Տղամարդու հետ առաջին հանդիպումը կարող է դյութիչ լինել, իսկ կարող է լինել նաև տհաճ կամ վախեցնող: Ինչպես իմանալ, թե երբ է ճիշտ սկզբում դադարեցնել հարաբերությունները, և երբ շարունակել:
Կան մի քանի նշաններ, որոնք ցույց են տալիս, որ գուցե չարժե տղամարդու հետ հանդիպել:
- Թույլ մի տուր, որ հարաբերությունները շատ արագ զարգանան: Դուք պետք է միմյանց լավ ճանաչելու ժամանակ ունենաք: Սովորաբար մարդիկ հաճույքով պատմում են իրենց մասին, այդ պատճառով, եթե մարդը խուսափում է պատասխանել իր մասին տարրական հարցերի, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ:
- Առաջին ժամադրության համար ինտերնետը կամ քիչ մարդաշատ վայրեր մի ընտրիր: Փորձիր հանդիպել ռեստորանում, սրճարանում կամ աշխույժ բարում: Մի խոսքով՝ այնտեղ, որտեղ շատ մարդ կա: Եթե տղամարդը համաձայն չէ, զգուշանալ է պետք:
- Զգույշ եղիր անորոշ պատասխանների հարցում: Եթե հաճախ ես նոր ծանոթից լսում՝ «այսօր շատ գործ ունեմ» կամ «այս հանգստյան օրերին շատ զբաղված եմ», կամ էլ երբ տղամարդը բավարար տարածությամբ հեռանում է՝ հեռախոսով խոսելու համար, հնարավոր է՝ նա ամուսնացած է: Հարաբերությունների հետագա նորմալ զարգացման համար լիարժեք վստահություն է պետք:
- Մի փորձիր արագորեն նոր տղամարդու հետ ծանոթանալ, եթե վերջերս ես բաժանվել նախորդից: Այդ դեպքում դու, հավանաբար, դեռ ուշքի չես եկել էմոցիոնալ խնդիրներից և չես կարող օբյեկտիվ նայել իրերին: Այդ պատճառով մի փորձիր արագորեն լցնել դատարկությունը, ժամանակդ քեզ հատկացրու:
- Տղամարդու հետ մի ծանոթացիր, եթե հուսահատ վիճակում ես: Եթե միայնություն ճնշում է քեզ, ընտրությունդ համարժեք չի լինի: