Նախքան ժամեր անցկացնելը մտածելու վրա, թե արդյոք ձեր հարաբերությունները կհանգեցնեն ամուսնության, խորհրդակցեք աստղերի հետ: Աստղագուշակությունը կօգնի ձեզ բացահայտել, թե ինչ հատկություններ է փնտրում ձեր զուգընկերը աղջկա մեջ, որպեսզի ամուսնանա նրա հետ:
Խոյը փնտրում է այն կնոջը, որն ամեն բանի պատրաստ կլինի
Խոյ տղամարդիկ արկածների սիրահար են, և նա, ով չի կարող բռնել նրանց զբաղված և արկածախնդիր կենսակերպի ռիթմը, հարմար թեկնածու չէ։ Խոյ տղամարդը ցանկանում է ուժեղ, անկախ և ցանկացած արկածի պատրաստ կնոջը։
Ցուլը ցանկանում է, որ իր կինն ունենա ավանդական արժեքներ
Ցուլը սիրահարվում է կանացի, հաճելի կանանց, որոնք նախընտրում են ընտանիքում դերերի բաշխման ավանդական ձևը։ Բանն այն չէ, որ նա ցանկանում է իր կնոջը տնային տնտեսուհու դերում տեսնել։ Պարզապես նա ուզում է այնպիսի կին, որն իր տուն կբերի ջերմություն և հարմարավետություն։
Երկվորյակները փնտրում են խելացի մեկին
Երկվորյակները սիրում են խելացի կանանց, որոնք ունակ են զրուցել ցանկացած թեմայի շուրջ և որոնց բարդ կլինի սեփական կարծիքը բարձրաձայնել։ Երկվորյակին պետք է այնպիսի կին, որն անընդհատ կվիճի նրա հետ և թույլ չի տա, որ տղամարդը ձանձրանա։
Խեցգետնին հարկավոր է ուժեղ մայրական բնազդով կին
Շատերը կարող են ունենալ ուժեղ մայրական բնազդ՝ մայր չլինելով, և Խեցգետինն ուզում է այնպիսի կին, որը կստիպի անհրաժեշտ և սիրելի զգալ իրեն։
Առյուծն ուզում է, որ իր ապագա կինն ինքնավստահ լինի
Առյուծները քաջ են և հաճախ են լինում ուշադրության կենտրոնում։ Նրանց հարկավոր է այն կինը, որը չի կորչի իրենց ստվերում։ Նա պետք է ունենա սեփական արժանապատվության գերազանց զգացում, հատկապես երբ իր Առյուծը սիրահետում է ուրիշ կանանց։ Նա չի խանդում, քանի որ գիտի, թե ով է Առյուծն իրականում։
Կույս տղամարդը ցանկանում է ամուսնանալ ազնիվ կնոջ հետ
Կույսերը տանել չեն կարող սուտը, այդ պատճառով շատ հավանական է, որ երբ նրանք ամուսնանում են, նրանց հարկավոր է անկեղծ կին։ Կույսի կինը շիտակ է ու ազնիվ, անկախ է և ճշմարիտ։
Կշեռքները փնտրում են այն կնոջը, որը թեթև է ամեն հարցում
Կշեռքները ձգտում են ներդաշնակության ու հավասարակշռության և, ընտրելով զուգընկերոջը, նրանք չեն ցանկանում կոնֆլիկտների և ագրեսիվ վերաբերմունքի ականատես լինել։ Նրանք ցանկանում են հանգիստ և չափված մեկին։ Քանի որ Կշեռքները դժվարությամբ են որոշումներ կայացնում, նրանց անհրաժեշտ է համբերատար կին։
Կարիճը չի կարող դիմադրել սեքսուալ և ինքնավստահ կնոջը
Կարիճները կրքոտ և սեքսուալ են եւ նրանց անհրաժեշտ է նմանատիպ բնավորությամբ կին, որին չեն զարմացնի Կարիճի ցանկությունները։ Եթե Դուք ամաչկոտ չեք, երբ հարցը վերաբերում է սեքսին, ապա Ձեր Կարիճ-զուգընկերը միշտ կցանկանա Ձեզ։
Աղեղնավորներն ուզում են, որ իրենց հարսնացուն պատրաստ լինի փոփոխությունների
Աղեղնավորները տեղում չեն դոփում. աճելու համար նրանց փոփոխություններ են հարկավոր, իսկ դա նոր երկրներ, նոր մարդիկ և անընդմեջ փոփոխություններ է ենթադրում։ Եթե Դուք պատրաստ եք հարմարվել և հաղթահարել այս ամենը, ապա Աղեղնավորը անպայման ձեր հարաբերություններում ապագա կտեսնի։
Այծեղջյուրն ուզում է կարիերայի վրա կենտրոնացած կնոջ
Աշխատանքը ծայրահեղ կարևոր է Այծեղջյուր տղամարդու համար և նա ուզում է, որ իր ընտրյալը լինի նրա նման աշխատասեր։ Եթե Ձեր կարիերան ձեր կյանքում կարևորագույն տեղ է զբաղեցնում, ապա Դուք Այծեղջյուրի նման օժտված եք այնպիսի հատկություններով, ինչպիսիք են անկախությունը, բանիմացությունը, հուսալիությունն ու խնդիրների լուծումը։
Ջրհոսը փնտրում է ազատամիտ կնոջ
Ջրհոս տղամարդիկ դատարկ ու աննշան ոչինչ չեն սիրում: Նրանց հարկավոր է նա, ով սիրում է անել այն, ինչ ցանկանում է, այդ թվում՝ հագուստի ընտրությունը, գործողությունները և մտքերը։ Որքան ոչ ավանդապաշտ լինեք Դուք, այդքան հետաքրքիր կլինեք Ջրհոսի համար։ Եթե Ձեր տեսանկյունը յուրահատուկ է, ապա Ջրհոսը կարող է ամբողջ կյանքն անցկացնել Ձեզ հետ՝ հիանալով և զարմանալով Ձեզանով։
Ձկները շատ սիրառատ և բարի մարդիկ են, և դա այն է, ինչն իրենք ուզում են տեսնել զուգընկերոջ մեջ
Ձկները ձգտում են բարի և աջակցող կանանց, որոնք, օրինակ, կատարում են կամավորական աշխատանքներ կամ փրկում են կենդանիներին։ Ձուկ տղամարդիկ շատ ստեղծագործական են և կարող են կորչել սեփական երազանքների անտառում։ Նրանց անհրաժեշտ է այն կինը, որն իրենց երկնքից զգույշ կիջեցնի և կմոտեցնի իրականությանը։