fbpx

Գիտնականները բացատրել են թե ինչի համար է և մարդու ինչին են պետք մատնահետքերը

Բավական երկար ժամանակ գիտնականները ենթադրում էին, որ մեր մատների ծայրին գտնվող նախշերը նախատեսված են այն բանի համար, որպեսզի մենք կարողանանք ամուր բռնել իրերը։ Բայց իրականում դրանք ոչ մի կերպ չեն լավացնում «բռնումը», այլ ավելի շուտ փոքրացնում են շփումը մաշկի և առարկային միջև, հատկապես, երբ առարկան հարթ է։

Հետազոտողներն ուսումնասիրել են շփման մասին հիպոթեզը և բացահայտել, որ այդ դեպքում մաշկը իրեն դրսևորում է ինչպես ռետինը։ Փաստացիորեն, մատի ծայրերի նախշերը փոքրացնում են առարկաներ բռնելու մեր ունակությունը, որովհետև փոքրացնում են առարկայի հետ կոնտակտի մակերեսը։ Այդ պատճառով հարցը մնում է բաց՝ ինչո՞ւ մենք ունենք մատնահետքեր։ Տեսությունները հետևյալն են՝ լավագույն «բռնումը» կոպիտ և թաց մակերեսների, մատների պաշտպանություն վնասվածքներից և զգայնության ուժեղացում։

Ինչպես են ի հայտ գալիս մատնահետքերը

Եվ այսպես, մատնահետքերը՝ մատների ծայրերին գտնվող նախշերն են: Դրանք ի հայտ են գալիս սաղմի մոտ դեռևս մոր արգանդում և դրանք լիարժեք ձևավորվում են 7-րդ ամսում: Մենք բոլորս էլ ունենք ամբողջ կյանքի համար ունիկալ մատնահետքեր: Նույնիսկ երկվորյակները, որոնք ունեն միանման ԴՆԹ, տարբերվում են մատնահետքերով:

Մատնահետքերը կազմված են կամարաձև, հանգույցաձև և պարույրաձև նախշերից, որոնք ձևավորվում են էպիդերմիսի ամենախորը շերտերում՝ բազալային բջիջների ներսում: Բազալային բջիջներն անընդհատ կիսվում են, և նոր բջիջները բարձրանում են վերին շերտեր: Պտուղի մոտ բազալային բջիջների քանակը ավելի արագ է աճում, քան էպիդերմիսի և դերմի ներքին շերտերում: Այդպիսի արագ աճն էլ ստիպում է բազալային բջիջներին ստեղծել բազմաթիվ նախշեր, ընդորում վերին շերտերի վնասվածքը չի փոխում մատնահետքերը:

Ինչո՞ւ որոշ մարդկանց մոտ չկան մատնահետքեր

Դերմատոգլիֆիան՝ մեր ձեռքի մատների, ափերի, ոտնաթաթերի և ոտքի մատների վրայի անհատական նախշերն են: Այդ նախշերի բացակայությունը պայմանավորված է հազվադեպ գենետիկական վիճակով, որը կոչվում է ադերմատոգլիֆիա: Գիտնականները SMARCAD1 գենում հայտնաբերել են մուտացիա, որն էլ այդ վիճակի ձևավորման պատճառն է:

Մատնահետքերը լիովին ձևավորվում են հղիության 24-րդ շաբաթում և ամբողջ կյանքի ընթացքում չեն ենթարկվում ոչ մի փոփոխության, սակայն ֆակտորները, որոնք ընկած են սաղմնային աճի ընթացքում մատնահետքերի ձևավորման և կառուցվածքի հիմքում՝  դեռևս բավականաչափ ուսումնասիրված չեն: Սակայն այնուամենայնիվ գոյություն ունի որոշակի գեն, որը մասնակցում է մատնահետքերի, նաև քրտնագեղձերի աճի պրոցեսին:

Մատների նախշերն ու մանրէները

Կոլորադոյի (ք․ Բոուլդոր) Համալսարանի հետազոտողները ցուցադրել են, որ մաշկի վրա հայտնաբերված մանրէները կարող են օգտագործվել որպես անհատական նույնականացուցիչներ, քանի որ դրանք ունիկալ են նույնիսկ միանման երկվորյակների մոտ: Եվ այդ մանրէները մնում են այն ամենի վրա, ինչին մարդը դիպչում է: Ուսումնասիրելով մակերեսին հայտնաբերված մանրէների ԴՆԹ-ն, մենք կարող ենք համեմատել այդ մանրէները թողած մարդու ձեռքերի հետ: Փաստացիորեն դա մատնահետքերի անալոգն է, որը ունիկալ է և ունակ է անփոփոխ մնալ մի քանի շաբաթ:

Մանրէաբանական վերլուծությունը կարող է օգտակար գործիք հանդիսանալ դատաբժշկական նույնականացման համար, երբ հնարավոր չէ առանձնացնել մարդու ԴՆԹ-ն, կամ ստանալ հստակ մատնահետքեր:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գիտնականները բացատրել են թե ինչի համար է և մարդու ինչին են պետք մատնահետքերը
Հայրերի մասին 5 սոցիալական հոլովակ, որոնք կստիպեն ձեզ արտասվել