fbpx

Հոգնածություն և թուլություն, ինչպես ձերբազատվել

Համարյա բոլորի մոտ էլ պատահել է, երբ չեն աշխատում ամբողջ օրը, սակայն չունեն որևէ աշխատանք կատարելու ուժ: Միայն քնի պակասը չէ, որ վատնում է Ձեր էներգիան: Նույնիսկ աննշան գործողությունները կարող են հյուծել ձեզ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտովի: Որոշ մարդիկ նույնիսկ չեն կարողանում շարժել իրենց մատները և զարմանում են, թե ուր կորավ իրենց էներգիան: Չե՞ որ նրանք օրվա ընթացքում ոչինչ չեն արել: Միակ բանը, որը պետք է անել, շարժվելն է: Քչերին է հայտնի, որ էներգիայի հիմնական աղբյուրը դա շարժումն է: Որքան շատ եք առանց շարժվելու նստում կամ պառկում, այդքան ավելի շատ եք հոգնում: Այդ պատճառով էլ համակարգչի առաջ աշխատելուց հետո խորհուրդ է տրվում մի քանի ֆիզիկական վարժություններ անել, նախքան պառկել հանգստանալը: Այդքանը անելուց հետո դուք կտեսնեք, որ ձեր էներգիան վերականգնվում է:

Մարդիկ շատ արագ հոգնում են պարզ իրողություններից: Հոգնում են աշխատավայրում, բայց նրանք շարունակում են աշխատել:

Որոշ գիտնականների կարծիքով՝ կան մի շարք վատ սովորություններ, որոնք ձեզ հոգնեցնում են: Նրանք ներկայացրել են կենսակերպի մի քանի փոփոխություններ, որոնք կարող են վերականգնել ձեր ուժերը:

Հոգնած ժամանակ մի՛ խուսափեք մարմնամարզությունից: Էներգիան խնայելու համար մարմնամարզություն արեք: Ջորջիա նահանգի համալսարանի կողմից արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նստակյաց կյանքով ապրող առողջ մարդիկ, ովքեր սկսել են շաբաթական 3 օրվա 20 րոպեն մարմնամարզությանը տրամադրել, 6 շաբաթ անց ավելի քիչ էին հոգնում և էներգիայով լի էին լինում:

Կանոնավոր վարժությունները լավացնում են սրտանոթային համակարգի աշխատանքը, դրան զուգահեռ թթվածին և սննդարար նյութեր են փոխանցում ձեր հյուսվածքներին:

Եղեք առողջ և մի՛ ծուլացեք:

Հրապարակման ներկայացրեց՝ Ռոզա Հարությունյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հոգնածություն և թուլություն, ինչպես ձերբազատվել
Ճակատագրի թելեր