fbpx

4 ճշմարտություն, որոնք Աստված ուզում է, որ Դուք հիշեք, երբ հանդիպում եք դժվարությունների

Յուրաքանչյուրիս մոտ եղել են այնպիսի օրեր, երբ ոչինչ չի ստացվում, երբ ամեն ինչ «փախչում է» ձեռքիցդ: Սակայն դա պատճառ չէ կանգ առնելու համար: իսկ ահա թե ինչու…

Յուրաքանչյուրիս համար կյանքի պայքարը անխուսափելի է: Իսկ պարտվել, թե հաղթել՝ ամեն ոք ինքն է որոշում: Այս 4 ճշմարտությունները կարող են փոխել քո ամբողջ կյանքը:

1. Հիշե՛ք, Ձեր բնավորությունը միշտ ավելի ուժեղ պետք է լինի քան հանգամանքները

Մենք միշտ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի մեր հետ, սակայն մենք կարող ենք տիրապետել իրավիճակին: Այդպիսի իրավիճակներում, ես միշտ սկսում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն բոլոր այն լավ բաների համար, որ նա արել է ինձ համար: Եվ այդ ժամանակ, բոլոր դժվարությունները այլևս այդքան նշանակալից չեն թվում: Միշտ դրական մոտեցեք ամեն ինչին և անկախ դժվարություններից՝ մի ունեցեք վատ մտադրություններ:

2. Բոլոր անհաջողությունները Ձեզ միայն կոփում են

Աստված մեզ դժվարություններ է ուղարկում, միայն այն պատճառով, որպեսզի մեզ ավելի ուժեղ դարձնի: Որպեսզի ստիպի մեզ հավատալ և լինել համառ: Բայց այդ ամենը միայն այն դեպքում, երբ Դուք դա թույլ եք տալիս: Ձեր կյանքի բոլոր տառապանքները ունեն իրենց նպատակը:

3. Հիշե՛ք, Աստծու նպատակները ուղղված են միայն բարուն

Աստծո պլանները միշտ տարբերվում են նրանից, ինչ մենք մեզ համար նախագծել ենք, բայց դրանք մեզ միշտ տանում են դեպի լավագույնը: Ունեցեք համբերություն, սովորեք սպասել…

4. Աստված երբեք Ձեզ չի լքի

Երբեմն Ձեզ կթվա, որ Դուք պետք է բոլոր փորձությունները հաղթահարեք միայնակ, բայց հիշեք՝ Աստված Ձեզ երբեք չի լքի: Այդ պատճառով մի հուսալքվեք:

Dave Willis
4 things God wants you to remember


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 27 assessment, среднее 4.37 из 5 )
MediaMag
4 ճշմարտություն, որոնք Աստված ուզում է, որ Դուք հիշեք, երբ հանդիպում եք դժվարությունների
10 փաստ ուղեղի մասին, ինչը ապացույցն է այն բանի, որ մենք ունակ ենք ամեն ինչի