Խոյ
Զգուշացեք հին գայթակղություններից: Չէ՞ որ դուք չեք ցանկանում երկու քայլ հետ գնալ և այդքան էներգիա վատնել ձեր վերականգնման վրա:
Ցուլ
Զգուշացեք վատ մտադրություններ ունեցող ընկերներից: Թույլ մի տվեք, որ նրանք ձեզ ստիպեն անհարմար որոշումներ կայացնել: Արեք այն, ինչ ճիշտ եք համարում:
Երկվորյակներ
Զգուշացեք միակողմանի հարաբերություններից: Մի վատնեք ձեր ամբողջ էներգիան՝ փորձելով հաճոյանալ այն մարդուն, ով հրաժարվում է հանուն ձեզ մատը մատին տալ:
Խեցգետին
Զգուշացեք դատարկ խոստումներից: Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եք, հատկապես այն մարդուց, ով նախկինում ձեզ ցավ է պատճառել:
Տես նաև՝ Ուշադրության կենտրոնում. Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի կնոջ գրավչության աղբյուրը
Առյուծ
Զգուշացեք ձեր նախկին մանիպուլյատորներից: Նույնիսկ եթե կարոտում եք նրանց, թույլ մի տվեք, որ այդ մարդիկ վերադառնան ձեր կյանք:
Կույս
Զգուշացեք էմոցիոնալ այրվելուց: Եթե ճնշված եք զգում, ընդմիջեք: Դուք իրավունք ունեք հանգստանալու:
Կշեռք
Զգուշացեք վատ սովորություններից: Թույլ մի տվեք ձեզ, խրվել առօրյայի մեջ, որից նախկինում ազատվել եք: Ուժեղ եղեք:
Կարիճ
Զգուշացեք թունավոր սիրեկաններից: Դեպի ձեր սիրտ ներս մի թողեք նրան, ով պատրաստվում է այն կոտրել: Հեռացեք՝ քանի կարող եք:
Տես նաև՝ Ինչպիսի՞ կին են փնտրում տղամարդիկ՝ ըստ Կենդանակերպի նշանների
Աղեղնավոր
Զգուշացեք անհաս պահվածքից: Մի իջեք մեկ այլ մարդու մակարդակին: Պարզապես հեռացեք:
Այծեղջյուր
Զգուշացեք էներգետիկ վամպիրներից: Մի վատնեք ձեր ժամանակը այն մարդկանց հետ, ովքեր ձեզ նյարդայնացնում են: Շրջապատեք ձեզ աջակցողներով:
Ջրհոս
Զգուշացեք հիմար սխալներից: Փորձեք չկատարել բազմակի առաջադրանքներ: Փոխանակ իրարանցման մեջ վազվզելու, կենտրոնացեք մեկ առաջադրանքի վրա:
Ձկներ
Զգուշացեք ինքներդ ձեզանից: Մի անհանգստացեք, որ կարող է ինչ-որ մեկին վշտացնեք: Ավելի լավ է հոգ տարեք ձեր անվտանգության և երջանկության մասին:
Տես նաև՝ Հոգեբանորեն 6 ամենաուժեղ կենդանակերպի նշանները, որոնք կարող են հաղթահարել ցանկացած բան