Հիպոկրատը շատ դարեր առաջ դուրս է բերել մի բանաձև՝ հոգեկան առողջությունը հանգեցնում է ֆիզիկական առողջության: Առաջարկում ենք, ուշադիր լինել այս հայտնի բժշկի խորհուրդներին և, հնարավոր է, ինչ-որ բան կընդունեք ի գիտություն:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Խորհուրդ 1․ «Աշխատանքը և հանգիստը բուժում են մարմինն ու հոգին»
Ընդհանրապես այս երկու բաների համադրությունը շատ տարօրինակ է։ Ինչպե՞ս կարող ես միաժամանակ աշխատել և հանգստանալ: Կարծում ենք, որ Հիպոկրատը ի նկատի ուներ հոգեկան հանգստություն և ֆիզիկական աշխատանք: Հենց այդ ժամանակ ամեն ինչ իր տեղն է ընկնում։
Երբ, օրինակ, աշխատում ես այգում՝ ջրում ես, տնկում, փորում, բույսեր ես խնամում, վատի մասին չես կարող մտածել։ Ծանր ֆիզիկական աշխատանքը բառացիորեն «մաքրում է ուղեղը», իսկ մարմինը կատարում է վարժություններ։ Այստեղ կա և կքանստում, և վազք, և ցատկ, և թեքումներ, և այս ամենը մաքուր օդում:
Փորձիր կարտոֆիլ տնկելուց տխրել կամ խղճալ քեզ: Չի ստացվի։ Ավելի ճիշտ, առաջին 15 րոպեները միգուցե, իսկ հետո միապաղաղ շարժումները, անելիքների վրա կենտրոնացումը, անխուսափելիորեն կշեղեն ուշադրությունը, իսկ երեկոյան կգա հոգնածություն, բայց այնպիսին, որ միայն քնելու մասին ես մտածում և արդյունքում՝ առողջ քուն առանց որևէ միջոցի։
Խորհուրդ 2. «Պարապությունը բոլոր արատների աղբյուրն է: Որտեղ չկա պարապություն՝ այնտեղ չկա չարիք»
Դա այնքան պարզ է: Լցրեք ձեր գրաֆիկը, որպեսզի ձեր գլխով վատ մտքեր չանցնեն: Այս մեջբերումը լավագույնս ցույց են տալիս մեզ երեխաները: Հենց այն պահին, երբ երեխան ոչնչով զբաղված չէ, տիրում է տան հենց այն լռությունը, երբ ցանկացած մայր վազում է փնտրելու իր զավակին և, որպես կանոն, գտնում է նրան պատերին նկարելիս, մտախոհ ուսումնասիրելիս աղբամանի պարունակությունը կամ փազլեր ուտելիս:
Կարդացեք նաև՝ Կյանքի 9 խորհուրդներ, որոնք անպայման օգտակար կլինեն
Եվ որքան մեծանում ենք, այնքան ավելի վտանգավոր և դժվար են լինում «ոչինչ չանելու» դասերը։ Անգործությունից ու պարապությունից չէ՞, որ դեռահասները փորձում են այնպիսի բաներ, որոնք հանգեցնում են կործանարար սովորությունների ձևավորման։ Ջութակի դասի կամ պարապմունքի ժամանակ շատ դժվար է քեզ բերել «ես ոչինչ եմ» վիճակին:
Իսկ մեծահասակներին պարապությունից հաջողվում է իրենց մոտ այնքան քարուքանդ անել ամեն ինչ, որ հետո ստիպված են լինում հոգեբանների շուրջը վազել՝ ամեն ինչը ետ վերադարձնելու համար։ Այս ամենից հետևում է, որ եթե ծանր մտքերը տանջում են մեզ, ուրեմն մենք բավականաչափ զբաղված չենք։ Եվ դա նշանակում է, որ արժե վերանայել ձեր ժամանակացույցը, հագեցնել այն:
Խորհուրդ թիվ 3. «Եթե ունակ չես փոխել ապրելակերպդ, ապա քեզ ոչ ոք և ոչինչ չի օգնի»
Այստեղ ուղղակի վիճելու բան չկա։ Կարելի է դիետա պահել այնքան, որքան ցանկանում եք, լսել այն ամենը, ինչ ձեռքի տակ է ընկնում առողջ սնննդի մասին և փնտրել հազար հինգ հարյուրերորդ ճանապարհը, թե «ինչ ուտել նիհարելու համար» և նույնիսկ ինչ-որ արդյունքի հասնել:
Սակայն բավական է վերադառնալ սովորական վիճակին՝ և այդ ատելի կիլոգրամները վերադառնում են։ Եվ հաջորդ անգամ մենք շտապում ենք բաղադրատոմս փնտրել, թե ինչպես կարելի է ամրապնդել մեր հաջողությունը: Բայց բանն այն է, որ միայն փոխելով ապրելակերպը, սննդակարգից ընդմիշտ, այլ ոչ թե ժամանակավոր, բացառելով վնասակար մթերքները՝ մենք իսկապես դառնում ենք այն ֆորմաների տերերը, որոնց ձգտել ենք տարիներ շարունակ։
Դե ինձ շաքարավազ չի կարելի, ոչ մի դեպքում, և փքաբլիթ էլ չի կարելի: Իսկ ինչ-որ մեկին չի կարելի երկար նստել մոնիտորի դիմաց, և ցանկացած եղանակին զբոսնելն ուղղակի պարտադիր է։ Անձրևի և ձյան, շոգի ժամանակ, բայց դուք պետք է վեր կենաք ձեր աթոռից և ստիպեք ձեր մարմինը շարժվել:
Բայց այս ամենն արդյունքի չի բերի, եթե դա անել բացթողումներով: Միայն այն դեպքում, երբ այն դառնում է կյանքի մի մասը, նույնքան կարևոր, ինչպիսին է ատամները մաքրելը կամ առավոտյան սուրճ խմելը, միայն այդ դեպքում է այն աշխատում: Եվ մեր կյանքը ոչ ոք չի փոխի՝ մեզանից բացի։ Նման կախարդական փայտիկ էլ չկա։ Կան միայն իմաստուն Հիպոկրատի խորհուրդները, որոնք արժե լսել։