fbpx

Ծերունուն հարցրին, թե ինչպես դիմանալ ծանր կորստի վշտին: Նրա պատասխանն անգին է

Սոցիալական կայքերից մեկում օգտատերը գրառում էր կատարել.

«Ընկերս հենց նոր մահացավ։ Չգիտեմ ի՞նչ անել»:

Շատերը նրան արձագանքեցին աջակցության և կարեկցանքի խոսքերով, բայց այս տարեց տղամարդու արձագանքն իսկապես առանձնացավ տասնյակ ուրիշներից…

«Դե ի՞նչ, ահա իմ պատասխանը. Ես արդեն ծեր եմ։ Դա նշանակում է, որ ես դեռ ողջ եմ, և շատ մարդիկ, ում ես ճանաչում և սիրում էի, այլևս չկան։ Ես կորցրել եմ ընկերներիս, լավագույն ընկերներիս, ծանոթներիս, գործընկերներիս, տատիկներիս ու պապիկներիս, մայրիկիս, հարազատներիս, ուսուցիչներիս և դաստիարակներիս, ուսանողներիս, հարևաններիս և շատ այլ մարդկանց: Ես երեխաներ չունեմ և չեմ էլ կարող պատկերացնել, թե որքան ցավալի է սեփական երեխաներին կորցնելը: Այնուամենայնիվ, ես մի քանի խոսք կասեմ:

Ուզում եմ ասել, որ պետք է ընտելանալ այն կորուստներին, որոնք անխուսափելի են։ Բայց ես երբեք չեմ վարժվել դրանց։ Եվ ես չեմ էլ ուզում դա անել: Կարծես սրտիս մի կտոր է պոկվում ամեն անգամ, երբ մահանում է մեկը, ում ես սիրում էի, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում: Դժվար է, բայց ես չեմ ուզում չտառապել դրա համար:

Ես չեմ ուզում, որ դա լինի մի բան, որը հեշտ է հաղթահարել: Սրտիս վրայի սպիերը վկայում են այն սիրո և վերաբերմունքի մասին, որոնք ունեցել եմ այդ մարդու հանդեպ: Եվ որքան խորն է սպին, այնքան ավելի ուժեղ է սերը: Թող այդպես լինի: Սպիերը կյանքի ապացույցն են։ Սպիերն ապացույցն են այն բանի, որ ես կարողանում եմ ամբողջ սրտով ապրել և սիրել, իսկ խորը վերք ստանալուց հետո՝ ապաքինվել և նորից սկսել ապրել ու սիրել։ Սպիից առաջացած հետքն ավելի ուժեղ է, քան կենդանի մարմինը, որ կար այդ հատվածում։ Սպիերը բուն կյանքի էական նշան են: Սպիերը զզվելի են միայն նրանց համար, ովքեր չեն կարողանում տեսնել:

Իսկ վիշտը… կտեսնես, որ այն կլուծվի ալիքների մեջ։ Երբ նավը վթարի է ենթարկվում առաջին անգամ, սկսում ես սուզվել նրա բեկորների մեջ: Այն ամենը, ինչ լողում է շուրջը, հիշեցնում է քեզ այն նավի գեղեցկությունն ու շքեղությունը, որը դու ունեիր և այլևս չունես: Եվ ընդամենը պետք է գնալ հոսքի հետ: Դու բախվում ես մեկ այլ բեկորի և մի րոպե հապաղում ես: Դա կարող է լինել ինչ-որ բան, հիշողություն կամ հին լուսանկար: Դա կարող է լինել մեկ այլ մարդ, ով նույն կերպ գնում է հոսքի ուղղությամբ: Առայժմ այն ​​ամենը, ինչ դու կարող ես անել, ապրել և առաջ շարժվելն է:

Սկզբից՝ վիթխարի ալիքներ են թափվում վրադ, հասնում են մի քանի տասնյակ մետրի, գրեթե խեղդվում ես, բայց հազիվ դուրս ես լողում, ուղղակի կառչում ես մակերեսից։ Մի քանի շաբաթ կամ ամիս անց ալիքները դեռ նույնն են, բայց դրանք ավելի հազվադեպ են հայտնվում, մեկական: Դրանք նույնպես քեզ շեղում են ճանապարհից, բայց դու արդեն սովորում ես շնչել և ապրել դրանց միջև։ Երբեք չգիտես, թե ինչը կառաջացնի վշտի հաջորդ ալիքը՝ երգ, լուսանկար, թե ծանոթ հոտ, բայց կյանքն անցնում է այս ալիքների միջով:

Եվ ինչ-որ մի օր (այդ ժամանակը յուրաքանչյուր մարդու համար անհատական ​​է) կնկատես, որ ալիքները փոքրացել են։ Բայց դրանք նույնպես մեկ առ մեկ մտնում են քո կյանք, օրինակ՝ տոներին կամ տարեդարձերին: Դու արդեն գիտես, որ դրանք կհայտնվեն, և պատրաստ ես հանդիպել դրանց։ Եվ երբ դրանք նորից հարվածեն քեզ, դու գիտես, որ պետք է դուրս լողալ և առաջ շարժվել: Ամբողջությամբ թրջված՝ դու դեռ ջրի երեսին ես, կառչած այդ նավի մի փոքրիկ կտորից, բայց քեզ հաջողվում է դուրս գալ։

Ուստի լսիր փորձառու ծերունու խորհուրդը. Ալիքները երբեք չեն անհետանա, և դու կհասկանաս, որ դու էլ դա չես ուզում։ Ժամանակի ընթացքում դու կհամակերպվես դրանց հայտնվելու հետ և կսովորես զգալ դրանք։ Եվ եթե քեզ բախտ վիճակվի ապրել լուսավոր կյանքով, ապա կունենաս բազմաթիվ սպիեր բազմաթիվ մարդկանցից, որոնց հասցրել ես սիրել։ Եվ նման բազմաթիվ նավաբեկություններ»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 29 assessment, среднее 4.07 из 5 )
MediaMag
Ծերունուն հարցրին, թե ինչպես դիմանալ ծանր կորստի վշտին: Նրա պատասխանն անգին է
Հայատառ գրելու օր???