Այս կերպ մենք հաղթահարում ենք ցրվածությունը և հանգիստ ընկղմվում ներկայի մեջ՝ միակ պահը, որում մենք կարող ենք մեզ կենդանի զգալ»։

Երբ մեր միտքը խաղաղ է, մեզ մոտ ի հայտ է գալիս պարզապես ապրելու ունակություն, ինչպես մանուկների մոտ: Երբ մենք իսկապես ուշադրություն ենք դարձնում ներկա պահի հարստությանը, մեզ մոտ ի հայտ է գալիս կյանքի հանդեպ մանկական հիացմունք:

Իսկ շատ մտածելու սովորությունը, ի վերջո, ձեզ կյանք կարժենա:

Հեղինակ՝ Ռիչարդ Պատերսոն


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչպես դուրս գալ սեփական գլխից և սկսել ապրել
Կենդանակերպի ո՞ր նշաններն են, ըստ Վոլֆ Մեսսինգի, դատապարտված հաջողության