Հրաշալի մտքեր Ժորժ Սանդից

Ներկայացնում ենք Ֆրանսուհի գրող Ժորժ Սանդի մտքերից մի քանիսը.

Ոչ մի խելք նույնական չի լինում մյուսին, և երբեք միևնույն պատճառները տարբեր ուղեղներում միատեսակ հետևանքներ չեն առաջացնում։

Գիրքն ինձ համար միշտ եղել է խորհրդատու, մխիթարող, պերճախոս ու հանգիստ, և ես չեմ ցանկացել սպառել նրա բարիքները, դրանք պահելով առավել կարևոր դեպքերի համար։

Պարզությունը դա այն է, որն ամենից դժվարն է աշխարհում. դա փորձվածության ծայրահեղ սահմանն է և հանճարի վերջին ջանքը։

Ազնվությունը մահանում է, երբ վաճառվում է։

Յուրաքանչյուր ոք սիրված լինելու պահանջ է զգում, դա նրան բարձրացնում է սեփական աչքում. բայց մարդկանց հարկավոր է սիրել տարբեր կերպ՝ մեկին անսահման ներողամտությամբ, մյուսին՝ չթուլացող խստությամբ։

Սիրո կամ բարեկամության մեջ զսպվածությունը հիմար քմահաճություն կլիներ և բացի այդ՝ եսամոլության ակտ, որը ամեն մի զգացմունք կսպաներ սկզբում մեր մեջ, իսկ ապա նաև սիրած մարդու մեջ։

Կինը չի կարող սիրել այն մարդուն, որը, ինչպես նա զգում է, իրենից ավելի ցածր է։ Առանց ակնածանքի և հիացմունքի սերը սոսկ բարեկամություն է։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


Загрузка…

կարդացեք նաև

3 Կենդանակերպի նշան, որոնց հետ դուք երջանիկ կլինեք հարաբերություններում

Զուգընկերներ, որոնք կօգնեն հաղթահարել բոլոր դժվարությունները․․․ Խոյ Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Առյուծի, Աղեղնավորի կամ էլ Երկվորյակների հետ: Այնպիսի կրքոտ և էներգիայով լեցուն մարդու համար, ինչպիսիք...

Խնձորի հյութի օգտակար հատկությունները

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ցանկացած տեսակի խնձորի հյութ առողջության համար իսկական «պահոց» է: Հյութում առկա կենսաբանական միացությունները օգնում են օրգանիզմին աշխատել պատշաճ...

Մի փոքր սարսափեցնող 5 բան, որ պետք է անել սեր գտնելու համար

Եթե դու ցանկանում ես գտնել իրական սեր, դու ստիպված ես ինչ-որ բան անել: Չի կարելի հույսը դնել միայն բախտի վրա: Իսկ դա կստացվի, եթե...

Տղամարդը, որին արժանի եք (ըստ Կենդանակերպի նշանի)

Մենք առաջարկում ենք Ձեզ իմանալ, թե ինչպիսի տղամարդու եք արժանի․ Խոյ․ Ինտելեկտ Խոյ-կանայք բացարձակ անկախ և ռացիոնալ արարածներ են: Նրանց դուր է գալիս լինել ինքնուրույն և...